Երիտասարդներ, անպայման ժամանակ տրամադրեք ու կարդացեք։ Երբեմն նայում ես որեւէ ընտանեկան զույգի ու մտածում՝ աստված իմ, ինչպե՞ս է այդ կինը դիմանում նրան։ Քանի որ տղամարդու դեմքին թունավոր արյունախումի վարքագծի ակնհայտ նշաններ են, ինչը նա ինքը ոչ միշտ է գիտակցում, բայց մշտապես թունավորում է իր ընկերուհու կամ կնոջ կյանքը։ Եթե քո ընտրյալը իրեն այդպես է պահում ՝ մի կարծեք, թե դա բնական է կամ որ քեզ հետ ինչ -որ բան այն չէ։ Ստիպեք, որ նա ձեր նկատմամբ ավելի մեծ հարգանք ու ըմբռնում դրսեւորի։ Կամ էլ հեռու մնացեք նրանից։
1. Դու վախենում ես նրա հետ քննարկել որեւէ խնդիր, քանի որ կանխատեսում ես նրա անտանելի արձագանքը
Ամեն անգամ, երբ փորձում ես նրա հետ որեւէ բանի մասին խոսել, նա անցնում է անձնական վիրավորանքների, մեղադրանքների, ոտնատակ անում քո ինքնասիրությունը։ Արդյունքում քեզ համար ավելի հեշտ է լինում լռելը, նրանից ամեն ինչ թաքցնելն ու ամեն ինչ սեփական ուժերով հարթելը։
2. «Ներիր», «Կներես », «Ես իրավացի չէի» բառերը պարզապես բացակայում են նրա բառապաշարում
Բոլորն էլ սխալ գործում են, բայց ոչ նա։ Նա միշտ իրավացի է։ Նույնիսկ երբ դու 100 տոկոսով գիտես, որ դա այդպես չէ, միեւնույնն է, սկսում ես կասկածել ինքդ քեզ ու քո իրավացիությանը, բայց շատ իզուր։
3. Նա երբեք չի ասի քեզ, որ դու իրեն ցավ ես պատճառել, նա պարզապես վրեժխնդիր կլինի
Եթե նրան թվացել է, որ դու փորձում ես հաճոյանալ ինչ -որ մեկին, նա կարող էր քեզ ասել այդ մասին, ու դու նրան կբացատրեիր, որ պարզապես փորձել ես քաղաքավարի լինել կամ էլ ուրախացել ես ՝ տեսնելով հին ընկերոջդ, եւ որ անհանգստանալու կարիք չկա։ Բայց նա երբեք նման բան չի ասի։ Դրա փոխարեն կփորձի անել այնպես, որ դու նրան տեսնես մեկ այլ կնոջ սիրահետելիս։ Որպեսզի դու զգաս այն, ինչ նա է զգացել։
Նման մարդու ոտքը պատահաբար տրորելը շատ վտանգավոր է . կարող ես ինքդ հիվանդանոցում հայտնվել։
4. Նա քեզ ուրիշների աչքերում հիմար է ներկայացնում
Դու ատում ես նրա հետ միասին հյուր գնալը, քանի որ իր սեփական եսասիրությունը սփոփելու նրա սիրելի միջոցն է հրապարակայնորեն քեզ ստորացնելը, քո կատակները ու արտահայտությունները ծաղրելը, քննադատելը ՝ ընկերներին զվարճացնելու նպատակով։ Ուշագրավ է, որ նման դեպքերում ոչ մեկի ծիծաղը չի գալիս, բոլորը սկսում են իրենց շատ անհարմար զգալ, ձգտում են հեռանալ։ Բայց նրան դա ոչինչ չի սովորեցնում։
5. Այդ տղային դուր չի գալիս, երբ դու քեզ լավ ես զգում, բայց նա սիրո ու հոգատարության մարմնավորում է դառնում, երբ դու լացում ես
Եթե դու նոր պաշտոն ես ստանում, նա հոգոց է հանում։ Նա վախենում է, որ դու իրենից ուժեղ ես, դրա համար էլ ձգտում է քեզ պահել թույլ, ընկճված հոգեվիճակում։ Բայց երբ դու անտրամադիր ես, նա շատ սիրալիր է դառնում։ Չէ՞ որ նորից զգում է իր կարեւորությունը։
Ճիշտ տղամարդը կհիանար քո ներուժով, այլ ոչ թե կօգներ այն հնարավորինս խորը թաղել այն։
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով