Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 29-ը՝ ուղիղ մեկ ամիս հայ մոդել Հռիփսիմե Սարգսյանը Ֆիլիպիններում էր, որտեղ Հայաստանը ներկայացնում էր «Միսս Երկիր» միջազգային գեղեցկության միրցույթում:
Տարբեր փուլերից բաղկացած միջոցառման «Միսս Ազգակցություն» մրցույթում հայ մոդելը զբաղեցրել է երկրորդ տեղն ու վերադարձել արծաթե մեդալով: Հռիփսիմեն NEWS.am STYLE-ին պատմել է իր գրանցած հաջողության, արտասովոր արտաքինի առավելությունների եւ առաջիկա համագործակցությունների մասին, ինչպես նաեւ տրամադրել լուսանկարներ՝ մրցույթից եւ իր նոր՝ համարձակ ու սեքսուալ ֆոտոշարքից:
«Միսս Երկիր» միջազգային գեղեցկության մրցույթն անցկացվում էր ՄԱԿ-ի հովանավորութամբ։ Հռիփսիմեի խոսքով՝ մրցույթը բաղկացած էր երկար եւ ընթացիկ բարդ փուլերից:
«Մեկ ամսից ավել ճանապարհորդել ենք Ֆիլիպիններում, եղել մի շարք քաղաքներում, գյուղերում, նաեւ կղզիներում, այցելել ենք մանկատներ, ծերանոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ, մասնակցել հասարակական մի շարք միջոցառումների, որտեղ ծանոթացել ենք ներկայումս տիրող գլոբալ խնդիրներին՝ մասնավորապես այն խնդիրներին, որոնք կապված էին շրջակա միջավայրի պաշտպանությանը»,-պատմում է նա՝ հավելելով, որ վերադարձել է «գերազանց տպավորություններով». «Բառերն անգամ չեն բավականացնում նկարագրելու, թե ինչքան ջերմ ու հարազատ էր ամեն ինչ այնտեղ. անընդհատ ականջիս են գալիս մարդկանց այդքան մեծ ոգեւորությամբ ճիչերն ու ծափահարությունները: Ընթացիկ «Միսս Ազգակցություն» մրցույթում զբաղեցրել եմ երկրորդ տեղն ու արժանանացել արծաթե մեդալի։ Ինչ վերաբերում է հաղթանակին՝ ես մի կողմից սպասում էի հաղթելուն, մյուս կողմից ՝ ենթագիտակցորեն այնքան շատ էի ուզում: Չեմ թաքցնում՝ բոլոր հնարավորություններս օբյեկտիվ գնահատել էի եւ վստահ էի, որ հաղթանակ էր սպասվում: Ասեմ, որ «Միսս Երկիր» մրցույթի մասնակից լինելը բավական սթրեսային էր: Բայց արժեր, քանի որ սա Հայաստանի համար առայժմ միակ հաղթանակն էր»:
Մինչ «Միսս Երկիրը»՝ Հռիփսիմեն հասցրել էր մասնակցել 7 միջազգային եւ 2 ազգային գեղեցկության մրցույթների՝ արժանանալով տարատեսակ տիտղոսների: Նրա խոսքով՝ մրցութային փորձը իրեն օգնել է նաեւ Ֆիլիպիններում:
«Բայց դա միայն բավարար չէր, ես մինչ մրցույթին մասնակցելը բավական աշխատել էի ֆիզիկական եւ մտավոր կարողություններիս վրա, ես հավատում էի, որ գլխավորը հաղթողը լինել չէր, դա բոլորն էլ կարող էին լինել... Կարեւորը հաղթելուն պատրաստական լինելն էր...»,-վստահ է նա:
Հռիփսիմեին նայելով՝ առաջնահերթ մատնանշում են նրա արտասովոր դիմագծերը. արդյոք տարբերվող արտաքինն օգնո՞ւմ է գեղեցկության մրցույթներում, թե՞ խոչընդոտ հանդիսանում չափանիշների տեսանկյունից: Հռիփսիմեն հետեւյալ կերպ է մեկնաբանում.
«Իհարկե, կարծում եմ, որ իմ դեպքում առավելություն էր, ես ինձ լիարժեք էի զգում, բայց, առհասարակ, մրցույթներում կան ստանդարտ գեղեցկության չափանիշներ եւ անկախ ժյուրիի անձնական ճաշակից՝ ընտրվում են այդ չափանիշներին համապատասխան մասնակիցները»:
Հարցին, թե որն է համարում իր արտաքինի կարեւորագույն առավելությունը, մոդելը պատասխաեց.
«Չեմ ցանկանում առանձնացնել որեւէ բան, քանի որ սիրում եմ ինձ այնպիսին, ինչպիսին կամ, տեսնում եմ իրականությունը եւ անում ամենօրյա աշխատանք, որպեսզի լինեմ էլ ավելի խնամված և գեղեցիկ»:
Իր նոր ֆոտոշարքում Հռիփսիմեն բավական համարձակ կերպարում է. այն իրականացրել է լուսանկարիչ Դանիել Ղազարյանի հետ.
«Գաղափարը Դանիելինն էր, երկար ժամանակ է՝ ուզում էինք ինչ-որ հետաքրքիր բան նկարել, բայց կամ ես երկրում չէի լինում, կամ՝ ինքն էր բուռն աշխատանքային գործընթացում: Վիզաժիստ Հասմիկն էլ էր զբաղված լինում… Ի դեպ, նշեմ, որ իմ ամենասիրելի դիմահարդարներից է Երեւանում, ում հետ անդադար կարող ես ստեղծագործել: Վերջապես կարողացանք հարմարեցնել եւ 15 րոպեյում նկարեցինք այս շարքը»,-ասում է մոդելն ու հավելում, որ գտել է սեքսուալության եւ վուլգարության սահմանը չանցնելու բանաձեւը.
«Դա անմիջական կապ ունի, թե ում հետ ես համագործակցում, եւ ինչքանով են համապատասխանում ձեր պատկերացումները: Բանաձեւը գտել եմ իմ ինքանճանաչման ճանապարհին»:
Շատ մոդելներ են երազում համագործակցել հանրահայտ Fashion TV-ի հետ: Հայուհուն ժամանակին հաջողվել է ունենալ նման նվաճում, եւ, նույնիսկ,հարցազրույցներով հանդես գալ համաշխարհային ճանաչում ունեցոx հայտնիների հետ.
«Fashion TV-ի հետ շատ լավ ընկերական հարաբերությունների մեջ եմ, հրավիրում են իրենց կազմակերպած միջոցառումներին, բայց վերջին ժամանակներս այլ պայմանագրեր ունեի, դրանցով էի զբաղված, միգուցե ապագայում նորից համագործակցենք»,-ուրախությամբ նշում է Հռիփսիմեն ու հավելում, որ «Միսս Երկիրը» եւս մի շարք դռներ է բացել իր առաջ.
«Ձեռբերումներիցս է վստահությունը մարմնիս, մտքերիս ու հոգուս նկատմամբ, ինչն էլ ստիպում է շարունակ փնտրել եւ գտնել նոր արկածներ: Առաջարկություններս շատ են, բայց դեռ քննարկման փուլում են: Այդ հարցով զբաղվում է իմ պրոդյուսերը՝ Յանա Գրիգորյանը»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Հռիփսիմե Սարգսյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ