Ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ ինքը պլանավորում է նկարահանել «Ջոկեր» ֆիլմի շարունակությունը, որի գլխավոր դերում հանդես է գալիս Խոակին Ֆենիքսին: Այս մասին հայտնում է IndieWire պարբերականը։
Նա հերքել է Warner Bros. Pictures Group-ի նախագահ Թոբի Էմերիխոմի հետ հանդիպման մասին The Hollywood Reporter-ի հրապարակած տեղեկությունը, որի համաձայն նա իբր DC-ի հերոսների մասին նոր պատմություններ ստեղծելու թույլտվություն է խնդրել։ Կինեմատոգրաֆիստը նշել է, որ դա իր ոճով չէ։ «Ես ուղղակի դրա համար էներգիա չունեմ», - ասել է նա:
Ֆիլիպսը պատմել է, որ ստուդիային առաջարկել է ավելի մռայլ ու կենտրոնացած մի շարք ֆիլմեր նկարահանել, երբ նոր է սկսել աշխատել «Ջոկերի» վրա: Warner Bros.-ում պատասխանել են, որ պատրաստ են դեռ նման մի նախագծի։
Ռեժիսորը հայտարարել է, որ «Ջոկերի» սիքվելին վերաբերող ոչ մի գործարք չի կնքել: Ընդ որում, նա չի հերքել, որ ֆիլմը կարող է շարունակություն ունենալ։ «Եթե ֆիլմը մեկ միլիարդ դոլար չի վաստակում, ապա ստուդիան շարունակության մասին չի խոսում։ Խոակին եւ ես հրապարակայնորեն հայտարարել ենք, որ նկարահանումների երկրորդ շաբաթվա ընթացքում քննարկել ենք շարունակությունը, քանի որ դա հետաքրքիր թեմա է։ Սակայն The Hollywood Reporter-ի հոդվածում խոսքը այլ բաների մասին էր։ Դրանք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը», - ընդգծել է Ֆիլիպսը։
Նոյեմբերի 20-ին The Hollywood Reporter –ում հրապարակված նյութում ասվում էր, որ Warner Bros. ստուդիան ռեժիսորին տվել է ֆիլմի եւս մեկ մասի նկարահանման թույլտվություն։ Նշվում էր, որ գլխավոր դերը կրկին կկատարի Խոակին Ֆենիքսը։
Աղբյուրը՝ Lenta.ru
Լուսանկարները՝ ֆիլմից, Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով