Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Նրա հայտնվելն իմ կյանքում նույնքան անսպասելի էր...». Օվսաննա Սիմոնյանը՝ Առաջին ալիքի եթերում ստացած ամուսնության առաջարկության մասին (ֆոտո/վիդեո)

14:02, 16 նոյեմբերի

Երբ սիրում ես, դրա մասին ուզում ես հայտնել ամբողջ աշխարհին. օրերս իր զգացմունքները նման կերպ արտահայտեց ռեժիսոր Էդ Սողոյանը, որը սիրելիին՝ լրագրող եւ հաղորդավարուհի Օվսաննա Սիմոնյանին, ամուսնության առաջարկություն արեց Առաջին ալիքի տաղավարում՝ «Կապրենք կտեսնենք» հաղորդման հերթական նկարահանման ժամանակ: Հաղորդավարուհու սիրելին իրենց կյանքի ամենահիշարժան իրադարձություններից մեկի համար ընտրել էր ամենախորհրդանշկան թեման՝ ո՞վ պետք է անի առաջին քայլը՝ կի՞նը, թե՞ տղամարդը: Եվ մինչ Օվսաննան եթերում մեկնաբանություններ էր անում թեմայի շուրջ, եղավ ամենահուզիչը, որի մասին NEWS.am STYLE-ը զրուցել է հաղորդավարուհու հետ:

Օվսաննա, ինքդ լինելով լրագրության ոլորտում, վստահ եմ` ականատես եղել ես, լուսաբանել նման դեպքեր, երբ եթերում սիրո խոստովանություն կամ ամուսնության առաջարկություն է արվում. մտքովդ կանցնե՞ր, որ քո կյանքի այդ կարեւորագույն իրադարձությունը եւս նման կերպ կնշանավորվեր քեզ համար:

Այո, տարիներ առաջ էի ականատես եղել եւ հենց Հանրային հեռուստաընկերությամբ, երբ «Առավոտ լուսո»-ի տաղավարում Վահե Խանամիրյանը ամուսնության առաջարկություն արեց Լիլիթ Մուրադյանին։ Հիշում էմ՝ շատ էի հուզվել, բայց երբեք մտքովս չէր անցնի, որ տարիներ անց նման դեպք կպատահի նաեւ ինձ հետ։ Առհասարակ երբեւէ չեմ երազել ամուսնության առաջարկության կամ այդ պահը նշանավորելու մասին, բացի այդ, երբ հանդիպեցի ընկերոջս, եւ արդեն տարիներ են մեզ կապում, եւ ինչպես ինքն ասաց հեռուստաեթերի ժամանակ` «Մենք գիտենք, թե ուր ենք քայլում», իսկապես, երբ երկուսդ էլ գիտեք ձեր ճանապարհը, մատանին կամ ամուսնության առաջարկությունը չէ, որ պիտի հստակություն մտցնի ձեր հարաբերություններում։

Ի՞նչ զգացիր, երբ սիրելիդ ներս մտավ տաղավար:

Միանշանակ՝ շոկ։ Նախ՝ այդ օրը  գերլարված  էր սկսվել։ Ես սովորաբար մոտ 20 րոպե շուտ եմ հեռուստաընկերություն հասնում, իսկ այդ օրը ինչպես ասում են` թարսի պես խցանման մեջ ընկա։ Ամբողջ ճանապարհին մտածում էի` վերջ, «провал !»: Սովորաբար չորս նկարահանում ենք ունենում, այդ օրը ունեինք 5 թեմա, ես ուշանում էի, դեռ պիտի հասցնեի դիմահարդարվել, պատրաստվել, իսկ 20 րոպեից արդեն նկարահանումը պիտի սկսեինք։ Մի խոսքով, մոտ 40 րոպե ուշացմամբ հասա հեռուստաընկերություն և հետո արդեն շատ լարված մտա տաղավար։ Նկարահանումների ընթացքում, իհարկե, ամեն ինչ տեղն ընկավ, ի վերջո պրոֆեսիոնալ թիմի հետ եմ աշխատում իրենք շատ մեծ ու կարեւոր դերակատարում ունեն իմ կյանքում, հիմա` էլ ավելի (ժպտում է):  Երբ արդեն վերջին հաղորդումն էինք նկարահանում, որի թեման  էր`«Ո՞վ պետք է առաջին քայլն անի, կի՞նը, թե՞ տղամարդը», ընթացքի կեսից մեր ռեժիսորը հայտարարեց, որ տեխնիկական խնդիր ունենք եւ պրոցեսը սկսեց ձգվել, պահն օգտագործեցի ու ընկերոջս նամակ գրեցի, որ չանհանգստանա, մանավանդ գիտեր ուշացմանս մասին, ինքն էլ պատասխանեց, որ նախագիծ ունի հանձնելու, գուցե մի փոքր ուշ ավարտի աշխատանքը, խնդրեց` նկարահանումից հետո իր հետ նորից կապվեմ, որպեսզի ինձ  դիմավորի։ Այնինչ լրիվ անտեղյակ էի, որ նա մոտ մեկ ժամ է` ինձ հետ գտնվում է նույն տարածքում, եւ մեզ բաժանում էր ընդամենը մեկ պատ, իսկ նկարահանումը ձգձգվում էր, որովհետեւ մեջքիս ետեւում տեսախցիկի վրա ամրացվում էր մատանին։ Երբ նրան տեսա, շոկի մեջ ընկա, իր՝ տաղավարում հայտնվելու պահից մինչեւ օրվա ավարտը շոկի մեջ էի ու չէի հասկանում՝ ինչ էր կատարվել։


Իսկապես, ոչինչ չէի՞ր զգացել: Ոչ ոք չէ՞ր մատնել, որ նման անակնկալ է սպասվում:

Երբ մեր ռեժիսորը հայտարարեց, որ տեխնիկական խնդիր ունենք եւ տաղավարում սկսեց աշխատել կռունկը, տարօրինակ կասկած ներսս մտավ: Փորձում էի հասկանալ՝ ինչ է կատարվում, բացի այդ՝ մինչեւ անակնկալը էմոցիաներս արդեն տակնուվրա էին եղել, որովհետեւ, եթե դիտել եք եթերը, մեր հյուրը` տիկին Բախշյանը, երբ պատմում է իր սիրո պատմությունը, բոլորիս աչքերը թաց էին, այդ դադարի ընթացքում փորձում էի ինձ հավաքել, բայց տիկին Բախշյանի փոխանցած էներգետիկայից հետո մտածեցի՝ ինչ հրաշալի կլիներ, եթե հիմա ընկերս մտներ ու առաջարկություն աներ, որովհետեւ նման էներգետիկա ու զգացումներ անգամ ամենամանրակրկիտ պլանավորած հարսանիքի ժամանակ դժվար, թե զգաս։ Ու մտածում էի՝ հենց հասնեմ տուն ընկերոջս ասելու եմ՝ գիտե՞ս, իսկ ես կուզեի, որ դու գայիր… Ու նույն պահին էլ մտածեցի՝ լավ, իսկ եթե հենց հիմա նա ներս մտնի…. բայց քանի որ խոսել էի իր հետ եւ նա տեղյակ էր պահել իր «կարեւոր պրոեկտը հանձնելու մասին», մտածեցի՝ անհնար է, եւ օպերատորական կռունկի հետ կապված կասկածներս հօդս ցնդեցին։ Մտքովս էլ չէր անցնում, որ այդ նույն տեսախցիկի վրա իմ մեջքի ետեւում թիմս ամեն ինչ անում էր, որպեսզի ստացվեր տեսախցիկին ամրացնել մատանին։

Քեզ հաստատ պատմած կլինենինչպես էր սիրելիդ իրագործել այդ միտքը: Ովքե՞ր էին նրան օգնել այդ հարցում:

Ասեմ ավելին՝ ամբողջը տեսանկարահանվել է եւ առաջիկայում այդ կադրերն անպայման կլինեն յութուբյան իմ ալիքում։ Այդ ամենն իրագործելու համար ընկերոջս օգնել էր իմ հեռուստաընտանիքը, եւ այդ ընտանիքին այդպես միավորելու համար առանձնահատուկ շնորհակալություն ուզում եմ ասել մեր հաղորդման պրոդյուսեր Լիդիա Քարամյանին։

Ո՞վ է սիրելիդ: Կարո՞ղ ես բացահայտել` որքա՞ն ժամանակ եք միմյանց ճանաչում ու ինչո՞վ նա արժանացավ քո «այո»-ին:

Նա Էդ Սողոյանն է, ում անուն ազգանունը, վստահ եմ, դեռ նոր են լսելու։ Սովորել եւ ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, խաղարկային ֆիլմերի ռեժիսոր է, բայց աշխատում է շատերիս հայտնի հայկական IT ընկերություններից մեկում՝ որպես շարժական գրաֆիկայի մասնագետ։ Չորս տարի է՝ միասին ենք, ի դեպ նոյեմբերի 13-ին լրացավ մեր միասնության 4-ամյակը։ Առհասարակ իր հայտնվելն իմ կյանքում՝ հատկապես այն ժամանակամիջոցում, որում ես էի, կարող եմ ասել, արդեն երկրորդ անսպասելի բանն էր ինձ համար՝ նույնքան անսպասելի, չպլանավորած, որքան ամուսնության առաջարկությունը, համենայնդեպս, ինձ համար, որովհետեւ գիտեմ՝ ինքն այս անակնկալը մեծ դժվարությամբ էր թաքցրել։ Երկուսս էլ միշտ ձախողվել ենք միմյանց համար անակնկալներ անելիս եւ փորձը ցույց է տվել, որ ժամանակից շուտ մատնել ենք մեզ։ Երեւի նաեւ այդ էր պատճառը, որ ինձ համար այս անակնկալը դարձավ շոկային։

Երբ արդեն առաջարկությունն արված է, համաձայնությունն էլ տրված, դրան պետք է հաջորդի հարսանիքը: Ծրագրե՞լ եք` ե՞րբ եւ ինչպե՞ս...

Հարսանիքի մասին մինչ այս պահը չէինք մտածում, բայց այս օրերի ընթացքում այնքան շնորհավորանքներ ու «մենք ձեր հարսանիքին անպայման լինելու ենք, չէ՞» նման բովանդակությամբ նամակներ ենք ստացել, ընդ որում՝ նաեւ անծանոթ մարդկանցից, որ այս հարցին, վստահաբար, միայն մեկ պատասխան կարող ենք տալ՝ այն մարդիկ, ովքեր այս օրերի ընթացքում կիսեցին ու ապրեցին մեզ հետ այդ էմոցիաները, կցանկանանք, որ այդ օրն էլ լինեն մեր կողքին։ Ինչպես ասում են`կապրենք կտեսնենք...

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Առաջին ալիքի, Օվսաննայի Instagram-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել