Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Հաճախակի ուշացող մարդիկ հաջողակ են եւ երկար են ապրում

22:22, 9 նոյեմբերի

Հաջողության նշան

Ուշանալն ընդամենը նշանակում է, որ մարդը միաժամանակ շատ խնդիրներ ունի լուծելու եւ շատ գործեր անելու։ Հենց բազմախնդրությունն է, ըստ հոգեբանների, մեզ ստիպում կորցնել ժամանակի զգացողությունը։

Իհարկե, որոշ հետազոտությունները կասկածի տակ են դնում բազմախնդրության արդյունավետությունը, սակայն հաջողակ մարդիկ, որպես կանոն, իրոք միաժամանակ մի քանի գործ են անում։ Եվ զբաղված են մի քանի ոլորտներում։

Օրինակ՝ Էշթոն Քաթչերը։ Նա միաժամանակ դերասան է (կերտել է Սթիվ Ջոբսին «Ջոբս. Գայթակղության կայսրություն » ֆիլմում), հաղորդավար, պրոդյուսեր, ձեռներեց, Lenovo, համակարգչային ընկերությունում ինժեներ–նախագծող, ընդ որում, հասցնում է ներդրումներ կատարել նոր տեխնոլոգաների եւ ստարտափներում՝ Skype, Spotify, Uber եւ Foursquare։

Եվ այո, ասում են, որ նրա ընկերները շատ են փնթփնթում, որ նա անընդհատ ուշանում է։

Ուշանում են լավատեսները

Եթե դուք անընդհատ ոչ մի բան չեք հասցնում, այդ թվում՝ աշխատանքում, կարող եք ձեզ շնորհավորել. դուք լավատես եք։ Ոչ, մենք չենք սխալվել։ Եթե անընդհատ չեք հասցնում ինչ–որ բան, ուրեմն դա նորմալ համարեք։ Իսկ գրաֆիկից հետ եք մնում այն պարզ պատճառով, որ կարծում եք, թե ավելի շատ ժամանակ ունեք, քան իրականում կա։

Ընդ որում, դրական մտածելակերպը անհատական բնավորության գիծ է, որը մարդկանց ընդհանուր առմամբ կյանքում հաջողակ է դարձնում։ Վաճառողների շրջանում հարցումները ցույց են տալիս, որ լավատեսները 88 տոկոսով ավելի շատ հաջողակ գործարքներ են կնքում, քան նրանց գործընկերները։

Հետո ավելի լավ բան։ Լավատեսությունը ձեզ ստիպում է երկար ապրել։ Եթե դուք կյանքում առաջ եք շարժվում դրական տրամադրվածությամբ, ամեն ինչին թեթեւ եք նայում, ապա ձեր նյարդային համակարգն էլ նորմալ է աշխատում, սթրեսներն այդքան սարսափելի չեն, իսկ սիրտն էլ ավելի առողջ է մնում։ Բժիշկները սա բազմիցս հաստատել են։

Երբեմն կարելի է 

Դեռեւս 1950-ական թվականներին հոգեբանները մարդկանց պայմանականորեն բաժանում էին 2 տեսակի։ А տեսակը ծակող, նյարդային մարդիկ են, В տեսակը հանգիստ, ստեղծարար մարդիկ են։ Ոչ ճշտապահ մարդիկ ակնհայտորեն В տեսակին են պատկանում։

Հետազոտությունները ցույց են տվել, որ այս երկու տեսակի մարդիկ տարբեր ձեւ են ընկալում ժամանակը։ Փորձարարները այս երկու խմբի մարդկանց շրջանում փորձ են անցկացրել։ Վայրկյանաչափի վրա պահել են մեկ րոպե, իսկ հետո հարցրել, թե նրանց կարծիքով, որքան ժամանակ է անցել։

А տեսակի մարդկանց խմբի մասնակիցներն ասել են, որ անցել է 58 վայրկյան, իսկ В խմբի մասնակիցները՝ առնվազն 77 վայրկյան։

Այստեղից եզրակացություն. դուք մեղավոր չեք, որ ուշանում եք։ Պարզապես դուք ժամանակն ընկալում եք ոչ այնպես, ինչպես ձեր նյարդային ընկերները։ Ժամանակ առ ժամանակ ուշանալը նորմալ է։ Ավելի ճիշտ, ուշանալն ունի նաեւ իր դրական կողմեր… նրանք, ովքեր շատ են շտապում, ժամանակ կունենան կանգ առնել եւ մտածել ինչ–որ ավելի մեծ բանի մասին, քան վայրկյանասլաքը։

Աղբյուրը՝  Otvetinavse.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել