MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ինչպես դառնալ արժանավայել կին

22:12, 8 դեկտեմբերի

Հասկացիր, թե ինչ ես իրականում ուզում ու կենտրոնացիր դրա վրա։ Դա կանանցից շատերի խնդիրն է։ Նրանք ասում են, որ ուզում են ամուսնանալ ու ընտանիք կազմել, իսկ հետո հայտնվում են հարաբերություններում, որոնք նրանց հաճելի չեն՝ «արտոնյալ ընկերներ» ամուսնացած տղամարդու հետ հարաբերություններ կամ հակառակը՝ հարաբերություններ մեկի հետ, ով մտադիր չէ ամուսնանալ։ Կանայք կարող են արդարանալ՝ ասելով, որ դա ժամանակավոր է, քանի դեռ իրենք չեն հանդիպել իրենց իսկական սիրուն։ Բայց սովորաբար այդ «ժամանակավորը» ձգձգվում է, կինը կապվում է ու նրա համար դժվարանում է նոր պոտենցիալ սերը նկատելն ու սիրտը դրա համար բացելը։

Բացի դրանից, հարաբերությունները շատ էներգիա են խլում, հատկապես, եթե դրանք քեզ ամբողջովին չեն բավարարում։ Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի ուժերը վատնել ու ապարդյուն հյուծել ինքներդ ձեզ։

Բաժանվիր այն տղայից, որը մտադիր չէ քեզ հետ ընտանիք կազմել։ Եթե այդ հարաբերություններն ապագա չունեն, եթե նա քեզ իր ընկերուհին չի անվանում ու սեր չի խոստովանում, քեզ իր ընտանիքի ու ընկերների հետ չի ծանոթացնում կամ էլ պարզապես չի անցնում հարաբերությունների հաջորդ փուլ, ուրեմն պետք է մտածել՝ արդյոք նա քեզ առհասարակ պետք է։ Դու արժանի ես մի տղայի, որը նույնքան ուժեղ է ուզում լինել քեզ հետ, որքան դու՝ նրա։

Փայլուն տեսք ունեցիր։ Ու ոչ միայն տղամարդու ուշադրությունը գրավելու համար, այլեւ ինքդ քեզ ավելի լավ ու ինքնավստահ զգալու համար։ Չէ՞ որ դու գիտես, որ երբ դու հարմարավետ կոշիկներով ես, սիրելի զգեստով, իդեալական շպարով, քեզ հնարավոր չէ կանգնեցնել։ Արա այն, ինչ քեզ պետք է ավելի ինքնավստահ լինելու համար՝ նիհարի՛ր, սնվի՛ր առողջ ուտելիքներով, քեզ համար նոր շրթներկ կամ պայուսա՛կ գնիր։

Հասկացիր՝ որոնք են քո թերություններն ու շտկի՛ր դրանք։ Յուրաքանչյուրն ունի այնպիսի հատկանիշ, որը խանգարում է դառնալ այնպիսին, ինչպիսին ուզում ենք։ Հնարավոր է՝ քո ծնողները բաժանվել են, ու դու դժվարությամբ ես վստահում տղամարդկանց, կամ գուցե դպրոցում քեզ ծաղրել են, ու քեզ պակասում է ինքնավստահությունը, կամ էլ գուցե քո առաջին ընկերն է քեզ դավաճանել ու կոտրել սիրտդ։ Անցյալի գերին մի՛դարձիր։ Կյանքդ քո ձեռքը վերցրու ու հաղթահարի՛ր այն ամենն, ինչ մթագնում է այն։

Որոշի՛ր, որ պետք է երջանիկ լինես ամեն գնով։ Երջանկությունը հենց այնպես չի պատահում, դա ընտրություն է, որը դու ես կատարում, դա այն է, ինչի վրա դու պետք է աշխատես ամեն օր։ Հեշտ է կյանքում միայն վատ բաները նկատելը, իսկ, ահա, լավ բաները տեսնելու համար պետք է շատ ջանքեր գործադրել։ Պետք չէ կարծել, թե հենց դու գտնես որեւէ տղայի, դու միանգամից երջանիկ կդառնաս։ Հարաբերությունները երջանկություն չեն բերում, իսկ մենությունը չի նշանակում խղճուկ գոյատեւում։ Հարաբերությունները կարող են ուժեղացնել երջանկության քո սեփական զգացումը, բայց դրանք երբեք չեն լրացնի քո ներքին դատարկությունը։

Երջանկությունը միշտ բխում է ներսից։ Կենտրոնացիր այն բանի, վրա, ինչը քեզ երջանկացնում է, այլ ոչ թե հարաբերություններ որոնիր։ Ապրիր ներդաշնակ կյանքով, ու դու կդառնաս ցանկալի ու գրավիչ այն տղամարդու համար, որը ստեղծված է քեզ համար։

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել