Իոսիֆ Կոբզոնի կինը՝ Նինել Դրիզինան, որն առավել հայտնի է՝ որպես Նելլի Կոբզոն, օրերս դստեր՝ Նատալյայի հետ Երեւանում էր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի ընտանիքի անդամներն այստեղ նոյեմբերի 3-ին մասնակցել են Կոբզոնին նվիրված բարեգործական հուշ-երեկոյին, որի կազմակերպիչը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամն էր, ինֆորմացիոն հովանավոր՝ all.me թվային հարթակ։
NEWS.am STYLE-ը ներկա է եղել հայ եւ ռուս արտիսների մասնակցությամբ համերգին, որի ֆոտոռեպորտաժն ու մանրամասներն արդեն ներկայացրել ենք ձեր ուշադրությանը։ Dvin Music Hall-ում այդ օրը հանդիպել ենք նաեւ Նելլի Կոբզոնին, որը մեզ հետ կիսվել է ամուսնու մասին հուշերով եւ պատմել Հայաստանի հանդեպ իրենց սիրո մասին։
«Ինձ համար Իոսիֆը լեգենդ էր․ նա երբեք չի հեռանա իմ կյանքից, հուշերից եւ սրտից։ Նոյեմբերի 3-ը մեզ համար խորհրդանշական օր էր, մենք 48 տարի առաջ հենց այդ օրն ենք ամուսնացել։ Նա շատ էր երազում ապրել մինչեւ մեր ոսկե հարսանիքը․ չստացվեց․․․ Ամեն դեպքում, ես եւ մեր ամբողջ ընտանիքը մինչ օրս պահպանում ենք այն բոլոր սովորույթները, որոնք հենց նա է առաջ քաշել։ Ամեն տարի մեծ շուքով նշել ենք մեր ամուսնության տարեդարձները, իսկ այս տարի այնպես ստացվեց, որ մեր հայ ընկերներն առաջարկեցին համատեղել այս օրը նման երեկոյի հետ։ Ես, իհարկե, շատ ուրախացա նման առաջարկ ստանալով»,-արցունքների ու հուզմունքի ներքո խոստովանեց Նելլի Կոբզոնը։
«Հայաստանը մեր երկուսիս համար էլ սիրելի վայր է։ Ամուսինս շատ էր սիրում այստեղ լինել։ Նա առաջիններից է այցելել Սպիտակ․ նրա համար Սպիտակի երկրաշարժը մեծ դժբախտություն էր։ Հնարավորության դեպքում ամուսինս հաճախ էր գնում այնտեղ համերգներով։ Վերջին անգամ, երբ այնտեղ էինք, նկատեցինք, որ քաղաքը վերականգնվել էր, այն գնալով ծաղկում է»,-նշեց նա։
Կոբզոնի կինն ասում է՝ հնարավորության դեպքում միշտ սիրով է ամուսնուն ուղեկցել հայաստանյան այցերի ժամանակ։
«Մենք շատ էինք սիրում հայկական խոհանոցը, երաժշտությունը, դուդուկը։ Ամուսինս միշտ սիրով էր երգում Բաբաջանյանի եւ մյուս հայ կոմպոզիտորների երգերը»։
Պատահական չէ, որ Իոսիֆ Կոբզոնին նվիրված երեւանյան հուշ-երեկոն բարեգործական բնույթ էր կրում։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստն իր կյանքի ընթացքում հաճախ է հանդես եկել բարեգործական միջոցառումներով, թեպետ այդ մասին Կոբզոնը խոսել չէր սիրում։
«Այո, նա այդպիսին էր․ հենց դրա համար էլ նրան լեգենդ են համարում։ Իոսիֆ Կոբզոնը մարդկանց սրտերում է ոչ միայն՝ որպես մեծ երգիչ,այլեւ՝ քաղաքացի»։
Ի դեպ, նոյեմբերի 3-ին Dvin Music Hall-ում կայացած բարեգործական համերգի ողջ հասույթն ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։
Հետեւեք մեզ all.me սոցցանցում:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:38, 24 մայիսի
Քորթնի Քարդաշյանի հարսանիքը հովանավորել է դիզայները, որը հայտնի կլանին անվանել էր «ամենաէժանագինն աշխարհում»12:05, 24 մայիսի
«Բոլորիս մտքերում ես լինելու»․ Արմեն Պետրոսյանի արխիվային լուսանկարը Հայկոյի հետ ու գրառումը11:32, 24 մայիսի
Դմիտրի Պեւցովն անկեղծորեն պատմել է որդու մահվան մասին11:05, 24 մայիսի
«Խոստումներով պինդ կապեց մարդկանց աչքերը, իսկ իրականում ներսից բացեց երկրի դարպասներն ու նվիրեց թշնամուն»․ Նազենի Հովհաննիսյան10:59, 24 մայիսի
Ոճային․ Անելյա Գուբրյանի գարնանային լուքը10:03, 24 մայիսի
Սարիկ Անդրեասյանն ու Լիզա Մորյակն անշարժ գույք են գնել Դուբայում (ֆոտո)09:00, 24 մայիսի
ՄԱՅԻՍԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:49, 23 մայիսի
Ոճային ու համարձակ․ Սոնա Մաթեւոսյանի լուսանկարը23:03, 23 մայիսի
Բիլի Այլիշը պատմել է, որ 11 տարեկանից ապրում է Տուրետի համախտանիշով22:38, 23 մայիսի
Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը Կալիֆոռնիայից22:12, 23 մայիսի
Թողարկվել է «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի առաջին թրեյլերը21:45, 23 մայիսի
«Շատ անուշիկ»․ Ալինա Մարտիրոսյանի լուսանկարը