Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Գնացել էի պրեմիերայի»։ Անիմաստ «Չարլիի Հրեշտակները»

20:21, 17 նոյեմբերի

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նոր ֆիլմեր շուտով ընդհանրապես չեն լինելու։

Քրիսթեն Ստյուարտի եւ գլխավոր դերերում հանդես եկող անհայտ դերասանուհիների մասնակցությամբ՝ «Չարլի հրեշտակները»: Կրկին հեգնական է, որ նրանք բոլորն էլ հաղթահարել են իրենց դերերը շատ ավելի լավ, քան Ստյուարտը։ Նրա խաղը՝ «Մթնշաղ» ֆիլմից ի վեր, ընդհանրապես չի փոխվել. նույն պատկերն է, ինչ 10 տարի առաջ էր։

Այս ֆիլմը կարելի է նկարագրել մեկ նախադասությամբ: Ընդհանուր առմամբ նորմալ է, եթե դուք ուշադրություն չդարձնեք սյուժեի վրա եւ մոռանաք, որ դա կարեւոր է ֆիլմում։ Հիանալի բնանկարներ, Արիանա Գրանդեի նուրբ ձայնով ականջ շոյող լավ սաուդնթրեք, հրեշտակների երկար ու սլացիկ ոտքեր, շքեղ փայլուն հագուստ. ուրիշ ի՞նչ է պետք:

Ախ, այո․ սյուժե, սցենար, դերասանական խաղ եւ ․․․ գոնե ինչ-որ իմաստ։

Սյուժե

Անտրամաբանականության եւ զառանցանքի փաթեթի մեջ դեռ պետք է որոնել։ Գոյություն ունի մի գաղտնի կազմակերպություն, որն իրեն կոչում է «Չարլի հրեշտակները»։ Այստեղ բոլորը ֆեմինիստուհիներ են, քանի որ այնտեղ աշխատում են միայն կանայք, իսկ բոլոր տղամարդիկ՝ հակառակորդներ են։

Դերասաններ

Խաղի հետ կապված ամեն ինչ տխուր է։ Քրիստեն Ստյուարտը «Մթնշաղից» տարիներ անց այդպես էլ դերասանական տաղանդ չունեցավ՝ նախկինի պես «պոկերֆեյսի» հետ խաղալով ինքն իրեն։  Իսկ Էլլա Բելինսկայան ամբողջ ընթացքում քայլում էր դեմքի նույն արտահայտությամբ: Մի խոսքով, Դուեյն Ջոնսոնն ու Վին Դիզելը նյարդայնացած ծխում են։

Երկխոսություններ

Ռեմեյքում առկա երկխոսություններն անիմաստ են, զզվելի հնչեղություն ունեն եւ չափազանց թերի։

Հումոր

Այնպիսի տպավորություն է, ասես ֆիլմի հումորները գրել են դեռահասները։

Էքշն

Էքշն տեսարաններն այնքան էլ տպավորիչ չեն․ քիչ դինամիկա ու բազմազանության, ինչպես նաեւ մարտերի բավականին աղքատիկ բեմադրություն։

Արդյունքը

2019թ․-ի «Չարլի Հրեշտակներ» ֆիլմն անճաշակ է, անպետք ռեմեյք, որը չի կարող ոչնչով ուրախացնել, այդուհանդերձ այն էլ խամրում է նախորդ երկու հին ժապավենների ֆոնին։

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել