NEWS.am STYLE-ը շարունակում է ձեզ ներկայացնել Մարտին Սկորսեզեի լավագույն կինոնկարները։ Եթե առաջին մասը չեք նայել, ապա, խնդրեմ, համեցեք այստեղ՝
Իսկ մենք շարունակում ենք...
«Տաքսու վարորդը»
5-րդ տեղ, վարկանիշը՝ 16.2 (IMDb-8.3, Kinopoisk-7.9)
1976 թվական
Գլխավոր դերերում՝ Ռոբերտ դե Նիրո, Սիբիլ Շեփարդ, Ջոդի Ֆոսթեր, Հարվի Քեյթել...
Հավաքել է 28 262 574 դոլար (ԱՄՆ-ում)։
Վիետնամական պատերազմի վետերան Թրեյվիս Բիքլը վարում է իր միայնակ տաքսին անվերջանալի քաղաքի գիշերային փողոցներով. վարորդի առջեւ բացվում է մարդկային մեղքերի մռայլ համայնապատկերը։ Հինկտակարանային պատվիրանի նման՝ նա հույս ունի, որ մի անգամ երկինքը երկիր կուղարկի փրկարար անձրեւ, որը կմաքրի Նյու Յորքը դարավոր կեղտից։
Իսկ երբ մեռնում է հույսը, մնում է միայն ատելությունը, եւ հրո տարափ կթափվի մեղսավորների գլխին։
«Կազինո»
4-րդ տեղ, վարկանիշը՝ 16.3 (IMDb-8.2, Kinopoisk-8.1)
1995 թվական
Գլխավոր դերերում՝ Ռոբերտ դե Նիրո, Շերոն Սթոուն, Ջո Փեշի, Ջեյմս Վուդս...
Հավաքել է 116 112 375 դոլար։
Ոչ ոք չի կարող համեմատվել Սեմ Ռոթսթինի հետ։ Ոչ ոք չի կարող այնպես փող վաստակել, ինչպես նա։ Ոչ ոք չի կարող աշխատել այդպես անձնուրաց ու զգույշ, ինչպես աշխատասեր Սեմը։ Իր անվիճելի արժանիքների համար Ռոթսթինը ստացել է «Աս» մականունը։ Եվ հենց այդ պատճառով մաֆիայի բոսերը որոշում են Ասին ուղարկել Լաս Վեգաս՝ կառավարելու վիթխարի շքեղ կազինոն։
«Անիծվածների կղզին»
3-րդ տեղ, վարկանիշը՝ 16.5 (IMDb-8.1, Kinopoisk-8.4)
2009 թվական
Գլխավոր դերերում՝ Լեոնարդո դի Կապրիո, Մարկ Ռուֆալո, Բեն Քինգսլի, Մաքս ֆոն Սյուդով...
Հավաքել է 294 804 195 դոլար։
Ամերիկյան երկու դատական կատարածու ուղեւորվում են Մասաչուսեթսի նահանգի կղզիներ՝ հետաքննելու խելապակաս հանցագործների կլինիկայի պացիենտուհու անհետացումը։ Հետաքննությունն իրականացնելիս նրանք ստիպված են լինում բախվել ստի սարդոստայնին, որը վերածվում է փոթորկի եւ կլինիկայի բնակիչների վտանգավոր խռովության։
«Փառահեղ տղաները»
2-րդ տեղ, վարկանիշը՝ 16.8 (IMDb-8.7, Kinopoisk-8.1)
1990 թվական
Գլխավոր դերերում՝ Ռոբերտ դե Նիրո, Ռեյ Լիոտա, Ջո Փեշի, Լորեյն Բրակո...
Հավաքել է 46 836 394 դոլար (ԱՄՆ-ում)։
Ֆիլմը պատմում է սկսնակ գանգստեր Հենրի Հիլի մասին, որը զբաղվում է թալանով Ջիմի Քոնվեյի եւ Թոմի դե Բիտոյի հետ միասին, որոնք հեշտությամբ սպանում են ում ասես, ով կանգնում է դեպի Մաֆիայի բարձունք տանող նրանց ճանապարհին։
«Ուրացողները»
1-ին տեղ, վարկանիշը՝ 16.9 (IMDb-8.5, Kinopoisk-8.4)
2006 թվական
Գլխավոր դերերում՝ Լեոնարդո դի Կապրիո, Մեթ Դեյմոն, Ջեք Նիքոլսոն, Մարկ Ուոլբերգ...
Հավաքել է 289 847 354 դոլար։
Ոստիկանական ակադեմիայի երկու լավագույն շրջանավարտներ հայտնվել են բարիկադի տարբեր կողմերում. նրանցից մեկը մաֆիայի գործակալ է իրավապահ մարմինների շարքերում, մյուսը՝ մաֆիայում ներդրված «խլուրդ»։ Յուրաքանչյուրն իր պարտքն է համարում հայտնաբերել եւ վերացնել հակառակորդին, բայց խեղաթյուրված իրողություններում մշտապես ապրելը փոխում է հերոսների ներքին կյանքը։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին