«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Թվում էր, թե ես արդեն մահացել եմ». աստղեր, որոնք հաղթել են քաղցկեղը

23:43, 18 նոյեմբերի

Թեեւ աստղերը թանկարժեք բուժում ստանալու ավելի շատ հնարավորություններ ունեն, հիվադության առաջ բոլորը հավասար են։ Cosmo-ն ներկայացրել է հայտնիների պատմությունները, որոնք կարողացել են հաղթահարել օնկոլոգիական հիվանդությունները։

Յուլյա Վոլկովա

Վոլկովան հայտնի է դարձել 15 տարեկան հասակում, երբ սկսել է ելույթ ունենալ «t.a.Tu» խմբի կազմում։ Յուլյան եւ նրա զուգընկերը՝ Լենա Կատինան, արագորեն գրավեցին ռուսական, ապա նաեւ արտասահմանյան հանրության ուշադրությունը, սակայն 2012թ.-ին Յուլյան կորավ երկրպագուների եւ լրագրողների տեսադաշտից։

Ավելի ուշ պարզվեց, որ մտերիմ ընկերոջը հանդիպելուց կարճ ժամանակ անց (նա տառապում էր քաղցկեղով), Վոլկովայի մոտ եւս ախտորոշվել է հիվանդությունը։ Երգչուհու մոտ վահանաձեւ գեղձի քաղցկեղ է հայտնաբերվել։ Վոլկովան ուռուցքը հեռացնելու բարդ վիրահատության է ենթարկվել։ Վիրահատությունը հաջող է անցել, սակայն բժշկական սխալի պատճառով նա կարողացել է միայն շշնջալ. նյարդի վնասման պատճառով երգչուհին կորցրել է ձայնը։  

Նա վերականգնողական վիրահատությունների է ենթարկվել. երկուսը Գերմանիայում, մեկը՝ Կորեայում։ Այժմ Յուլյան կարողանում է խոսել, սակայն նրա ձայնում դեռեւս խռպոտություն է լսվում։

Մայքլ Դուգլաս

2010թ.-ին «Օսկար»-ի մրցանակակիր Մայքլ Դուգլասի մոտ կոկորդի քաղցկեղ է ախտորոշվել։ Հիվանդությունը բավական ուշ է ախտորոշվել՝ արդեն չորրորդ աստիճանում։ Մայքլ Դուգլասն ու նրա կինը՝ դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսն այդ ժամանակ չեղարկել են բոլոր նկարահանումներն ու զբաղվել բուժմամբ։

Դերասանի առողջական վիճակին սրտի թրթիռով հետեւում էր ամբողջ աշխարհը, եւ երբ քաղցկեղը վերջապես նահանջեց, Դուգլասն այն հետեւյալ կերպ մեկնաբանեց։ «Ուռուցքն անհետացել է։ Ես ուտում եմ խոզի նման։ Վերջապես ես կարող եմ ուտել ամենն, ինչ ուզում եմ»։ ­­­­

Քայլի Մինոուգ

Երգչուհին հյուրախաղերի էր մեկնել Եվրոպա, երբ 2005թ.-ին՝ 36 տարեկան հասակում, նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել։ «Երբ բժիշկն ինձ հայտնեց ախտորոշման մասին, կարծես թե դադարեցի զգալ հողը ոտքերիս տակ: Թվում էր, թե ես արդեն մահացել եմ»,- ավելի ուշ հիշել է արտիստը։ 2008թ.-ին բուժումն ավարտին հասցնելով Ֆրանսիայում՝ Քայլի Մինոուգը սկսել է կիսել իր փոձը եւ ամբողջ աշխարհում կանանց ուշադրությունը գրավել ժամանակին ախտորոշման վրա։

2010թ.-ին աստղը արշավ է անցկացրել կրծքագեղձի քաղցկեղի պայքարի վերաբերյալ եւ իր հոբեյլանը նշել բարեգործական համերգով, որի ընթացքում գումար է հավաքվել քաղցկեղի դեմ պայքարի եւ հասարակության տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։ 2014թ.-ին երգչուհին բարեգործական արշավ է կազմակերպել՝ հետազոտություների համար միջոցներ հավաքելու համար։

Լուսանկարները՝ Reuters, Instagram, Tara Ziemba/Wireimage, Jordan Strauss/Invision/AP, Todd Williamson/NBC/NBCU Photo Bank, Getty Images, Simon M James/GC Images, MarieClaire, Facebook


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել