Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:
View this post on Instagram
Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր հոլովակ է հրապարակել, որում ներկայացել է գեղեցիկ ընտանիքի հետ։ Տեսանյութում Սիրուշոն ամուսնու եւ որդիների հետ է։ Ընտանիքը զբոսնում է անձրեւային Երեւանում։ Ընտանեկան հրապարակմանը կից երգչուհին գրել է․ «Անձրեւային Երեւան»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին գտնվում էր ԱՄՆ-ում, քանզի հայտնի Bloomingdales մոլում ներկայացվել էին Pregomesh ապրանքանիշի զարդերը։ Սիրուշոն նույնպես ներկա էր եղել միջոցառմանը, որտեղ լուսանկարվել էր երկրպագուների հետ։ Սրահում հնչել էր հայկական երաժշտություն՝ Սիրոշոյի կատարմամբ։
«Ինքս անձամբ ուսումնասիրում եմ թե հայկական գրքերը, թե գնում եմ թանգարաններ, աշխատում եմ թանգարանների հետ, ուսումնասիրում եմ հին զարդերը։ Հետո այդ զարդերը վերցնում ենք, մշակում, դարձնում այօրվա՝ այնպիսին, որ տարբեր տարիքի կանայք կարողանան կրել եւ իր ոճն ունեցող յուրաքանչյուր կին կարողանա համադրել իր հագուստի հետ»։ Երգչուհին նշել է նաեւ, որ ձգտում են ընդլայնել հայկական մշակույթի սահմանները. «Եվ դա փորձում եմ անել թե երգի միջոցով, եւ թե արդեն զարդերի», - «Ամերիկայի ձայնը»-ին տված հարցազրույցում նշել է երգչուհին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»