Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Մանկական Եվրատեսիլ 2019»-ի հայ պատվիրակ Կարինա Իգնատյանի տեսահոլովակի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը (ֆոտո/վիդեո)

19:04, 2 նոյեմբերի

Բարձր տրամադրություն, հյուրասիրություն, համերգային ելույթներ եւ շատ շնորհավորանքներ. այսօր «Մանկական Եվրատեսիլ 2019»-ի մեր պատվիրակ Կարինա Իգնատյանն առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էր: Փոքրիկ երգչուհին մեծ շնորհանդեսով ներկայացրեց իր եվրատեսիլյան՝ Colors Of  Your Dream երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը Անգելինա Միռոշնիչենկոն է:

«Ես անչափ ուրախ եմ այսօրվա պրեմիերայի համար, շատ երկար էի սպասել այս օրվան: Տեսահոլովակի նկարահանումներն անցել են շատ լավ, գունեղ եւ ուրախ՝ հենց իմ երգի նման: Ոչ մի դժվարություն չենք ունեցել եւ ամեն ինչ շատ հարթ է անցել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք օգնել են ստեծել իմ տեսահոլովակը եւ բոլոր նրանց, ովքեր այսօր ինձ հետ են»,-նշեց Կարինան, որը հավաքվածներին նաեւ ուրախացրեց իր մի քանի համերգային կատարումներով, լուսանկարվեց եւ, իհարկե, ստացավ բազում շնորհավորանքներ:

Կարինայից ոչ պակաս հուզված եւ ուրախ էին նաեւ «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավարներ Անուշիկ Տեր-Ղուկասյանը եւ Դավիթ Ծերունյանը:

Անդրադառնալով տեսահոլովակի շուրջ ռուսական թիմի հետ համագործակցությանը՝ Անուշիկը նշեց.

«Այս տարի տեսահոլովակն ամբողջությամբ նկարահանվել է Ռուսաստանում: Իրականում, սպասվածից ավելի լավ է ստացվել՝ գրաֆիկական լուծումներով գունավոր տեսահոլովակ, ու հուսով եմ, որ բոլորին դուր կգա: Մենք գոհ ենք արդյունքից, կարծում եմ՝ Կարինային եւ նրա երգին շատ համահունչ տեսահոլովակ է»:

Դավիթն էլ հավելեց, որ բավական կարճ ժամանակ ունեին տեսահոլովակի նկարահանման եւ այն Եվրոպական հեռարձակողների միությանը ներկայացնելու համար.

«Մոտավորապես տասը օրվա ընթացքում պետք է հասցնեինք ե´ւ տեսահոլովակը նկարահանել, ե´ւ մտածել բեմադրության կոնցեպտը, որպեսզի հետո այդ ամեն ինչն ուղարկեինք Եվրոպական հեռարձակողների միությանը: Տեսահոլովակի նկարահանման համար տարբեր ռեժիսորների կողմից առաջարկներ ենք ստացել՝ տարբեր երկրներից, այդ թվում նաեւ Հայաստանից: Վերջում ընտրել ենք հայ ռեժիսորի առաջարկած տարբերակը: Ունենալու ենք նաեւ բեմական դեկորացիաներ, պարային համար, լուսային եւ գրաֆիկական լուծումներ»:

Կարինան այս շրջանում ակտիվորեն մասնակցում է բեմադրության փորձերին, իսկ նոյեմբերի 17-ին պատվիրակության հետ արդեն կմեկնի Լեհաստան, որտեղ նոյեմբերի 19-ին կանցկացնի իր առաջին փորձը.

«Նախապատրաստական աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, քանի որ երկու շաբաթից մեկնում ենք ու բավական քիչ ժամանակ է մնացել մրցույթին: Այս պահին բեմադրության հետ կապված վերջին շտկումներն են կատարվում, եւ, իհարկե, մեծ քանակությամբ փորձեր ենք ունենում՝ օրվա մեջ երկու կամ երեք անգամ. ամեն ինչ անում ենք, որ Կարինան այնքան լավ երգի, որքան որ «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի ժամանակ էր: Չենք փորձելու շատ ծանրաբեռնել նրան, բայց եվրատեսիլյան բեմադրությունը, միանշանակ, էլ ավելի ակտիվ եւ հետաքրքիր է լինելու»,-ասում է Անուշիկը:

«Եվրատեսիլ»-ում հայաստանյան պատվիրակության թիմը մեծ սպասելիքներ ունի այս տարվա մասնակցությունից, հատկապես, որ Կարինան մրցույթի ֆավորիտներից է համարվում:

«Իհարկե, բոլորս էլ գնում ենք այն մտքով, որ պետք է հաղթենք, քանի որ սա, նախ եւ առաջ, մրցույթ է: Կարինայի հանդեպ ուշադրությունը բավականին մեծ է ու ըստ այդմ՝ մեր սպասելիքներն էլ են շատ ավելի մեծ»,-ասում է Դավիթը, որն անդրադարձավ նաեւ այս տարվա քվեարկության կանոններին.

«Ինչպես նախորդ տարի՝ այս տարի էլ չի լինելու sms քվեարկություն: Հեռուստադիտողը քվեարկելու է օնլայն տարբերակով եւ նրանց ձայները գումարվելու են ժյուրիի քվեարկությանը: Հատկանշական է եւ շատ կարեւոր տեղեկացնելը, որ ցանկացած երկրից, նաեւ Հայաստանից հայերը կարող են քվեարկել մեր մասնակցի օգտին: Քվեարկությունը բացվելու է նոյեմբերի 22-ին եւ տեւելու է երկու օր»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել