«Մանկական Եվրատեսիլ 2019» մրցույթի Ռուսաստանի ներկայացուցիչը՝ 13-ամյա Դենբերել Օրժակը, հոսպիտալացվել է Լեհաստանի հիվանդանոցներից մեկն այն բանից հետո, երբ առաջին փորձի ընթացքում ուշագնաց է եղել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իգոր Կրուտոյի ակադեմիայի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Arena Gliwice բեմում առաջին փորձի ընթացքում Օրժակը թուլություն է զգացել, բժիշկներ են հրավիրվել, որոնք տղային հանգիստ են խորհուրդ տվել։ Դենբերելի կողքին են նրա տատիկը եւ ռուսական պատվիրակության ներկայացուցիչները։ «Դենբերելն ուշագնաց է եղել առաջին փորձի ընթացքում։ Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են տեղի հիվանդանոց։ Այժմ նա բժիշկների հսկողության տակ է»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Տղան հետազոտություն է անցել։ Նրան հանգիւստ են խորհուրդ տվել, եւ նա կմնա հիվանդանոցում բուժանձնակազմի հսկողության ներքո։
«Մանկական Եվրատեսիլ 2019» մրցույթի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում։ Հայաստանը մրցույթում ներկայացնում է Կարինա Իգնատյանը «Colors of your dream» երգով։
Լուսանկարը՝ junioreurovision.tv/Thomas Hanses, PR НТВ
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:40, 8 օգոստոսի
«Մադրիդում»․ Աստղիկ Սաֆարյանի ամառային լուքը23:12, 8 օգոստոսի
Gucci-ն թողարկում է էկոլոգիապես մաքուր ժամացույցներ22:42, 8 օգոստոսի
«Գեղեցիկ ընտանիք»․ Լուսինե Թովմասյանի լուսանկարները Կիպրոսից22:12, 8 օգոստոսի
Վթարի մասին հայտարարությունից հետո Ալեք Բոլդուինը բարկացել է համացանցում21:44, 8 օգոստոսի
«Մենք երազանք պահեցինք»․ Արփի Գաբրիելյանի եւ որդու լուսանկարը21:12, 8 օգոստոսի
Նախանշաններ, որոնք հուշում են կնոջ սիրահարվածության մասին20:46, 8 օգոստոսի
«Սեր, ծով, սուրճ»․ Զարուհի Բաբայանի լողափնյա կերպարը20:01, 8 օգոստոսի
Լարիսա Դոլինան մի քանի անգամ բարձրացրել է Գարիկ Զեբելյանի հետ նոր տեսահոլովակի դիտումները19:38, 8 օգոստոսի
«Ցանկանում եմ մաղթել ինձ եւ բոլորին առողջություն ու սեր»․ Սաթենիկ Հազարյանը նշում է տարեդարձը19:12, 8 օգոստոսի
Էնդի Սերկիսը մադամ Տյուսոյի մասին հեռուստասերիալ կնկարահանի18:33, 8 օգոստոսի
«ԼԵՈ 1» ավտոսպա. մեքենայի խնամքի եւ լվացման նորագույն տեխնոլոգիաներն ու մոտեցումները Հայաստանում են18:01, 8 օգոստոսի
Քանյե Ուեսթը մահախոսական է նվիրել Քիմ Քարդաշյանի եւ Փիթ Դեւիդսոնի բաժանմանը