Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ինչպիսի խենթություններ են անում Կենդանակերպի նշանները

21:12, 23 նոյեմբերի

Խոյ

Առնական, հետաքրքրասեր, ինքնավստահ եւ միշտ պատրաստ ռիսկի դիմելու. Խոյերը լավ ընկերներ են, սիրեկաններ եւ... լեռնագնացության հուսալի ընկերներ: Նրանք երբեք չեն նահանջում, իսկ եթե ինչ-որ բան են դնում մտքին, գնում են մինչեւ վերջ: Մի՞թե սա խելագարություն չէ: Դուք կարող եք չհամաձայնել Խոյերի խելահեղ գաղափարների հետ, բայց փաստը, որ նրանք հաստատուն հետեւում են դրանց, հարգանքի է արժանի:

Ցուլ

Ցուլերի խելագարության պատճառն այն է, որ նրանք իսկապես շատ են նման... ցուլերի: Որպես կանոն՝ նրանք մեծ, սիրող սիրտ ունեն, լայն աշխարհայացք, բայց կարող են նաեւ անհավանական համառ եւ կամային լինել: Նրանք կարող են կատաղության հասնելու աստիճան վիճաբանել ձեզ հետ, իսկ հետո անսպասելիորեն ներողություն խնդրել:

Երկվորյակ

Երբեք չես իմանա, թե Երկվորյակների ո՞ր կողմ այսօր ավելի ցայտուն կլինի: Նրանք անվճռական են, բայց նրանց հետ միշտ ուրախ է անցնում: Երկվորյակները հեշտությամբ հարմարվում են ցանկացած իրավիճակի, բայց խնդիրն այն է, որ հետո իրավիճակն է սկսում հարմարվել նրանց: Երեկոն սկսելով թանկարժեք ռեստորանում՝ Երկվորյակները կարող են առավոտը դիմավորել քաղաքային աղբանոցում՝ տեղի անտուններին անեկդոտ պատմելով:

Խեցգետին

Քանի որ Խեցգետիններին Լուսինն է կառավարում, նրանց տրամադրությունը մակընթացության եւ տեղատվության նման փոխվում է: Չնայած նրանք սիրում են տանը նստել, սակայն կարող են անսպասելիորեն գիշերային ակումբ գնալ ու հարբել անծանոթների հետ: Տիպական Խեցգետինները կարող են մեկ ժամում 10 սիրային sms գրել, իսկ հետո ձայնային հաղորդագրություն ուղարկել՝ հաղորդելով, թե որքան են ատում ձեզ ու ձեր ամբողջ ընտանիքի անդամներին: Երբեք նախապես չես իմանա, թե ինչ կանի հետո Խեցգետինը, եւ դա իսկապես խենթացնում է:

Առյուծ

Առյուծները վառ եւ աղմկոտ մարդիկ են, նրանք սիրում են ուշադրության կենտրոնում լինել: Զարմանալի չէ, որ բարում ամենաշատ խմած մարդը սովորաբար Առյուծներն են լինում: Առյուծները միշտ բարձր տեղում են նույնիսկ խենթության հարցում, քանի որ իսկապես չեն կարողանում ժամանակին կանգ առնել:

Կույս

Կույսերը ամեն ինչ վերահսկելուց հրաժարվել չկարողանալու պատճառով խելագարության բավական բարձր մակարդակ ունեն: Նրանք անդադար աշխատում են՝ կատարելության հասնելու համար: Երբեմն նրանք իսկապես շատ լավ բաներ են անում, օրինակ՝ կամավոր օգնում են անծանոթ տարեցներին: Բայց նրանց կատարելությունը երբեմն խենթության է հասնում: Կույսերը սթրեսային իրավիճակներում գործում են առանց որեւէ բանի մասին մտածելու, եթե նույնիսկ ստիպված են ինչ-որ մեկին վրաերթի ենթարկել՝ փառք ձեռք բերելու համար:

Կշեռք

Քանի որ Կշեռքները միշտ հավասարակշռություն են որոնում, նրանք պատրաստ են ծայրահեղ միջոցների դիմել՝ ներդաշնակության հասնելու համար: Կշեռքների մութ կողմն ի հայտ է գալիս, երբ նրանք սկսում են հետապնդել հակառակ սեռի ներկայացուցիչներին: Նրանց ներքին էությունը կարծես ասում է. «Սիրիր ինձ կամ ատիր, միեւնույն է՝ ես տարված եմ...»: Զգուշացեք ինչ-որ մեկի ուշադրության համար Կշեռքների հետ մրցակցությունից, քանի որ նրանք միշտ ստանում են այն, ինչ իրենց պետք է:

Կարիճ

Բանն այն է, որ Կարիճները... ցավոտ են խայթում: Կողմնակի անձինք հաճախ նրանց գովաբանում են հնարամտության եւ լավ կանխազգացման համար: Բայց կան նաեւ մարդիկ, որոնք նրանց շատ լավ գիտեն: Եվ չկա մեկը, ով չի տուժել Կարիճներից: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գեղեցիկ սիրահետում են, բայց քչերին է հաջողվում բավարարել նրանց սեքսուալ ախորժակը:

Աղեղնավոր

Աղեղնավորները միշտ պայքարում են արդարության եւ անկախության համար: Աղեղնավորներն իրենց ազատությունն այնքան են գնահատում, որ կարող են այդ պայքարում կորցնել իրենց ընկերներին եւ նույնիսկ հարազատներին: Եթե Աղեղնավորները տարվել են որեւէ գաղափարով, ապա ավելի լավ է մի կողմ քաշվեք եւ չխանգարեք:

Այծեղջյուր

Այծեղջյուրները ծաղկում են ամենուր, որտեղ գնահատում են պրոֆեսիոնալիզմը: Նրանք բավական կազմակերպված եւ աշխատասեր են, իսկ դա նշանակում է, որ ցանկացած խնդիր լուծելիս չափազանց տարվում են: Բայց նրանք չեն կարողանում թուլացնել իրենց խիստ պահանջները, երբ թիմով են աշխատում: Եթե ձեր գաղափարն ավելի լավը լինի, հազիվ թե նրանք ընդունեն: Դա վերաբերում է նաեւ անձնական կյանքին. Այծեղջյուրների հետ միշտ մեծ խնդիրներ կունենաք ռեստորանի կամ կինոթատրոնի ընտրության հարցում: Նրանք կգնան միայն այնտեղ, որտեղ իրենք են ցանկանում, կամ տանը կմնան:

Ջրհոս

Ջրհոսները խելագար պրոֆեսորի իսկական նախատիպն են, որը կատարելապես չգիտի կյանքի իրականությունները: Նրանք հանգիստ բացում են դուռն անծանոթի առջեւ կամ ատամնաբույժին կլորիկ գումար վճարում, եթե նույնիսկ նախապես պայմանավորվել են գնի հարցում:

Ձկներ

Կենդանակերպի բոլոր նշաններից Ձկներն ամենաքիչ խենթն են: Ցանկացած իրավիճակում կարելի է հույս դնել այս ազնիվ եւ կարեկցող մարդկանց վրա: Ձկները պատրաստ են իրենց նեղություն տալ, միայն թե զարդարեն ինչ-որ մեկի օրը, միաժամանակ ներողություն խնդրել, որ ստիպել են երկար սպասել:

 

Աղբյուրը՝ fabiosa.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել