ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելի էակի համար դժվար կլինի իրեն սեփական ափսեի մեջ զգալ, քանզի կհայտնվի դժվար իրավիճակում, ինչից ելք չի տեսնի։ Փորձեք հասկանալ ու աջակցել սիրելիին, քանզի նա ձեր կարիքը շատ ունի այսօր։
ՑԼԵՐ
Աստղերը հուշում են, որ սիրելի էակին ձեր ինքնավստահությունն ու ինքնաբավ լինելը ցուցադրելու համար դեկտեմբերի 6-ը այնքան էլ հարմար օր չէ։ Արեք համապատասխան եզրակացություններ կամ օրը մենակ անցկացրեք։ Ամեն ինչ ձեր ձեռքերում է։ Ընտրեք տարբերակներից մեկը։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր սիրելի էակին շատ անհրաժեշտ կլինի ձեր օգնությունն ու աջակցությունը։ Ուստի, եթե կարծում եք, որ կարող եք սիրելի էակին լավ եւ իմաստուն խորհուրդ տալ, ուրեմն անպայման խոսեք նրա հետ։ Նա դրա կարիքը շատ ունի։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Դեկտեմբերի 6-ին կպարզեք, որ սիրելի անձնավորության հետ կարող էիք դեռ վաղուց եւ այլ հանգամանքներում հանդիպել։ Բայց չգիտես ինչու՝ հենց այդպես է պատահել։ Ամեն դեպքում կարելի է գալ այն եզրակացությանը, որ ճակատագիրն է ձեզ կապել եւ շատ ամուր թելերով։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Սրտեր գրավելու ամենաճիշտ մարտավարությունը հենց այսօր կունենաք։ Դեկտեմբերի 17-ին աստղերը հուշում են սիրելի էակի հետ գնալ աստղազարդ երկնքով հիանալու եւ երազանք պահելու։ Իսկ թե ինչ՝ դուք հաստատ ոչ մեկին չեք պատրաստում բացահայտել։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր սիրելի էակին զարմացնելը մեծ հաճույք կպարգեւի ձեզ։ Եվ դուք կփորձեք ամեն գնով ապշեցնել նրան։ Ի դեպ, սա սիրելիին նույնպես դուր կգա, բայց պետք չէ այնպիսի մի բան մտածել, որ նա կաթված ստանա։
ԿՇԵՌՔՆԵՐ
Անելանելի իրավիճակներ չեն լինում, պարզապես լինում են դժվար որոշումներ։ Այսօր ձեր առաջադրանքն է գտել առավել քիչ տհաճ լուծումը ձեր հարաբերություններում ստեղծված իրավիճակում։ Եվ դա ձեզ կհաջողվի։
ԿԱՐԻՃՆԵՐ
Դեկտեմբերի 6-ը հիանալի օր է նոր ծանոթությունների եւ հարաբերությունների համար։ Այսօր ձեզ համար շատ հեշտ կլինի գրավել հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը։ Միայն մեկ հայացք, եւ նրանք ձեր կողքին կլինեն։ Դուք արդեն փորձառու եք այս հարցում, չէ որ գիտեք՝ անկրկնելի եք։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր անընդհատ շեղվելու եք ձեր գլխավոր նպատակից՝ առաջնայնություն տալով ոչ կարեւորներին։ Իհարկե, ճանապարհին ծաղիկներ հավաքելն ու տեսարժան վայրերով հիանալը լավ է, բայց պետք է անպայման հասնել վերջնական ու նշանակալի վերջակետին։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր անսպասելի հանդիպում կլինի, ինչը կստիպի վերանայել ձեր կարծիքն ու պատկերացումները կյանքի եւ դրա ճշմարտության մասին։ Դուք կցանկանաք ամեն ինչի մասին նորից խորհել, վերլուծել եւ նոր եզրակացություններ անել։ Լուրջ վերաբերեք դրան։
ՋՐՀՈՍՆԵՐ
Դեկտեմբերի 6-ին հավանականությունը մեծ է, որ վիճաբանություն կունենաք ձեր սիրելի անձնավորության ծնողների հետ։ Շատ հնարավոր է, որ տարաձայնությունների պատճառը ինչ-որ երրորդ մեկը լինի, բայց ցավոք, դրանցից խուսափելն անհնար է այսօր։ Ստիպված եք խնդրել սիրելիին հաշտեցնել ձեզ։
ՁԿՆԵՐ
Դեկտեմբերի 6-ին ամբողջ օրվա ընթացքում մտածելու եք ընտանիքի մասին։ Ամեն րոպե ընտանիքի անդամների մասին եք անհանգստանալու՝ քաղցա՞ծ են, ամեն ինչ կարգի՞ն է։ Բայց իզուր եք մտահոգվում։ Ձեր կինը/ամուսինը ամեն ինչի ու բոլորի մասին շատ լավ հոգ է տանում։ Իսկ դուք կասկածում եք։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը