Տղամարդ է պետք
Որոշ կանայք այնքան են վախենում մենակ մնալուց, որ շտապում են ամուսնանալ, առանց ապագայի մասին մտածելու։ Չնայած հենց այդ պահին է պետք հասկանալ, որ միայն մենակ չմնալու համար ամուսնանալը սխալ է, որը կարող է փչացնել ամբողջ հետագա կյանքը։ Ինչո՞ւ օրինակ չշարունակել վայելել ազատությունը, քանի դեռ ձեր կյանքում չի հայտնվել հիրավի արժանի ու սիրված անձնավորություն։
Ժամանակն է
Շատ կանայք իրենց ամուսնության համար որոշակի վերջնաժամկետներ են սահմանում։ Ընդ որում կանայք գուցե նույնքան շատ են վախենում պարտավորություններից , որքան տղամարդիկ, սակայն իրենց իսկ հորինած սկզբունքներն ու վերջնաժամկետները կանանց վրա ուժեղ հոգեբանական ազդեցություն են թողնում։ Անկախ նրանից՝ գիտակցում են նրանք դա, թե ոչ։
Երեխա եմ ուզում ունենալ
Կենսաբանական ժամացույցը շատ կանանց է դրդում է ամուսնության։ Սա այնքան լուրջ դրդապատճառ է, որ ապագա ամուսիններին հաճախ ընտրում են ոչ թե սիրելով, այլ ըստ նրա առողջական կամ ֆիզիոլոգիական տվյալների՝ առողջ ու գեղեցիկ սերունդ ապահովելու համար։ Եվ ինչ, կասեք, որ սա անհեթեթություն չէ՞։
Ընտանեկան արժեքներ
Դասական դրդապատճառ՝ «քո ամուսնանալու ժամանակն է» ձեւակերպմամբ, որից հետո սկսվում են ծնողների երկարուձիգ խրատներն այն մասին, որ իրենց ընկերների բոլոր դուստրերն արդեն վաղուց ամուսնացել են։ Ընդ որում նրանց ընտանեկան կյանքի երջանկության մասին , որպես կանոն, ծնողները չեն հիշատակում։ Երբեք պետք չէ զիջել ծնողներին նման կարեւոր հարցում։ Դա պետք է լինի ձեր անձնական ընտրությունը։
Փողի համար
Որոշ կանանց համար ամուսնության դրդապատճառ է հանդիսանում զուգընկերոջ հարստությունը։ Նման վերաբերմունքը հատկապես ուժեղ է դրսեւորվում, եթե կինը ֆինանսական խնդիրներ ունի ու կայացած չէ մասնագիտական ասպարեզում, կամ էլ սովոր է գտնվել ծնողների խնամակալության ներքո։ Նման ամուսնությունները գոյատեւում են մինչ տղամարդը փող ունի, հակառակ դեպքում կինն իր համար մեկ ուրիշ ապահովված տղամարդ կգտնի:
Աղբյուրը ՝ Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով