Ամենանվիրված երկրպագուները մշտապես երջանկություն են ցանկանում իրենց կուռքին, այդ թվում անձնական կյանքում։ Բոլորովին վերջերս շատերն ուրախանում էին, որ բազմաթիվ բարդություններից հետո Կիանու Ռիվզը գտել է սիրուն, սակայն օգտատերեը երկար ժամանակ անգործ չեն մնացել. այժմ նրանք «խնամախոսում են» 55-ամյա Բրեդ Փիթին։
Երկրպագուները մի ամբողջ հետաքննություն են անցկացրել եւ պարզել, որ դերասանը կարող է հանդիպել 30-ամյա Ալիա Շոկատի հետ։ Համացանցային հետաքննիչներն ապացույցների պատկառելի բազա են հավաքել, որը հաստատում է, որ դերասանները միմյանց հետ երկար ժամանակ են անցկացնում։
Հանգստյան օրերին նրանց նկատել են Լոս Անջելեսի Wilding Cran թանգարանում ցուցահանդեսի ընթացքում։ Այցի պահը ֆիքսել է քաղաքագետ եւ պրոդյուսեր Մերիլ Մելիկա Դյուրանը, որը հոլիվուդյան դերասանին ներկայացրել է իր ընկերոջն ու նկարիչ Մարտինա Վերտմանին։
Ապա զույգը գնացել է ռեստորաններից մեկը ճաշելու, ուր կրկին հայտնվել է սիրողական պապարացիների տեսադաշտում. որոշ այցելուներ անմիջապես մոռացել են ուտելիքի մասին եւ սկսել գաղտնի նկարել Բրեդին ու Ալիային։
Ի դեպ, զույգին միասին են տեսնել մի քանի ամիս առաջ եւս։ Հոկտեմբերին նրանք միասին գնացել են կատակերգական շոուի եւ կուլիսներում սելֆի արել կատակերգու Մայք Բիրբիլյայի հետ։ Իսկ սեպտեմբերին գնացել են Իթան Կոենի «A Play Is a Poem» ներկայացմանը, որից հետո, ըստ ականատեսների վկայությունների, հեռացել են նույն մեքենայով։
Ընդ որում, կարծիքները համացանցում բաժանվել են։ Օգտատերերի մի մասը ենթադրել է, որ Բրեդն ու Ալիան պարզապես ընկերներ են, քանի որ ռոմանտիկ հարաբերությունների ոչ մի ապացույց՝ մեղմ գրկախառնություններ ու համբույրներ, լուսանկարներում չկա։ Դերասաններ առայժմ լռություն են պահպանում եւ չեն մեկնաբանում երկրպագուների ենթադրությունները։
Աղբյուրը՝ Spletnik
Լուսանկարները՝ Just Jared, Getty Images, The Daily Beast
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ