Cinema Star կինոթատրոնում (սա Երեւանում բացված արդեն երրորդ Cinema Star-ն է) տեղի ունեցավ «Սառցե սիրտը 2» մուլտֆիլմի ցուցադրումը պրեմիերայից առաջ։ Մինչեւ ցուցադրության սկսվելը կարելի էր զմայլանքով հետեւել փոքրիկներին, որոնք ձգվում էին դեպի անիմատորները՝ Էլզայի եւ Աննայի տեսքով, ինչպես նաեւ Օլաֆ ձնեմարդու մեծ տիկնիկին։
Դժվար է հավատալ, բայց ինքնատիպ մուլտֆիլմը թողարկվել է 2013-ին։ Եվ Disney-ը արժանի է հարգանքի այն պատճառով, որ չի գնացել հեշտ ճանապարհով եւ շարունակությունը չի թողարկել մեկ կամ երկու տարի հետո. ընկերությունը երկար ժամանակ աշխատել է սիքվելի հայեցակարգի վրա։ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում օսկարակիրը պետք է արժանի շարունակություն մտածեր եւ, բարեբախտաբար, ստեղծողներին դա հաջողվել է։
Մուլտֆիլմի սյուժեն սկսվում է այն իրադարձություններից երեք տարի հետո, որոնք ներկայացված են առաջին մասում։ Աննան, Էլզան, Քրիսթոֆը, նրա հավատարիմ եղջերու Սվենը եւ երբեք չհոգնող ձնեմարդ Օլաֆը պետք է թողնեն հարմարավետ Էրենդել թագավորությունը եւ մեկնեն էլ ավելի հեռու՝ հյուսիս, ճամփորդության, որը նրանց կտանի դեպի հնագույն լեգենդների ակունքները եւ կօգնի բացահայտել գաղտնիքը, որը վերաբերում է իրենց հայրենի երկրի անցյալին։
«Սառցե սիրտը 2»-ն կարծես շատ ներդաշնակ շարունակություն լինի, որը լրացնում ու ընդլայնում է մեզ ծանոթ պատմությունը։ Մուլտֆիլմում գրեթե չկան նոր կերպարներ, որոնք խիստ կազդեին սյուժեի վրա, իսկ գլխավոր ինտրիգը Աննայի եւ Էլզայի ընտանիքի հին գաղտնիքների բացահայտումն է։ Քույրերի հարազատների եւ Էլզայի մոգական կարողությունների մասին նոր փաստերը միահյուսվում են ընդհանուր պատկերում, ասես պակասող փազլեր լինեն՝ մուլտֆիլմի աշխարհը դարձնելով ավելի հասկանալի ու ավելի խոր։
Հերոսներն առաջին մասի համեմատ սկսել են ավելի քիչ կատակել, երեւում է, որ պատումը փոքր-ինչ մեծական է դարձել։ Ինձ պարզապես ցնցեց վիզուալ բաղադրիչը՝ այն կատարյալ է։
Ծովի մոլեգնող ալիքները եւ ձյան բյուրեղացված փաթիլներն այնքան կենդանի ու տեխնիկապես ճշգրիտ են, որ համոզվում ես՝ անիմացիոն արվեստը հասել է կատարելության։
Կերպարները հիմնականում մնացել են նույնը. Աննան եւ Էլզան շարունակում են զարգանալ, երեւում է, որ սցենարիստները աշխատել են նրանց վրա, այնպես են արել, որ քույրերը «տեղում չդոփեն», այլ առաջ շարժվեն։
Բայց ահա ամենից շատ ուրախացրեց եւ ակնկալիքներն արդարացրեց Օլաֆը։ Ձնեմարդը, ինչպես եւ առաջին մասում, ամենավառ, ամենաձգող ու ամենահմայիչ կերպարն է, նրա յուրաքանչյուր տեսարան մուլտֆիլմում երաշխավորված ժպիտ է հանդիսատեսի դեմքին։
Արդյունքը.
«Սառցե սիրտը 2»-ն չափազանց գեղեցիկ, արդիական ու բարի մուլտֆիլմ է, որն արժանիորեն շարունակում է քրոջական սիրո պատմությունը։ Այստեղ տեղ չկա թույլ արքայադուստրերի համար, ովքեր հնազանդ քնում կամ անգործության են մատնվում՝ օգնության սպասելով։
Այստեղ սիրող քույրեր են, ովքեր հուսահատ փրկում են իրենց թագավորությունը՝ երկրորդ անգամ ապացուցելով, որ գլխավոր ուժը մոգությունը չէ։ Զարմանալի մուլտֆիլմ է, հիասքանչ օրինակ երեխաների համար եւ գեղեցիկ պատմության արժանի շարունակություն։
Հաճելի կինոդիտում,
Նորայր Նազարյան
Լուսանկարները` Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը