Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Հասուն հարաբերությունների գաղտնիքները

21:12, 14 նոյեմբերի

Եթե կանանց արտաքինի հարցում տղամարդկանց պահանջները տարբեր են, ապա շատ տղամարդիկ կանացի բնավորությունից եւ վարքագծից մոտավորապես նույն բանն են ուզում։

Չարաճճիություն

Տղամարդիկ իրենց էությամբ ակտիվ են, նրանք սիրում են խաղալ եւ հասնել իրենց ուզածին, բայց դրա համար նրանց մշտապես մոտիվացիա է անհրաժեշտ։ Ցավոք, շատ կանայք այդ մասին չգիտեն կամ էլ մոռանում են։ Նրանք կարող են տղամարդու հետ խոսել ինչից ասես, բայց հազվադեպ են կարողանում աչքերով ու ժեստերով խաղալ նրա հետ կամ էլ խաղալ բառի բուն իմաստով։ Համատեղ խաղերը, օրինակ, սեղանի թենիսը կամ ձնագնդին երբեմն ավելի շատ են մերձեցնում մարդկանց, քան ժամեր շարունակ ինտելեկտուալ զրույցները։ Ոմանց, իհարկե, չի խանգարի համատեղ դրանք։ Գրեթե այդքան էլ օգտակար է համատեղ սպորտային մրցույթներ դիտելը եւ ակտիվորեն երկրպագելը, եթե անգամ դուք տարբեր թիմերի կողմից եք։

Անկախություն

Շատ կանայք սխալմամբ ենթադրում են, որ տղամարդկանց մեծ մասը նախընտրում է թույլ կանանց, որոնց համեմատ՝ իրենք իրենց ավելի ուժեղ եւ խելացի են զգում։ Նման տղամարդիկ, իհարկե, կան, բայց իսկապես հաջողակ եւ ուժեղ տղամարդիկ փնտրում են զուգընկերուհու, որն իրենց կոգեշնչի, իսկ դա կարող է անել միայն լիարժեք, վառ անհատականությունը, ում համար հարաբերությունները կարեւոր են, սակայն կյանքի միակ նպատակը չեն։ Իսկական տղամարդուն ուժեղ կինը չի վախեցնում. ինքն իր մեջ բավականաչափ ուժ ունի ուրիշի թուլության հաշվին իրեն ավելի ուժեղ զգալու ցանկությունը հաղթահարելու համար։ Նման տղամարդկանց չեն հետաքրքրում կանայք, որոնք պատրաստ են հանուն հարաբերությունների թողնել աշխատանքը, հոբբին, ընկերներին։ Այն, որ դուք անկախ եք, չի նշանակում, որ ձեզ տղամարդ պետք չէ։ Դա պարզապես նշանակում է, որ դուք ինքներդ լիարժեք եւ կայացած մարդ եք, եւ հենց նման կինն է կարող իդեալական զուգընկեր լինել կյանքի բոլոր ասպարեզներում։

Հուզական հասունություն

Երբ տղամարդու եւ կնոջ միջեւ հարաբերություններ են սկսվում, վաղ թե ուշ նրանց միջեւ որոշ հարցերում թյուրըմբռնում է ծագում։ Եվ դա նորմալ է։ Նման իրավիճակում հուզական առումով հասուն կինը տղամարդուն չի  մեղադրի նրանում, թե ինչ է ինքն զգում (Դու ինձ ցավ ես պատճառել, դու ես մեղավոր եւ այլն), այլ հանգիստ եւ բացեիբաց կարտահայտի իր մտքերը, թե ինչն իրեն դուր չի գալիս կոնկրետ իրավիճակում։

Առհասարակ այն, թե ինչպես է կինը կառավարում իր հույզերը, տղամարդու համար շատ կարեւոր չափանիշ է զուգընկերուհու ընտրության հարցում։ Եթե նա մշտապես իր զգացմունքներին ազատություն է տալիս, տղամարդու համար դա ազդանշան է, որ այդ կնոջ հետ լուրջ հարաբերություններ չարժի ստեղծել։ Ինքնակառավարումը եւ խնդիրներ լուծելու ունակությունը՝ սառը դատողությունը պահպանելով հանդերձ, շատ գրավիչ բնավորության գիծ է տղամարդկանց համար։

Կին, որը չի շտապում անցնել մտերիմ շփման

Այսինքն սեքսի։ Որքան հասանելի է սեքսը, այնքան շատ է տղամարդը գնահատում կնոջը, որն իր տուն չի գնում առաջին ժամադրությունից հետո։ Բանը ողջախոհ կին գտնելու ցանկության մեջ չէ, այլ այն, որ կնոջը նվաճելը, ծանոթության եւ առաջին սեքսի միջեւ ընկած ժամանակահատվածում ապրած սպասումը նույնպես մեծ հաճույք է պատճառում, եւ տղամարդը չի ուզում դրանից զրկվել։ Բացի այդ, եթե կինը չի շտապում սեքսով զբաղվել տղամարդու հետ, դա վկայում է այն մասին, որ նա չի ձգտում տղամարդուն իրեն կապել բոլոր հնարավոր միջոցներով, այսինքն՝ կինը գիտի իր գինը, եւ դրա համար ունի բոլոր հիմքերը։

Կինը, որը տղամարդուն անձնական տարածք է տալիս

Տղամարդու տեսանկյունից իդեալական կինը նրան ժամանակ է տալիս ընկերների հետ պարբերաբար ժամանակ անցկացնելու համար (առանց նրա), զբաղվելու սեփական հետաքրքրություններով եւ այլն։ Անգամ եթե տղամարդը շատ է սիրում կնոջը, նա չի ուզում այդ կնոջ հետ անցկացնել իր ամբողջ ժամանակը, ամեն բան անել միասին՝ չբաժանվելով ոչ մի վայրկյան։ Իհարկե, ամեն դեպքում նա չի հրաժարվի ընկերներից եւ հետաքրքրություններից, սակայն նրան  հաճելի կլինի, եթե կինը դրան դեմ չլինի։

Աղբյուրը՝  Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել