1. Փորձարարական սանրվածքներ
Տղամարդը, անկասկած, կգնահատի ձեր անհատականությունն ու ամբոխից առանձնանալու ցանկությունը, բայց դա ամենեւին չի նշանակում, որ նա ձեզ ժամադրության կհրավիրի: Տղամարդկանց մեծ մասը նախընտրում են կնոջ երկար, բնական վարսերը: Այո՛, կան նաեւ այնպիսիք, որոնք կարճ սանրվածքներ են սիրում, բայց հարկավոր է դրանով ավարտել փորձերը:
2. Շպարի չափազանց հաստ շերտ
Բոլորը գիտեն, որ կոսմետիկան հարկավոր է թերությունները թաքցնելու համար: Դրան տղամարդիկ դեմ չեն, բայց երբ նրանք իրենց առջեւ երեք շերտով շպարված աղջկա են տեսնում, դա արդեն այլ բան է: Այդ կերպ կինը կորցնում է իր անհատականությունը, իսկ դա վանում է տղամարդկանց:
3. Իրար կպած թարթիչներ
Սա նույնպես կոսմետիկայի մասին, այս անգամ՝ թարթիչների սեւաներկի: Տղամարդկանց դուր չի գալիս, երբ կանայք չափազանց շատ սեւաներկ են օգտագործում: Դա թարթիչներին անբնական եւ էժանագին տեսք է տալիս:
4. Չափազանց շատ փայլ
Եթե դիմահարդար չեք, ավելի լավ է կոպերի համար անփայլ ստվերաներկ օգտագործեք: Այդ կերպ կկարողանաք զուսպ դիմահարդարում ապահովել, ինչի չես ասի փայլուն երանգների մասին: Եթե հմուտ դիմահարդար չեք, նման ստվերաներկերը կհավաքվեն աչքերի անկյուններում, ինչն ամենեւին էլ գրավիչ չէ:
5. Դեղին ատամներ եւ ոչ թարմ շնչառություն
Այս խնդիրը վերաբերում է ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց: Ամեն դեպքում, եթե դեղին ատամներ ունեք, պետք է խուսափեք ծխախոտից, սուրճից, կարմիր գինուց: Սկսեք ավելի հաճախ խոզանակել ատամներն ու ատամի թել օգտագործել: Թարմ շնչառության համար նախատեսված սփրեյերը նույնպես հրաշալի կօգնեն:
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից