ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին երկար չի համոզի օրը միասին անցկացնել, քանի որ դուք ինքներդ գործերի մասին մոռանալու եւ նրա հետ առանձնանալու մեծ ցանկություն կունենաք։
ՑԼԵՐ
Այսօր Ցլերը փորձելու են կարգավորել իրենց ընտանիքում տիրող միջավայրը, ինչը նրանց իսկապես հաջողվելու է։ Սակայն արդյունքն ավելի կատարյալ կլինի, եթե դուք այս գործում ներառեք նաեւ ձեր ծնողներին։ Նրանց փորձն ու իմաստությունը կօգնեն այս հարցում։ Հնարավոր է, որ ծնողների վճիռը հօգուտ ձեզ չլինի, բայց հենց դա է արդարացի որոշումը։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր դուք պետք է ներողություն խնդրեք բոլոր նրանցից, ում առաջ մեղավոր եք՝ առաջին հերթին ձեր սիրելի էակից։ Եթե դրանից հետո նա մեղմորեն ժպտա եւ համբուրի ձեզ, ուրեմն անհանգստանալու կարիք չկա եւ օրը գեղեցիկ ավարտ կունենա ձեզ համար։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կկենտրոնանա։ Դուք պետք է նրա կողքին լինեք, սատարեք այնպես, ինչպես կօգնեիք մոլորված զբոսաշրջիկին։ Բայց հիշեք, ձեր հոգատարությունն ու աջակցությունը պետք է չափավոր լինեն, քանի որ միգուցե դրանք հակառակ ազդեցությունն ունենան։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելին շատ դժվարությամբ կհասկանա, թե ինչ եք ցանկանում եւ ինչի կարիք եք դուք զգում։ Նա կփորձի տրամաբանորեն հասկանալ դրանք, սակայն միգուցե նա այդպես էլ դրական արդյունքի չհասնի։ Փորձեք նրան հուշել, թե իրականում ինչ քայլեր եք ակնկալում նրանից։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր հնարավոր է, որ ձեր սիրելի էակին հանդիպեք բավականին անսպասելի վայրում, որտեղ դուք երբեք չէիք ակնկալի տեսնել նրան։ Փորձեք անել ամեն ինչ, որպեսզի նա ձեզ չնկատի, իսկ հետո փորձեք պարզել, թե ինչու էր նա հայտնվել այնտեղ։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կձեւակերպի իր մտքերը, քանի որ կփորձի խոսել իր զգացմունքների մասին։ Սակայն շատ շուտով նա կկարողանա հաղթահարել իր ամոթխածությունը եւ կկարողանա ասել այն, ինչի մասին վաղուց էր ցանկանում բարձրաձայնել։ Պատրաստվեք։
ԿԱՐԻՃՆԵՐ
Անկեղծությունն, իհարկե, դրական հատկանիշ է, բայց ավաղ, ոչ բոլորի հանդեպ։ Այսօր այդ շքեղությունը դուք կարող եք թույլ տալ միայն ձեր սիրելի էակի նկատմամբ՝ միայն այն պարագայում, եթե վստահ եք, որ նա կհասկանա ձեզ։ Իսկ եթե վստահ չեք, ուրեմն ձեր խնդիրները գրեք թղթի վրա եւ այրեք այն, որպեսզի ոչ մեկը չիմանա դրանց մասին։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Երեւում է՝ ձեր խնդիրներն ավելի լուրջ են, քան ձեզ թվում է։ «Ներողություն» բառն այս անգամ չի օգնի։ Ստիպված եք ավելի վճռական քայլերի դիմել։ Այսօր ծրագիր մշակելու եւ դրանց մեկնարկը տալու հիանալի հնարավորություն կընձեռվի ձեզ։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Եթե ձեր զուգընկերն առավոտից երեկո անդադար ծխում է, եւ դուք արդեն զզվում եք ծխախոտի հոտից, այսօր աստղերը խորհուրդ են տալիս ակտիվ քայլեր ձեռնարկել։ Ծխելուց հրաժարվելու դիմաց, նրան արեք այնպիսի առաջարկ, որից նա չի կարողանա հրաժարվել։
ՋՐՀՈՍՆԵՐ
Ի՞նչ եք դուք անում ձեր անձնական կյանքը կարգավորելու համար։ Իհարկե, կարելի է ոչինչ չանել եւ սպասել, բայց նախընտրելի է գործել։ Երջանկությունը ձեզ է սպասում, պարզապես պետք է ընդառաջ գնալ դրան։
ՁԿՆԵՐ
Եթե վերջերս եք բաժանվել ձեր սիրած էակից, աստղերը խորհուրդ են տալիս շտապել նոր հարաբերություններ փնտրելու հարցում։ Վայելեք ձեզ տրված ազատությունը, սակայն չմոռանաք նաեւ այն փաստը, որ առանց սիրո հնարավոր չէ ապրել։ Փոքր-ինչ համբերատար եղեք։ շատ շուտով դուք կգտնեք ձեզ համապատասխան մեկին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը