List հարթակը, որը մասնագիտացած է նորաձեւության ապրանքների որոնման ոլորտում, հրապարակել Է Year in Fashion 2019 զեկույցը, որում պատմել է 2019 թվականին նորաձեւության գլխավոր առաջընթացի, միտումների, բրենդների եւ ինֆլյուենսերների մասին: Տեղեկատվությունը ստացվել է պլատֆորմի օգտատերերի որոնողական հարցումների հիման վրա. ընդամենը մեկ տարվա ընթացքում Lyst-ով ապրանքներ են փնտրել 104 միլիոն մարդ:
Ըստ որոնողական հարցումների նորաձեւության ոլորտի զարգացման երկու առաջատար ուղղությունները համարվել են էկոլոգիապես մաքրությունն ու ներառականությունը։ Բնապահպանության հետ կապված բառերի որոնումները նախորդ տարվա համեմատ աճել են 75 տոկոսով։ Ավելացել է էկոլոգիական գործվածքների որոնումների քանակը, իսկ էկոլոգիապես մաքուր ջինսերը եւ մարզակոշիկները դարձել են արտադրանքի ամենապահանջված կատեգորիաները: Գնորդներին սկսել է ավելի շատ հետաքրքրել գենդերային չեզոք նորաձեւությունը. հարցումները «անսեռ» եւ «գենդերային չեզոք» տերմիններով աճել են 52 տոկոսով:
Հայտնի տղամարդկանցից տարվա գլխավոր նորաձեւության ինֆլյուենսերների թվում են հայտնվել՝ Տիմոտի Շալամեն, Հարի Սթայլզը եւ Բիլլի Պորտերը: Իսկ ամենահայտնի նորաձեւության բրենդների վարկանիշը, որոնց նախորդ տարվա համեմատ սկսել են զգալիորեն ավելի հաճախ փնտրել, գլխավորել են Bottega Veneta, Pyer Moss եւ Jacquemus - ը: The Pouch Bottega Veneta պայուսակը եւ նույն բրենդի սանդալները գլխավորել են նաեւ ամենացանկալի ապրանքների ցանկը:
Ըստ Lyst-ի զեկույցի, փոխվել է նաեւ նորաձեւության մանրածախ վաճառքի կառուցվածքը։ Խանութների ավանդական ձեւաչափի համեմատ աճել է շքեղ ապրանքների վերավաճառքի նկատմամբ հետաքրքրությունը. օգտագործված իրերի պահանջարկը աճել է 255% - ով: Հայտնի է դարձել նաեւ մեկ այլ այլընտրանք՝ հագուստի վարձույթը. այսօր այդ շուկան գնահատվում է 1 մլրդ դոլար, իսկ 2023 թվականին այն կարող է կրկնապատկվել։
Աղբյուրը՝ Esquire.ru
Լուսանկարը՝ Courtesy of List
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:37, 29 մարտի
TLC ռեալիթի շոուի սիամական երկվորյակներ Էբբին և Բրիտանի Հենսելները ամուսնացել են15:18, 29 մարտի
Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան