Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Յոթ պատասխան՝ «Դու դեռ ամուսնացա՞ծ չես» հարցին

21:12, 20 նոյեմբերի

1. Նրանք այլեւս խոսելու թեմա չունեն: Ոչ թե քեզ հետ, այլ առհասարակ: Մարդիկ չեն կարող խոսել այն թեմաներով, որոնք իրենց հետաքրքրությունների շրջանակում չեն: Եթե չեք հավատում՝ փորձեք ինչ-որ ձեւով խոսակցություն զարգացնել ասենք բջջային պլատֆորմաներ մշակողների շրջապատում, ընդ որում այնպես, որ նրանք տարակուսած ձեզ չնայեն, ասես դուք 2015 թ. Internet Explorer բրաուզեր օգտագործող արտասովոր արարած եք: Նկատի ունեմ, որ ոմանց հետաքրքրությունների շրջանակում առաջին տեղերը ոչ թե ամուսնությունն ու երեխաներն են զբաղեցնում, այլ բոլորովին այլ բաներ: Օրինակ՝ ճամփորդությունները, կինոն, գրքերը, փոքր բիզնեսի զարգացման սկզբունքները կամ մինուս քսան ջերմաստիճանում ալոե աճեցնելու ձեւերը: Իսկ մյուսների հետաքրքրությունների շրջանակն այնքան նեղ է, որ սահմանափակվում է միայն «ընտանիք» ու «տուն» հասկացություններով ու եթե նրանց հետ խոսեք Արկտիկայում աճող ալոեի մասին, նրանք ձեզ ասելիք չեն ունեն ա, քանի որ պարզապես ոչինչ չեն հասկանում բույսերից: Սարսափելի ոչինչ չկա: Նման իրավիճակում ձեզանից պահանջվում է ընդամենը ուսերը թոթվել ու գտնել զրուցակցի, որի հետ հետաքրքիր կլինի զրուցել:

2. Դա պարծենալու առիթ է: Նոր մատանի, մեքենա, մազերի նոր գույն, նոր հետաքրքիր աշխատանք, սոցիալական նոր կարգավիճակ՝ մարդիկ սիրում են իրենց մասին պատմել, սիրում են սոցիալական պարծենկոտությունը: Նրանց դուր է գալիս, երբ իրենցով հիանում են (կարծո՞ւմ եք՝ ինչո՞ւ է հայտնվել «լայք» կոճակը): Ու եթե նոր մեքենան չկա, իսկ աշխատանքում միակ նոր ձեռբերումը նորագույն մոդելի փրինթերն է, ուրեմն կարելի է նաեւ ամուսնով պարծենալ: Առավել եւս որ նա գեղեցիկ ու խելացի տղամարդ է: Ի՞նչ կարող ես անել: Ոչինչ: Դե կամ էլ կարող ես ի պատասխան ասել, որ Բուրկինա Ֆասոյում հիմա շատ շոգ է: Քանի որ ուրիշի ընտանեկան կյանքը ձեզ հետ նույնքան առնչություն ունի, որքան այդ հրաշալի երկրի կլիման:

3. Դա ինքնահաստատվելու առիթ է: Այս դեպքն արդեն այդքան էլ անվնաս չէ: «Ես գեղեցիկ ու խելացի ամուսին ունեմ, իսկ դու՝ ընդամենը քո սեփական բիզնեսը ու 90-60-90 չափերի կազմվածք: Դե իհարկե, երջանիկ կանայք երբեք աշխատանքի վայրում երկար չեն մնում եւ մարզասրահ նույնպես չեն վազում: Մեզ՝ իսկական կանանց, սիրում են այնպիսին, ինչպիսին մեն ք կանք: Բայց դու շատ մի տխրիր, քեզ էլ մի օր կսիրեն»: Վախեցեք այն մարդկանցից, որոնք ձգտում են արժեզրկել ձեզ, ձեր հաջողությունները ու ձեռքբերումները: Այսինքն ոչ թե վախեցեք, այլ պարզապես հեռու մնացեք նրանից՝ թույլ մի տվեք, որ նրանք ձեր հաշվին ինքնահաստատվեն: Այդ էր պակաս...

4. Նրանք վախենում են: Մարդիկ փոփոխություններ չեն սիրում՝ ոչ վատ, ոչ էլ լավ: Երկիրը կլոր է, ձմռանը ձյուն է գալիս, եռման ջուրը տաք է, իսկ ամուսնացած լինելն էլ՝ լավ է: Եվ հանկարծ հայտնվում եք դուք՝ ձեր ամբողջ գեղեցկությամբ: Դուք ամուսնացած չեք, բայց միեւնույն է ձեզ լավ եք զգում: Այստեղ ինչ -որ բան այն չէ, ու պետք է անհապաղ պարզել, թե հատկապես ինչը: Քանի որ եթե այդպես շարունակվի, ապա վաղն էլ կարող է պարզվել, որ մոլորակը ոչ թե կլոր է, այլ հարթ, Թերի Փրաթչետայի գրքերի նման: Ոչինչ անել պետք չէ, թող իրենք գիտակցեն, որ աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին իրենք են պատկերացնում:

5. Պատճառը դաստիարակությունն է: «Տատիկս ամուսնացել է 19 տարեկանում, մայրըս՝ 22, իսկ ես՝25: Իսկ դու արդեն 27 տարեկան ես ու դեռ ամուսնացած չես: Ինչպե՞ս կարելի է»: Պատասխանեք, որ սոցիալական կարգավիճակի մրցավազքում ձեզ անսպասելիորեն շեղել են կարեւոր գործեր, դուք սովորել եք մակրամե գործել, մեքենա վարել ու այնպիսի գովազդային հոլովակներ նկարահանել, որոնք հետո հաղթում են Կաննի մրցույթում: «Ի՞նչ, ի՞նչ»: «Ասում եմ՝ Կաննում, այնտեղ որտեղ Լազուրե ափն է»:

6. Մարդիկ սիրում են ողբերգություններ: Նրանց կյանքում բոլոր հույզերն ու տագնապներն արդեն անցյալում են մնացել: Առաջին ժամադրությունները ու «կզանգի –չի զանգի» մտատանջությունից խելագարված եղունգներ կրծելը  մնացել են անցյալում,  անձնական կյանքում ամեն ինչ լավ է ու հանգիստ: Իսկ դուք, 32 տարեկանում այդքան տխուր եք: Գուցե՞ պատճառն այն է, որ ամուսնացած չե՞ք: Հաստատ դա է: Ինչո՞ւ է այդպես ստացվել, պատմիր քո սարսափելի պատմությունը, ու ես անպայման կկարեկցեմ քեզ: Դե, իհարկե կարող եք պատմել, միաժամանակ նաեւ «Վայրի հրեշտակը» սերիալի նման սցենարներ գրելու հմտություն ձեռք կբերեք, եւ գուցե ձեզ հետո աշխատանքի կհրավիրեն բրազիլական Տելոմունդո կինոընկերություն: Բայց կարող եք նաեւ անկեղծ ասել, որ առհասարակ չեք ուզում խոսել, իսկ տխուր եք, որովհետեւ ձեր ատամն է ցավում:

7. Հարցնողը ձեր մայրն է: Նա այդ հարցը տալիս է, քանի որ նրան էլ նրա ընկերուհիները կամ էլ գործընկերուհիներն են այդ նույն հարցնում՝ իսկ ինչո՞ւ քո Լյուդմիլան մինչեւ հիմա ամուսնացած չէ: Չէ՞ որ նա արդեն 26 տարեկան է:

Ընկերուհիները սիրում են դրամաներ, նրանք այդ ոգով են դաստիարակված, կամ էլ վախենում են փոփոխություններից, իսկ գործընկերուհիներն էլ ուզում են գլուխ գովել, որ իրենց Սվետոչկան արդեն երրորդ թոռնիկն է իրենց պարգեւել: Կամ էլ ուրիշ մի բանով: Եվ ահա ձեր թանկագին մայրիկը մտահոգված հարցնում է.  «Դե Լյուդա , մինչեւ ե՞րբ ես այսպես սպասելու »: Պարզապես գրկեք նրան ու ասեք, որ դուք առանց ամուսնական մատանիի էլ երջանիկ եք, իսկ թե ինչ կլինի հետո՝ կապրենք կտեսնենք: «Մայրիկ, ես արդեն մեծ աղջիկ եմ, ինձ համար անհանգստանալու կարիք չկա»:

Աղբյուր՝ Creu

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել