Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ինչի՞ վրա Ջուսը կարող է անդադար գումար ծախսել, եւ ո՞րն է երգչուհու՝ վերջին շրջանում կատարած ամենաթանկ գնումը

15:03, 29 նոյեմբերի

Ի՞նչ գնումներ են սովորաբար անում հայտնիները, որքա՞ն գումար են պատրաստ ծախսել իրենց նախընտրած զգեստի համար եւ ի՞նչ թուլություններ ունեն. այս հարցերը հետաքրքրում են շատերին, սակայն ոչ ամեն օր կարող ենք զրուցել այդ թեմայով: Իսկ այս օրը հենց նման թեմաներ բարձրացնելու համար է՝ չէ՞որ, «Սեւ ուրբաթ»-ն արդեն մեկնարկել է: Այս առիթով NEWS.am STYLE-ը հայտնիներից մի քանիսի հետ զրուցել է շոփինգի մասին:

Ձեզ ենք ներկայացնում երգչուհի Ջուսի պատասխանները:

Քեզ shopaholik համարո՞ւմ ես:

Այո, շոփինգն ինձ համար հանգստանալու եւ հաճույք ստանալու մի ձեւ է, որը ես շատ-շատ եմ սիրում:

Համաձա՞յն ես, որ շոփինգը օգնում է հաղթահարել սթրեսը:

Միանշանակ, ինձ մոտ եւ ադրենալինն է բարձրանում, եւ տրամադրությունը, եւ ոգեւորվածությունը:

Վերջին գնումը, որ կատարել ես:

Կաշվե հետաքրքիր պայուսակ՝ երկաթներով:

Ինչի՞ վրա կարող ես անդադար գումար ծախսել:

Կոսմետիկայի, աքսեսուարների եւ ներքնազգեստի:

Քո կատարած ամենաանիմաստ գնումը:

Ճիշտն ասած՝ այն, ինչ գնում եմ, միշտ լինում է մտածված եւ հասկանալով:

Ամենաթանկ գնումդ:

Սեւ զգեստ՝ Նյու Յորքի բուտիկից, արժեր 2500$: Այն կրել եմ իմ Go տեսահոլովակում:

Վերջին շրջանում քո կատարած ամենաէժան գնումը:

Բրենդային վարտիք՝ զեղչով:

Black Friday-ի ժամանակ շոփինգի գնո՞ւմ ես:

Զբաղվածությանս պատճառով երբեք չի ստացվել, դրա համար գնումներ կատարում եմ միշտ սովորական օրերին: Բայց ինձ տեսնելով՝ հաճախ զեղչեր էլ են անում:

Գնումներ կատարելիս հաշվի առնո՞ւմ ես հագուստի բրենդային լինելը:

50%-ով: Միգուցե, բրենդային հագուստ լինի, բայց լավ չնայվի կամ տգեղացնի կառուցվածքդ, եւ հակառակը՝ կարող է ոչ բրենդային հագուստ լինել, բայց շատ գեղեցիկ նայվել եւ լինել որակով: Ես առանջնահերթ ուշադրություն եմ դարձնում որակին եւ նրան, թե որքանով է տվյալ հագուստն ինձ գեղեցկացնում:

Ինչպե՞ս ես կողմնորոշվում` ինչ պետք է գնել. նայում ես պահարանիդ պարունակությանը, թե՞ գնում ես այն, ինչն այդ պահին քեզ դուր է գալիս:

Ես արդեն նախապես իմանում եմ՝ ինչ եմ ցանկանում: Լինում է, որ հոգնում եմ իմ զգեստներից եւ այնպիսի գնումներ եմ կատարում, որ ամբողջությամբ փոխեմ պահարանս: Այս դեկտեմբերին էլ պլանավորում եմ այդպես անել:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Ջուսը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել