Ինքնախաբեությամբ չես զբաղվում
Չես խաբում քեզ ո՛չ մանրուքների, ո՛չ կարեւոր հարցերի դեպքում ։ Իմաստը՞։ Խնդիրը վաղ թե ուշ ստիպված ես լինելու լուծել, իսկ ինքնախաբեությունը կլանում է ռեսուրսը, որն անհրաժեշտ է դրա համար։ Օրինակ, եթե նա այդպես էլ չի զանգում, ուրեմն նրան դուր չես եկել եւ վերջ։ Երեւակայել, թե նա մեկնել է Հոնդուրաս՝ անսպասելիորեն հիվանդացած տատիկին օգնելու կամ կորցրել է քո հեռախոսահամարը կամ այնքան է սիրահարվել, որ ամաչում է քեզ զանգել, միայն քո ֆանտազիան է։ Եթե ինքնախաբեությամբ չես զբաղվում, հետո դրա հետեւանքներից չես տուժում։
Դու ֆիքսված չես տղամարդկանց վրա
Բնականաբար, դու նրանց սիրում ես։ Բայց դու, տղաներից բացի, նաեւ սիրում ես քո աշխատանքը, ընտանիքը, հոբբին։ Իհարկե, դու տղամարդիկ ունեցել ես եւ կունենաս։ Միգուցե անգամ գտել ես այն տղամարդուն, որի հետ պլանավորում ես անցկացնել մնացած կյանքդ։ Բայց դու չես կարծում, որ միայն այդ պահին դու կկայանաս որպես կին։ Դու կին կմնաս անգամ, եթե դուք բաժանվեք։ Եվ ամենակարեւորը․ դու երբեք խեղդող կին չես լինի, նրանցից, որոնք ամուսնուն շնչել չեն թողնում որովհետեւ կախված են նրանից։ Դու ինքնաբավ ես։
Դու հույզերով չես տարվում
Եթե դու երջանիկ ես, դու ուրախանում ես։ Եթե վատ ես զգում, դու տխրում ես։ Դու չես թաքցնում քո հույզերը եւ չես ճնշում դրանք, քանի որ հասկանում ես, որ դրանք քո էությունն են։ Իսկ ահա պրոֆեսիոնալ տառապյալ քեզնից դուրս չի գա, քանի որ դու չես չափազանցնում քո կորուստներն ու վիրավորանքները։ Ինքդ վերապրում ես ամեն բան ու մոռանում, տարիներով հին վերքը քրքրելու կարիք չկա։
Դու խորաթափանց ես
Իսկ դա նշանակում է, որ միանգամից ես տեսնում, թե երբ են քեզ խաբում, երբ է ինչ-որ մեկն իրոք իրեն վատ զգում, եւ դու օգնություն ես առաջարկում։ Դու տեսնում ես, թե երբ է դիմացինն,իրոք, երջանիկ, եւ դու դա բարձրաձայնում ես, քանի որ դա հաճելի է նրան։
Քո կերպարը ձեւավորված է
Դու գիտես, թե ինչն է քեզ սազում, իսկ ինչը՝ ոչ։ Դու գումար չես վատնում ռիսկային փորձերի վրա, որոնց մասին հետո կարող ես զղջալ։ Դու չես վազում նորաձեւության հետեւից, այլ հետեւում ես նրան։ Ընտրում ես այն, ինչ իդեալական է քո ոճի համար։ Անպայման մեկի վրա տպավորություն թողնելը քո խնդիրը չէ։ Քեզ համար կարեւորը ներքին եւ արտաքին ներդաշնակությունն է։ Կողքից թվում է, թե դու ոչ մի ջանք չես գործադրում քո գեղեցկության պահպանման համար, բայց դու իրականում միշտ ամենուր տեղին տեսք ունես։ Ճիշտ այնպիսի տեսք, որը պահանջում է իրավիճակը։
Դու ինքդ ես սահմաններ դնում
Քո կյանքի ցանկացած ոլորտում կան որոշ սահմաններ, որոնցից այն կողմ դու չես ուզում անցնել։ Կամ, ընդհակառակը, չես ուզում այնտեղ որեւէ մեկին թողնել։ Եվ այդ սահմանները փոխել ոչ ոքի չի հաջողվում։ Քեզ կարող են համոզել, կաշառել, շանտաժի ենթարկել կամ փորձել խաբել, բայց դա ժամանակի եւ ուժերի անիմաստ կորուստ է։ Որովհետեւ դու ինքդ գիտես, թե երբ, ինչու եւ ում համար կարելի է այդ սահմանները փոխել։
Աղբյուրը՝ hitgid.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ