BACKSTAGE. Ինչպես են ընթանում «Սարի աղջիկ» հեռուստասերիալի նկարահանումները

Սիրուն Մինասը` բոտեքսի միֆերի եւ հակացուցումների մասին

Հայտնիներ, որոնք իրենց երեխաներին այսօր ուղեկցել են առաջին դասարան

«Ուզում եմ երեխա ունենալ». Շպռոտը` իր երազանքի և 41-ամյակին նվիրված խնջույքի մասին

Եվա Խաչատրյանի, Վիկտորյա Սահակյանի եւ այլ դերասանուհիների մասնակցությամբ բացօթյա ներկայացումը

Backstage. Մեգին շուտով կթողարկի ամառային, ռիթմիկ նոր տեսահոլովակ

Backstage. «Աշխատում ենք ամեն ձեւով իրականացնել իրենց երազանքը». Արուս Տիգրանյան

Անդրանիկ Հարությունյանը` արկածային մանկության մասին եւ ոչ միայն

Backstage. Ինչպես են ընթանում «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները

Դիանա Տոռեսը` ծնողների կորստի, սիրահարվածության եւ ատամնաբույժի մասնագիտությամբ չաշխատելու մասին

Ինչպես է անցել Լիլիթ Բասյանի եւ Ալեքսանդր Բաբասյանի որդու 6-ամյակը. ծնողների անակնկալն ու խնջույքը

«Գրիշան իմ երազած ավտոմեքենան է նվիրել». Շողեր Թովմասյանը 28-ամյակի անակնկալների եւ խնջույքի մասին

Հասմիկ Կարապետյանը` խենթ հուշերի, կյանքի դժվար շրջանի ու Շանթի հետ իրենց առաջին հանդիպման մասին

Լիա Զախարյանը` մանկության, հոր բացակայության և ամուսնանալու ցանկության մասին

«Հիվանդանոցում քույրիկիս վերջին ցանկություններից էր, որ իր գրած երգը ես երգեմ». Marga

Անի Երանյանը՝ «Լինում է, չի լինում»-ի մանրամասների մասին

Նաիրա Մովսիսյանը՝ կրկին մայրանալու ցանկության, հայրիկի բացի եւ իր կողակցի մասին

«Լաց լինելու ու բարդույթավորվելու փոխարեն սովորեցի իմ անձը պաշտպանել». Իրինա Այվազյանը՝ NEWS.am STYLE-ի «արեւային» ֆոտոշարքում

«Թույլ եմ զգացել, խեղդվում էի, գոռում, բայց այդ բղավոցը եղել է անձայն». Լիա Զախարյանի էմոցիոնալ պոռթկումն ու չզսպված արցունքները (ֆոտո/վիդեո)

14:05, 28 նոյեմբերի

Այն, որ Լիա Զախարյանը հայկական հեռուստաեթերի ամենաէմոցինալ դերասանուհիներից է, վաղուց գաղտնիք չէ նրա երկրպագուների համար, որոնք էկրանային Լիային հասցրել են տեսնել թե´ հումորային, թե´ դրամատիկ կերպարներում: Ցանկացած ֆոտո եւ վիդեո նկարահանման ժամանակ դերասանուհին հաճախ ոչ թե խաղում է, այլ ցուցադրում իր ներսում կուտակվածը, ինչն էլ վերջերս արտահայտություն էր ստացել Մոսվայում՝ Крымский կամրջի վրա: Հենց այնտեղ էլ Լիան ականջակալներով լսում էր իր՝ վերջին շրջանի ամենասիրելի երգերից մեկը՝ Դեմի Լովատոյի Stone Cold-ը, երբ մոսկվաբնակ վիդեոգրաֆ Էմիլ Կիրակոսյանը փորձեց ֆիքսել այն իրական հույզերը, որոնք կուտակվել էին Լիայի ներսում, ինչպես ինքն է նշում՝ ոչ թե մեկ կամ հինգ րոպեի, այլ ամբողջ կյանքի ընթացքում:

Դերասանուհին իր նոր ֆոտոշարքից մի քանի կադր տրամադրել է մեզ եւ իր էմոցիաները կիսել նաեւ NEWS.am STYLE-ի հետ: Նույնիսկ, խոսելու ընթացքում Լիան չկարողացավ զսպել արցունքները…

«Նախապես նման բան չէինք ծրագրել, միայն նոր ֆոտոշարք էի պայմանավորվել լուսանկարիչ Տյոմի հետ, որն իրականացրել ենք մինչ տեսանյութի նկարահանումը: Էմիլն այդ ֆոտոնկարահանման ժամանակ գեղեցիկ վիդեո կադրեր հավաքեց, այդպես որոշեցինք նախքան Մոսկվայից վերադառնալս մեկ անգամ էլ հանդիպել, որը տեղի ունեցավ հենց վերադարձիս գիշերը: Մտածում էինք՝ մինչեւ իմ մեկնելն էլ մի հետաքրքիր բան անել ու որոշեցինք տեսանյութ պատրաստել»,-պատմում է ու հավելում,- «Տյոմի մտահաղացումն էր, որ դա լիներ մի էմոցիոնալ հոլովակ, որը կցուցադրեր իմ՝ տվյալ պահի հույզերը: Ես էլ խնդրեցի նրանց տալ ինձ ականջակալներ, դնել իմ նախընտրած երգն ու միացնել տեսագրությունը: Էմիլի նկարահանած գեղեցիկ կադրերի եւ նրա կատարած պրոֆեսիոնալ ու մանրակրկիտ մոնտաժի արդյունքում ունեցանք այս զգացմունքային աշխատանքը»:

Ամեն ինչ այնքան համպատրաստից է եղել, որ Լիան նախնական չի էլ ծրագրել՝ ինչ տեսքով ներկայանալ: Արդյունքում դերասանուհին տեսանյութում հայտնվեց մոխրագույն զգեստով, թեթեւ դիմահարդարմամբ, առօրյա վարդահարարդարմամբ եւ իրական զգացմունքներով:

«Ես իմ առօրյա կերպարով էի, լսում էի մի երգ, որն ինձ շատ հոգեհարազատ է, որով ես ապրում եմ, որովհետեւ տվյալ երգի մեջ ցանկացած բառ ու նախադասություն ինձ շատ ծանոթ է ու ես դա վերապրում եմ: Ես այդ երգի ներքո, պարզապես, դուրս հանեցի այն էմոցիաները, որոնք թաքցված էին առօրյա կյանքում: Յուրաքանչյուրիս մեջ էլ կան տխրության, զսպված ցավի էմոցիաներ, որոնք մենք սովորաբար ոչ մեկի, նույնիսկ, ինքներս մեր առաջ չենք ցուցադրում, չենք խոստովանում, որ ինչ-որ բանից նեղված ենք, որ կա հուզմունք, կա ցավ, կա ափսոսանք, ու գալիս է մի պահ, երբ ուզում ես գնալ մի ամայի վայր ու գոռալ…»:

Դերասանուհին հիշեց նաեւ, որ նկարահանումը տեղի էր ունեցել ուշ գիշերը, իսկ Մոսկվան այդ ժամին առանձնահատուկ ցուրտ էր:

«Երբ դադար էր, եւ ես դուրս էի գալիս այդ էմոցիոնալ դաշտից, սառում էի, բայց երբ աշխատանքային գործընթացի մեջ էի, եւ իմ ներսի կուտակածն էի հանում, հակառակը՝ շատ շոգ էր թվում: Չեմ փորձել ոչինչ խաղալ… Նույնիսկ, երբ ես ինքս դիտել եմ հասկանալու համար՝ ինչ կցանկանայի փոխել, ինչի վրա էր պետք շեշտը դնել, հուզվել եմ ինքս ինձ նայելուց, որովհետեւ չեմ փորձել խաղալ, չեմ, փորձել ցույց տալ տխուր աղջկա, լացող, գոռացող աղջկա: Արել եմ այն, ինչ այդ պահին մտքիս եկել է. թույլ եմ զգացել, խեղդվում էի, գոռում էի, բայց այդ բղավոցը եղել է անձայն, որովհետեւ ամենածանր բաներն արտահայտվում ու դուրս են բերվում շշուկով…

Կարող եմ ասել, որ այդ տեսանյութում կան շատ չասված խոսքեր, զսպվածություն, բազում չտված զգացմունքներ, ցավ՝ անպատասխան, անտեսված էմոցիաների դիմաց, կար պոռթկում, որն արդեն խեղդում էր… Փորձել եմ, ուղղակի, լինել ես՝ այնպիսին, ինչպիսին կամ, ինչպիսին, որ լինում եմ տարին մեկ անգամ, երբ ինձ ազատություն եմ տալիս: Դա ամբողջ կյանքում զգացած էմոցիաների փունջ էր… Կարծում եմ՝ յուրաքանչյուրը, ով այդ հոլովակը դիտում է, ինչ-որ կերպ իրեն տեսնում է դրա մեջ, որովհետեւ դրանք մարդկային սովորական հույզեր են, որոնցից զուրկ չէ ոչ ոք…»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Տյոմի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության