Նա մշտապես զբաղված է
Տղամարդը, որն ուզում է ձեզ հետ հարաբերություններ կառուցել, միշտ ձեզ համար ժամանակ կգտնի։ Բայց եթե նա անընդհատ արդարացումներ է փնտրում հանդիպումը հետաձգելու համար, իսկ ժամանակ գտնում է միայն անկողնային հաճույքները հիշելիս, նշանակում է՝ հենց դրա համար էլ դուք նրան պետք եք։
Նա ձեզ թույլ չի տալիս համատեղ լուսանկարներ հրապարակել համացանցում
Մի կողմից դա անհեթեթություն է թվում, բայց ժամանակակից աշխարհում հաճախ հենց սոցցանցերում են տեղի ունենում հարաբերությունների նոր կարգավիճակի մասին հայտարարությունները։ Եթե նա չի ցանկանում հրապարակել ձեր հարաբերությունները, հարց է ծագում՝ ինչու՞։ Նա, ով ձեր հանդեպ անտարբեր չէ, կցանկանա այդ մասին հայտնել իր լուր ամբողջ աշխարհի։ Պետք է նշել, որ որոշ աղջիկներ արդարացնում են իրենց ընկերներին նրանով, որ նա իբր թե իր էջում առհասարակ ոչինչ չի հրապարակում անձնական կյանքի մասին։ Բայց այս դեպքում նրա համար պետք է միեւնույնը լինի, թե արդյոք դուք նման նկար կհրապարակեք ձեր էջում։ Նրա արձագանքը չպետք է լինի կասկածելի ագրեսիվ։
Դուք ծանոթ չեք նրա ընտանիքի եւ ընկերների հետ
Եթե նա ձեզ չի ծանոթացնում իր մտերիմների հետ, նշանակում է, որ չի պլանավորում երկար մնալ ձեզ հետ։ Միեւնույն ժամանակ դուք նրա ընկերների կամ ընտանիքի հետ ծանոթանալիս կարող եք նրանց կողմից տարօրինակ վերաբերմունք նկատել։ Փորձեք հասկանալ դրա պատճառը։ Միգուցե դուք մեկն եք այն հազարավորներից, որոնց նա ծանոթացնում է ընկերների հետ։
Նա շատ ժամանակ է անցկացնում իր ընկերների հետ
Հարաբերությունները միշտ առաջին տեղում են։ Եթե ընտրել ձեր եւ ընկերների միջեւ, դուք պետք է առաջին տեղում լինեք։ Այլ բան է, եթե դա հին ընկերների հանդիպում է, բայց բոլորովին ուրիշ բան է, եթե նա ժամանակ է անցկացնում միայն նրանց հետ, իսկ ձեզ մոտ է գալիս միայն գիշերելու։
Նա ժամերով չի պատասխանում ձեր հաղորդագրությանը
Իրականում րոպեից էլ քիչ ժամանակ է պետք հաղորդագրությանը պատասխանելու համար։ Այդ պատճառով, եթե նա անգամ շատ զբաղված է, միշտ կարող է գոնե 2 բառ գրել։ Եթե դա տեղի չի ունենում, մտածեք։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին