Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Ինչո՞ւ է Սկորսեզեն նեղացել կինոարդյունաբերությունից

20:35, 7 նոյեմբերի

Հոկտեմբերին ամբողջ Հոլիվուդը համակվել էր ասեկոսեներով. մետր Սկորսեզեն Empire ամսագրի հետ զրույցում ասել էր, թե փորձել է նայել Marvel-ի ֆիլմը, «բայց դա կինո չէ»։ Այս խոսքը երկու հակադիր ճամբարներ է ստեղծել արդյունաբերության գործիչների մեջ։

Սկորսեզեն նշել է, որ այդ կինոնկարները հիշեցնում են զվարճությունների այգիները։ «Դա կինո չէ, որտեղ մարդը փորձում է հաղորդել հուզական եւ հոգեբանական փորձն այլ մարդու»։ Վարպետի հետ համամիտ են շատ անվանիներ։ Բրիտանացի ռեժիսոր Քեն Լոուչը Marvel-ի ֆիլմերն անվանել է «ցինիկ զբաղմունք» եւ «շուկայական վարժանք, որը ոչ մի կերպ կապված չէ կինոարվեստի հետ»։

Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն ասել է. «Ես կարծում եմ՝ ավելի հաճելի կլիներ գալ կինո եւ հարմարավետ զգալ։ Ժամանակն է նոր փուլ սկսելու»։

Դե, իսկ ամենից շատ Սկորսեզեին պաշտպանել եւ իր կողմից դեռ մի բան էլ ավելացրել է «Կնքահոր» ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան։

Նրա կարծիքով՝ Սկորսեզեն դեռ բարի է գտնվել իր ձեւակերպումներում եւ կինոնկարներն անվանել է զզվելի կինոտիեզերք։ Չէ՞ որ, ըստ էության, կինոդիտողը «ամեն անգամ միեւնույն ֆիլմն է նայում»։ Բայց կինոտիեզերքի կողմնակիցներն անպատասխան չեն թողել այս հարձակումները։

«Գալակտիկայի պահապանների» բեմադրող Ջեյմս Գանը Սկորսեզեին անվանել է ներկայում ապրող իր սիրելի հինգ ռեժիսորներից մեկը եւ հիշել, թե ինչպես էր նա զայրացել, երբ մարդիկ նստացույցեր էին անում «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմի դեմ՝ ինքն էլ ֆիլմը չնայելով։ Գանն ասել է, որ Սկորսեզեն հիմա նույն կերպ է վարվում՝ դատապարտելով իր ֆիլմերը։

«Դոկտոր Քուն» ֆիլմի, «Փայլ» սիքվելի ռեժիսոր Մայք Ֆլենեգանը հանդես է եկել կինոտիեզերքի պաշտպանության դիրքերից եւ չի համաձայնել Marvel-ի մասին Սկորսեզեի ու Կոպոլայի կարծիքներին։ Ֆլենեգանը մտաբերել է, որ Սկորսեզեն ինքն էլ մի առիթով ասել է, որ ֆիլմերը մեր երազանքներն են, եւ չի կարելի ասել, որ ինչ-որ երազանքներ մյուսներից ավելի վատը կամ լավն են։

Իսկ դերասան Սեմյուել Լ. Ջեքսոնն ասել է, որ Սկորսեզեի ֆիլմերը նույնպես բոլորին չէ, որ դուր են գալիս, եւ դա նորմալ է, բոլորն իրենց կարծիքն ունեն։

Ավելի ուշ Սկորսեզեն մեղմել է տոնը։ «Կինոթատրոնները դարձել են զվարճանքների այգիներ։ Դա հիանալի է եւ լավ նրանց համար, ովքեր սիրում են ֆիլմի այդ տեսակը, եւ, ի դեպ, իմանալով, թե ինչ է տեղի ունենում դրանցում այժմ, ես հիանում են նրանով, ինչ նրանք անում են։ Այո, դա իմ ճաշակով չէ, այստեղ ամեն բան հասկանալի է։ Դա պարզապես լսարանի այլ տեսակ է ստեղծում, որին դա դուր է գալիս»,- ասել է նա։

Առաջին հայացքից այնպիսի զգացողություն է, թե Սկորսեզեն պարզապես չի ցանկանում ընկալել փոփոխությունները կինոարդյունաբերությունում եւ խոսում է պահպանողական դիրքերից... Բայց եթե ավելի խոր նայենք, կպարզվի, որ ամեն ինչ չէ, որ այդքան միանշանակ է։ Ըստ էության, Սկորսեզեն արտահայտվել է ոչ միայն «Մարվելի» կինոտիեզերքի, այլեւ առհասարակ ըստ կոմիքսների նկարահանված ֆիլմերի մասին։

Սա շատ տարօրինակ է, քանի որ բոլորովին վերջերս նա համարվում էր վերջին շրջանի «Ջոկերի» (DC կոմիքսի կերպար) ռեժիսորը, բայց ստուդիան այդպես էլ չկարողացավ պայմանավորվել հանրահայտ ռեժիսորի հետ։ Տեղեկություն հայտնվեց նաեւ այն մասին, որ Մարտինն, այնուամենայնիվ, մնաց որպես ֆիլմի պրոդյուսեր։

Ինչո՞վ է, ուրեմն, հնարավոր բացատրել Սկորսեզեի քննադատությունը։ Նոյեմբերի 1-ին կցուցադրվի Սկորսեզեի «Իռլանդացին» քրեական դրաման։

Գլխավոր դերերը կատարել են Ռոբերտ Դե Նիրոն եւ Ալ Պաչինոն, իսկ ֆիլմի բյուջեն կազմել է 125 մլն դոլար (այսպիսի ժանրի համար միանգամայն խոշոր գումար):

Առաջին հայացքից ամեն ինչ հոյակապ է, բայց Սկորսեզեն այդպես չի կարծում: Ինչպես հին դպրոցի մարդ՝ Սկորսեզեն կինոթատրոններում ֆիլմի վարձույթի եւ Օսկարի անվանակարգում հայտնվելու հույս ուներ: Հենց այստեղ է թաքնված բացահայտումը: Ֆիլմի համար փողը եւ Սկորսեզեի ստեղծագործական ազատությունն ապահովել է Netflix սթրիմինգային ծառայությունը իր հարթակում ցուցադրելու համար:

Իսկ խոշոր կինոթատրոնները Սկորսեզեին մերժել են նրա ֆիլմի վարձույթը, ինչը, բնականաբար, մետրին մինչեւ հոգու խորքը վիրավորել է:

Միակ կինոթատրոնը, որը, հնարավոր է, կցուցադրի «Իռլանդացին», Բրոդվեյում Belasco Theatre-ն է, բայց դա էլ դեռ փաստ չէ:

Այն փաստը, որ «Իռլանդացին», հնարավոր է, չհայտնվի կինոթատրոններում, Մարտինին կրկնակի հարված է հասցնում, քանի որ, ըստ կինոակադեմիայի կանոնների, եթե ֆիլմը կինոթատրոնների վարձույթ դուրս չի գալիս, չի կարող դառնալ «Օսկարի» մրցանակի հավակնորդ:

Ձեզ հետ միասին ստեղծված պատկերը տեսնելուց հետո հասկանալի է դառնում, թե ինչու է Մարտինն այդպես խիստ արձագանքել ըստ կոմիքսների նկարահանված ֆիլմերին:

Տեսնելով ամբողջ աշխարհում դրանց ապշեցուցիչ հաջողությունը եւ, բնականաբար, հասույթները, բոլորի կողմից սիրված մետրը չի կարող ընդունել, որ իր կինոնկարները հայտնվում են այն աշխարհի ծայրամասում, որին նա ամբողջովին նվիրել է իրեն:

Նրան կարելի է եւ անհրաժեշտ է մարդկայնորեն հասկանալ, դա ուղղակի վիրավորվածություն է: Վիրավորվածություն կինոարդյունաբերությունից, հանդիսատեսից, ստուդիայից, կինոակադեմիայից:

Եվ, այնուամենայնիվ, մենք հավատում ենք, որ ականավոր մետրը թեւաթափ չի լինի եւ կշարունակի դեռ երկար տարիներ մեզ ուրախացնել որակյալ կինոնկարներով:

Նրա «Իռլանդացին» էլ դեռ ցույց կտա, թե ով է տան տերը: Իսկ մենք որոշեցինք մեր ընթերցողներին հիշեցնել, թե ով է Մարտին Սկորսեզեն, եւ շուտով կհրապարակենք նրա ֆիլմերի լավագույն տասնյակը՝ փորձելով առավելագույնս օբյեկտիվ լինել:

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել