Հաճախ կանայք հավաքում են իրենց ամբողջ քաջությունն ու ամբողջ ուժը եւ լքում տղամարդկանց, որոնց հետ ընդհանուր երեխաներ ունեն, տուն եւ կյանք: Գրեթե միշտ դա տեղի է ունենում գեթ մեկ պատճառով: Կանայք հեռանում են, որովհետեւ իրենց տղամարդն այլեւս չկա: Ոչ թե ընդհանրապես գոյություն չունի, այլ ներկա չէ իրենց կյանքում: Տղամարդիկ աշխատում են: Ֆուտբոլ են խաղում կամ էլ համակարգչային խաղեր: Հեռուստացույց են դիտում: Գնում են ձկնորսության… Այս ցուցակը երկար կարելի է շարունակել: Այն տղամարդիկ, ում մասին խոսում ենք, վատ մարդիկ չեն: Լավ մարդիկ են, լավ հայրեր են: Նրանք ապահովում են իրենց ընտանիքը: Հաճելի են, գրավիչ: Բայց չեն հետաքրքրվում իրենց կանանցով։
Իսկ խնդիրը հենց դա է: Ձեր կինը ձեր սեփականությունը չէ: Նա պարտավոր չէ ամբողջ հոգով սիրել ձեզ: Այդ սերը պետք է վաստակել. օրեցօր ու ամեն վայրկյան: Ճիշտ ինչպես փող եք վաստակում, պետք է նվաճեք ձեր կնոջը` ոչ թե փողով կամ սոցիալական կարգավիճակով, այլ ձեր ուշադրությամբ: Նա պիտի զգա, որ դուք անտարբեր չեք: Նա պիտի իմանա, որ իր խոսքերն ու ապրումները ձեզ համար կարեւորություն ունեն: Պետք է հասկանա, որ լսում եք իրեն: Պարզապես գլխով մի արեք, երբ նա ձեզ ինչ-որ բան է բացատրում: Նրան մի հանգստացրեք միատարր «ամեն ինչ լավ կլինի»-ով: Մի խաղացեք սատանայի փաստաբանի դերը: Փորձեք լսել նրան: Իրոք լսել: Լիակատար ուշադրությամբ շփվեք նրա հետ: Եթե բռնում եք ձեռքը, ուշադրություն դարձրեք ձեռքի մեջ ձեր զգացողություններին: Ուշադրություն դարձրեք, թե ինչ է տեղի ունենում այն պահին, երբ դիպչում եք իրար կամ գրկում: Ինչ է տեղի ունենում ձեր մարմնում: Դուք ինչ եք զգում: Ուշադրություն դարձրեք ձեր ամենանուրբ զգացողություններին եւ հույզերին։
Բայց դուք, իհարկե, չափից ավելի զբաղված եք դրա համար: Ժամանակ չունեք: Հինգ րոպե՞ էլ: Ամեն օր հինգ րոպե: Յուրաքանչյուր տղամարդ օրվա ընթացքում կարող է հինգ րոպե գտնել՝ ամբողջությամբ, անմնացորդ իր կնոջը նվիրվելու համար: Համոզված եղեք, որ դա անելուց անմիջապես հետո կզգաք այն, ինչ վաղուց չեք զգացել:
Հնարավոր է նույնիսկ, որը կյանքի լրիվ նոր համ զգաք: Եվ ձեր ամուսնությունը կփրկվի:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:14, 15 դեկտեմբերի
Ամենօրյա սովորություններ, որոնք ծերացնում են ձեզ21:44, 15 դեկտեմբերի
«Էսօր ու՞մ տուն շնորհքով ներխուժենք…»․ Մկրտիչ Արզումանյան21:12, 15 դեկտեմբերի
Ինչպիսի հայրեր են Կենդանակերպի տարբեր նշանների ներկայացուցիչները20:44, 15 դեկտեմբերի
Casual ոճ` Արմինկայից20:21, 15 դեկտեմբերի
Գիտեի՞ք արդյոք. «Արմագեդոն». 11 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին19:39, 15 դեկտեմբերի
Սառցե գահ, տոնածառ, առատ ձյուն․ Անահիտ Սիմոնյանի նոր լուսանկարը՝ Սուրգուտից19:21, 15 դեկտեմբերի
Նիհարում ենք մինչեւ Ամանոր. հոլիվուդյան էքսպրես-դիետա18:48, 15 դեկտեմբերի
Միշտ կանացի ու նուրբ․ Դիանա Գրիգորյանի նոր հրապարակումը18:18, 15 դեկտեմբերի
Երկար ոտքեր, մինի զգեստ․ այսպես կարող է միայն Քեթի Տոպուրիան17:45, 15 դեկտեմբերի
«Իմ սեւ սիրտն ու ձեր վարդագույն նոր տարին»․ Անդրանիկ Հարությունյան17:17, 15 դեկտեմբերի
Խորը բացվածքով զգեստն Իրինա Շեյքին ոչինչ չի տվել. մոդելը չի թաքցրել ներքնազգեստը16:34, 15 դեկտեմբերի
«Քեզ մնաց շատը ու շատից էլ ավելին․․․ մնացի` ես»․ Տաթեւ Սարգսյանը՝ վառ կերպարում