ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին կփորձի շեղել ձեզ կարեւոր գործերից, ինչը կարող է ձեզ հունից հանել: Փորձեք կանոնավորել ձեր զգացմունքները, քանի որ հակառակ դեպքում կարող եք նեղացնել ձեր սիրելիին:
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելին կփորձի ձեզ հետ կիսվել իր համար շատ կարեւոր նորությամբ, ինչը ձեզ այդքան էլ կարեւոր չի թվա: Ցույց տալ ձեր անտարբերությունը նրան, թե ոչ` որոշեք ինքներդ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր խորհուրդ չի տրվում ետ բերել անցած հարաբերությունները: Եթե, այնուամենայնիվ, ցանկանում եք վերադարձնել սիրելիին, ապա աշխատեք դա անել հաջորդ օրը:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր կցանկանաք ձեր մեջ կուտակված էմոցիաներով կիսվել ամբողջ աշխարհի հետ: Սակայն միգուցե ամբողջ աշխարհը ձեր զգացմունքները ոչ ադեկվատ համարի: Ձեր սիրելին եւս բացառություն չի կազմի: Փորձեք ձեր մեջ կուտակված դրական եւ բացասական լիցքերը գրի առնել թղթի վրա:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր արժե դիմել իմիջային փոփոխության` փոխեք մազերի գույնը կամ հագուստի ոճը: Այդ տեսքով ներկայացեք ձեր սիրելիին եւ կրկին նվաճեք նրա սիրտը: Իսկ եթե ձեր սիրելիի դեմքին դժգոհություն նկատեք, վերադարձրեք ձեր նախկին տեսքը:
ԿՈՒՅՍԵՐ
Ձեր սիրելին դժվար ընտրության առջեւ կկանգնի` գնալ ձեզ հետ երեկույթի՞, թե՞ գործնական հանդիպման: Ամեն դեպքում, աշխատեք չնեղանալ նրանից եւ չփչացնել նրա տրամադրությունը:
ԿՇԵՌՔՆԵՐ
Ձեր հաջողությունն այսօր կախված կլինի ձեր խելացի որոշումներից: Արտաքինը եւս նշանակություն կունենա, սակայն կարեւոր է, որ ցույց տաք շրջապատին, թե որքան խելացի եք դուք: Ձեր ջանքերը կգնահատվեն:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կբողոքի ձեր պահելաձեւից: Փորձեք ադեկվատ մոտենալ նրա դիտողություններին եւ խոստանալ, որ կփոխվեք:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Աշխատեք այսօր հրատապ որոշումներ չկայացնել: Դրանք կվնասեն ոչ միայն ձեզ, այլեւ ձեր մտերիմներին: Այնպես որ` լավ կշռադատեք ձեր անելիքները, նախքան գործողությունների դիմելը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր դուք կհասկանաք, թե ինչ դրական ազդեցություն է ձեզ վրա գործել ձեր սիրելի անձնավորությունը: Եթե նա չլիներ, միգուցե, դուք շատ ձեռքբերումներ չունենայիք: Չմոռանաք նրան շնորհակալություն հայտնել դրա համար:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելին չի հասկանա, թե ինչ եք դուք նրանից ակնկալում: Ձեր բացատրությունները նրան կթվան ոչ հասկանալի եւ անտեղի: Թե ինչ այդ ամենի հետեւանքով կլինի, աստղերը չեն տեսնում: Ստիպված կլինեք ինքնուրույն որոշումներ կայացնել:
ՁԿՆԵՐ
Աշխատեք հասկանալ ընտանիքի անդամներին եւ կիսել նրանց հետաքրքրությունները: Հիմա դրանք ձեզ անհետաքրքիր եւ անհետթեթ են թվում, բայց կգա ժամանակ, երբ դուք էլ կսկսեք հետաքրքրություն ցուցաբերել դրանց նկատմամբ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել