Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Ուրախ եմ, որ արդեն նաեւ Երեւանում եմ բնակվում». Արծվիկը՝ NEWS.am STYLE-ի նոր ֆոտոշարքում

16:04, 10 նոյեմբերի

Ասես հաճելի ավանդույթ դարձած լինի ամեն տարի աշնանը հետաքրքիր հանդիպում ունենալ Ռուսաստանում հայտնի երգչուհի Արծվիկի հետ, որն այս տարի եւս բացառություն չարեց՝ եկավ հայրենիք, հանդիպեց մեզ հետ, լուսանկարվեց NEWS.am STYLE-ի աշնանային ֆոտոշարքում եւ, իհարկե, պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին:

Արծիվիկին, ինչպես միշտ, հանդիպեցինք վառ գույների մեջ, որոնք միաձուլվելով երգչուհու էներգետիկային՝ յուրահատուկ տրամադրություն են ստեղծում թե´ նրա, թե´ շրջապատի համար: Արծվիկն իր look-ն ընտրել էր դիզայներ Ֆաինա Հարությունյանի հավաքածուից, սակայն ինչպես հայտնի է՝ երգչուհին ինքն էլ վերջին շրջանում բացի երաժշտությունից՝ ակտիվորեն զբաղվում է իր բրենդային հավաքածուով, ինչի համար ավելի հաճախ է լինում Հայաստանում:

«Իմ հագուստներն արտադրվում են Հայաստանում, եւ կարելի է ասել, որ արդեն երեք տարի է՝ հավասարաչափ ժամանակ եմ անցկացնում թե´ Երեւանում, թե´ Մոսկվայում: Իհարկե, ինչպես նկատեցիք՝ ինքս սիրում եմ վառ գույներ, բայց այս տարի ավելի մեղմ երանգներ ենք ընտրել մեր հավաքածուի համար՝ շագանակագույն, սպիտակ, մարմնագույն, սեւ: Որոշել ենք ավելի հանգիստ տրամադրություն փոխանցել մեր զգեստների միջոցով»,-ասում է նա:

Նորաձեւությունը՝ նորաձեւությամբ, բայց «Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան ներկայացուցիչը չի պատրաստվում հանգստանալ իր սիրելի երգարվեստի ասպարեզում: Բոլորովին վերջերս Արծվիկը երկրպագուներին ներկայացրեց իր նոր երգը, որը կոչվում է Bang Bang, իսկ ավելի ուշ հետաքրքիր ֆլեշմոբ հայտարարեց.

«Նոր երգս անգլալեզու է, այն արդեն հասցրել է սիրվել շատերի կողմից, ինչը պարզ է դառնում մեկնաբանություններից, որոնք անչափ դրական են: Մտածում ենք այն ներկայացնել նաեւ տեսահոլովակով: Հիմա ոչ պաշտոնական տեսանյութով ենք այն հրապարակել, որպեսզի մարդիկ ավելի հետաքրքրությամբ դիտեն ու լսեն: Բայց տեսահոլովակի շուրջ բանակցություններն ընթանում են»:

Անդրադառնալով իր երգերը տարբեր մարդկանց հետ զուերգով ներկայացնելու ֆլեշմոբին՝ երգչուհին նշեց.

«Նման միտք առաջացավ, որ իմ երգերը երգեմ այն մարդկանց հետ, որոնք դրանք սիրում են, որոնց ես եմ սիրում, որպեսզի մարդիկ կրկին հնարավորություն ունենան նորովի լսել դրանք, վերհիշել: Կարծում եմ՝ լավ միտք է: Արդեն երկու երգ դրել եմ ու բոլորը դրական են արձագանքել, ինչի համար շատ ուրախ եմ: Ինքս cover –ներ չեմ երգում, բայց փորձում եմ իմ սեփական երգերը ներկայացնել cover տարբերակով: Նախագիծը կտեւի այնքան, մինչեւ կանդրադառնանք բոլոր երգերիս: Երբ այս ֆլեշմոբն ավարտենք, կմտածեմ նոր հետաքրքիր մի բանի մասին»:

Իսկ վերջում հավելեց. «Ես շատ եմ սիրում Հայաստանը: Ափսոսում եմ, որ վաղուց չի ստացվել այցելել նաեւ Կապան, բայց ցանկությունս մեծ է: Ուրախ եմ, որ հիմա բնակվում եմ նաեւ Երեւանում: Անդադար աշխատում եմ թե´ երգերիս, թե´ դիզայնիս վրա: Առջեւում շատ նորություններ են սպասվում»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել