1. Բարձր զգոնություն
Տարիների հետ դուք սկսում եք պահպանել եւ պաշտպանել կյանքում ամեն կարեւորը եւ նշանակալին: Ձեր մեջ պատեր, ակնկալիքներ, ստանդարտներ են առաջանում; եւ դուք այլեւս չեք ցանկանում այդ ամենը ցուցադրել ամեն պատահածին: Այնուամենայնիվ, նոր ընկերները, որոնք հայտնվել են հասուն տարիքում, կգնահատեն այն, ինչ դուք ասում եք եւ անում: Նոր մարդկանց հետ հարաբերությունները կզարգանան ընդհանուր հետաքրքրությունների շնորհիվ:
2. Ուղեւորություն կյանքում
Հասունանալով` դուք փորձ եք ձեռք բերել եւ հասկացել եք, թե ընկերներից ում վրա կարելի է հույս դնել: Դուք ինքներd էլ միշտ պատրաստ եք օգնության հասնել մտերիմներին: Այնուամենայնիվ, կգա ժամանակ, երբ դուք կխոստովանեք, որ շատ բան դադարել է կարեւոր լինել:
Դուք գուցե ստիպված լինեք բաց թողնել այդ մարդկանց եւ առաջ շարժվել:
3. Գիտակցված հարաբերություններ
Նույնիսկ եթե ժամանակի հետ դուք կորցնեք հին ընկերներից ոմանց, դա չի նշանակում, թե դուք կարեւոր հարաբերություններ ձեռք չեք բարի այլ մարդկանց հետ: Դա շքանշանի հակառակ կողմն է: Տարիների հետ ձեզ մոտ զրույցի նոր թեմաներ են հայտնվում, նոր հետաքրքրություններ եւ ավելի շատ տեղեր, ուր այցելել եք: Ձեզ դուր կգա պատմել սեփական անցյալի մասին: Մարդկանց դուր է գալիս պատմություններ լսել ուղեւորությունների մասին, ուրեմն ինչու ձեր տպավորությունները չներկայացնեք նոր ընկերներին:
4. Ժամանակի պակաս
Որքան ավելի եք մեծանում, այնքան քիչ ժամանակ եք ունենում հաճույքների համար: Դա գուցե չափազանցություն է, բայց ամեն ինչ ձեզնից է կախված: Կյանքը կարող է դառնալ ամենաարագընթաց մրցավազքներից մեկը: Ամեն դեպքում կարեւոր է իմաստուն կերպով տնօրինել սեփական ժամանակը եւ հասկանալ, որ ամեն ինչ ժամանակին է տեղի ունենում: Դա վերաբերում է նաեւ ձեր կյանքում հայտնվող մարդկանց: Շուտով դուք կսկսեք մտածել, թե ով արժե ձեր ժամանակին, իսկ ով` ոչ:
5. Արհամարհելով անկեղծության պակասը
Պատանի հասակում անկեղծության պակասը նորմալ էր համարվում: Բոլոր երեխաներն էլ մինչեւ վերջ անկեղծ չեն եւ ամենից հաճախ` ընկերների հետ: Այնուամենայնիվ, տարիքի հետ դուք դադարում եք հանդուրժել անտաշությունը եւ սուտը: Դուք անկեղծ շփման կձգտեք այն հարաբերությունների փոխարեն, որոնք ձեզ վնաս են պատճառում կամ էլ ուղղակի ոչնչի չեն հանգեցնում: Հույս ունեմ` դա ձեզ կօգնի հաղթահարել որոշ վախեր: Ամեն ինչ հանգիստ ընդունեք: Արեք ամեն հնարավորը հոսանքի հետ շարժվելու եւ չնայած ամեն ինչին կենսախինդ մնալու համար:
Աղբյուրը` Klubber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում