Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) նոր ձայնասկավառակ է թողարկել, որի շնորհանդեսը կայացավ այսօր` նոյեմբերի 21-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում:
Փարիզում օրեր առաջ լույս տեսած Ադամ Բարրոյի հատընտիր հոգեւոր երգերի հավաքածուն կրում է «Ավե Մարիա» խորագիրը: Այն երգչի թվով 2-րդ ձայնասկավառակն է, եւ արդեն վաճավում է ֆրանսիական FNAC կոչվող հայտնի խանութների ցանցում։ Երկրորդ ձայնասկավառակի նախաբանը գրվել է ֆրանսիայում բոլորին հայտնի երաժշտական քննադատ Ալեն Դյուոյի կողմից եւ ներկայացվել այնտեղ:
Ձայնասկավառակում տեղ գտած ծրագրի մեջ արեւմտաեվրոպական կոմպոզիտորներ Արկադելտի, Ստրադելլայի, Կաչչինի, Դուրանտեի եւ այլոց կողքին Բարրոն ներկայացրել է նաև XVII-րդ դարի Աբբահայր Մխիթար Սեբաստացու «Անճառին Խորան» Տաղ Աստուածածնայ ստեղծագործությունը:
Բարրոն կենդանի կատարմամբ ներկայացրեց 5 ստեղծագործություն երգեհոնի նվագակցությամբ։ Նրա հետ հանդես եկավ նաեւ Աննա Բակունցը (երգեհոն):
«Ապրիլյան պատերազմից հետո ինձ տանջել է մի միտք, որ ես էլ երգով սփոփեմ որդեկորուստ հայ մայրերին ու երգեմ՝ մեր հերոսների հիշատակը հավերժ վառ պահելու համար։ Ծնվեց երիտասարդ կոմպոզիտոր Տիգրան Համբարյանի «Ավե Մարիա» ստեղծագործությունը, որ առաջին անգամ կկատարեմ իմ ձայնասկավառակի շնորհանդեսի ժամանակ»,-նշում է Ադամ Բարրոն:
Ադամ Բարրոն` Մուրադ Ամիրխանյանը, ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, այնուհետեւ` մեկնել Ֆրանսիա եւ ուսումը շարունակել այնտեղ: Հայ երգիչը մասնակցել է մի շարք միջազգային փառատոնների` արժանանալով առաջին մրցանակների: Նրա նպատակն է հսկայական աշխատանքի ու մեծ կամքի շնորհիվ հասնել արվեստի ավելի բարձր գագաթներին`գրավելով համաշխարհային բեմերը: Երգիչը բաս-բարիտոն է, ինչը թույլ է տալիս մեծ երգացանք ընդգրկել:
Նրա սկավառակի երեւանյան շնորհանդեսի ժամանակ հնչեցին նաեւ երգեր, որոնք դեռեւս չէին հնչել Հայաստանում:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:36, 25 մայիսի
Ոճային հագուստ, սլացիկ կազմվածք․ Էլեն Ասատրյանի նոր լուսանկարը23:11, 25 մայիսի
Aerosmith-ը չեղարկել է շոուները․ Սթիվեն Թայլերը վերականգնողական կենտրոնում է22:42, 25 մայիսի
«Աշխարհի իմ բոլոր կարոտները քեզ, Հա՜յր... Իմն էիր: Իմ կյանքի արքայազնը...»․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը հայրիկի մասին22:08, 25 մայիսի
Նաստյա Իվլեեւան իր երազանքների տղամարդուն կփնտրի նոր շոուում21:45, 25 մայիսի
«Շքեղ»․ ինչ զգեստ է ընտրել Հռիփսիմե Հակոբյանը երեկոյան կերպարի համար21:12, 25 մայիսի
Հոգեբանական հոգնածության յոթ նշան20:45, 25 մայիսի
Մարի Ավանեսյանի ոճային լուքն Իտալիայից20:15, 25 մայիսի
2021-ի համաշխարհային իրադարձությունները: Այդ տարվա մասին ֆի՛լմ նկարեք (մաս 1)19:45, 25 մայիսի
Կաշվե տոպը՝ տաբատի համադրությամբ․ Աստղիկ Սաֆարյանի լուքը19:01, 25 մայիսի
Նարգիզին «Դոմոդեդովո» օդանավակայից արտաքսել են Ուզբեկստան18:38, 25 մայիսի
Երեկոյան Երեւան․ Մարինկա Խաչատրյանի լուսանկարը18:01, 25 մայիսի
Օլգա Բուզովան ցանկանում է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլում»