Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Գիշերային դիմակների դեմքի համար

18:21, 14 դեկտեմբերի

Շատ կանայք կարծում են, որ միայն առավոտյան դեմքի մաշկը խնամելը բավական է ամբողջ օրվա համար, բայց դա այդպես չէ: Գիշերը մեր օրգանիզմը վերականգնվում է, եւ գիշերային դիմակները մաշկի համար մեծապես կարեւոր է, որպեսզի մաշկը հանգստանա եւ ստանա անհրաժեշտ միկրոէլեմենտները:

Գիշերային դիմակներ դեմքի համար. կան բազմաթիվ բաղադրատոմսեր: Ցանկացած մաշկի եւ ցանկացած խնդրի լուծման համար կարելի է օգտակար դիմակներ գտնել:

Եթե Ձեր դեմքին պզուկներ կան, ապա փորձեք գիշերային դիմակներից մեկը: Օրինակ, շատ օգտակար կլինի օճառային դիմակը: Դրա համար միայն պետք է բարձրորակ օճառ: Խոնավացրեք մի կտոր եւ քսեք այնտեղ, որտեղ պզուկները տարածված են: Թողեք, որ օճառը չորանա դեմքի վրա եւ պառկեք քնելու: Առավոտյան լվացեք դիմակը տաք ջրով: Երկրորդ ազդեցիկ միջոցը կավից պատրաստված դիմակներն են: Վերցրեք 1թ. գդ. սպիտակ կավ, խառնեք այն կիտրոնի հյութի 10 կաթիլով, եւ ավելացրեք 1ճ. գդ. կանաչ թեյ: Դիմակը քսեք նույն կերպ, ինչպես առաջին դեպքում էր  նկարագրված:

Եթե Ձեզ մոտ պզուկները դեռ չեն տարածվել եւ դրանք դեմքի, պարանոցի, ուսերի առանձին հատվածներում են, ապա մի մոռացեք հիգիենայի տարրական կանոնների մասին. պետք է հաճախ փոխել դեմքի սրբիչը, բարձի երեսներն ու անկողնային մյուս պարագաները եւ հագուստը:

Չոր մաշկի համար կարելի է օգտագործել հետեւյալ բաղադրատոմսը: Վերցրեք 1թ. գդ. կակաոի փոշի եւ տաք ջրով լուծեք այն, այնուհետեւ ավելացրեք 1թ. գդ ձիթապտղի, նուշի եւ ծիրանի յուղ: Շատ բարակ շերտով դիմակը քսեք դեմքին եւ պառկեք քնելու: Առավոտյան զգուշությամբ լվացեք դեմքը կանաչ թույլ թեյով:

Չոր մաշկի համար առողջարար մյուս բաղադրատոմսը կաթնաշորային դիմակն է: Դրա պատրաստման համար պետք է 2 ճ. գդ. բնական կաթնաշոռ եւ 1 ճ. գդ բուսական կամ ձիթապտղի յուղ: Ստացված զանգվածին պետք է նաեւ ավելացնել մի պտղունց աղ եւ մի գդալ տնական կաթ: Մի օգտագործեք սառը մթերքներ. դիմակը պետք է պատրաստվի սենյակային ջերմաստիճանում: Բարակ շերտերով քսեք դեմքի վրա եւ առավոտյան ցանկացած խոտաբույսի թուրմով լվացեք դեմքը:

Նորմալ մաշկը նույնպես պետք է խնամել: Դրա համար շատ լավ միջոց է բանանից եւ մեղրից պատրաստված դիմակները: Հասած բանանի միջուկը մի լավ մանրացրեք եւ խառնեք 1 ճ. գդ բնական մեղր: Բարակ շերտով քսեք դեմքին, թողեք չորանա ամբողջ գիշեր: Առավոտյան տաք ջրով կարելի է լվանալ:

Մաշկի վերականգնողական դիմակները ունեն տոնուսը բարձրացնող հատկություններ: Այն պատրաստելու համար պետք է վերցնել 1 ձվի դեղնուց, 2 ճ. գդ. տաք, թունդ կանաչ թեյ եւ 1 ճ. գդ. կարիտե յուղ եւ խառնել: Դիմակը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի, մաշկի համար հաճելի: Այն կարելի է լվանալ նաեւ կանաչ թեյով:

Նման արդյունքի կարելի է հասնել նաեւ մեկ այլ դիմակի օգնությամբ: Հատկապես օգտակար կլինի տարեց կանանց համար: Դիմակի համար պետք է ժոժոպայի եւ չիչխանի յուղ, 1 թ. գդ. օղի եւ 1 ճ. գդ. բնական մեղր: Ամենավտանգավոր բաղադրիչը օղին է, այդ պատճառով դիմակը քսելուց առաջ պետք է ստուգել ալերգիկ ռեակցիաները:

 

Աղբյուրը՝ Fancy


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել