Հայտնի շոումեն եւ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը մասնակցել է YouTube-ի «50 հարց» շոուին, որի ընթացքում նշել է Հայաստանում պարտադիր այցելության վայրերը: Նախագծի հեղինակ եւ վարող Կարեն Ադամյանը Մարտիրոսյանին խնդրել է նշել երեք սիրված վայրերը: Արտիստի պատասխանները զարմացրել են հաղորդավարին, որը նույնպես ծնունդով Հայաստանից է, իսկ ավելի ճիշտ՝ Գյումրիից։
«Առաջին հերթին Երեւանում պետք է այցելել ջազային ակումբներ։ Հայաստանում հիանալի եւ շատ լուրջ երաժիշտներ կան։ Եվ ես դա չեմ ասում, որովհետեւ նրանք հայ են, օրինակ, տեսեք՝ մեր տղաներն են։ Ես իսկապես երաժշտասեր եմ եւ հասկանում եմ», - պատմել է Մարտիրոսյանը։
Երկրորդ կարեւոր վայրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է։ «Էջմիածնի եկեղեցիները բացառիկ են,ե՛ւ ճարտարապետական, ե՛ւ հոգեւոր տեսանկյունից»:
Երրորդ տեսարժան վայրը՝ Տավուշի մարզն է։
«Իմ հայրը ծնունդով այդ մարզից է։ Դիլիջանը, Իջեւանը շատ գեղեցիկ, բացարձակապես էկոլոգիապես մաքուր եւ մարդու առողջության համար օգտակար վայրեր են։ Այնտեղ այնպիսի սունկ կա, այնպիսի ձուկ, օղի եւ վայրի տանձ։ Եթե մարդ մի քանի օրով գնա այդ շրջաններ, կարող է պարզապես շնչել ու քայլել, ապա 10 տարի ավել կապրի», - ոգևորված պատմել է Մարտիրոսյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով