Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ի՞նչ պետք խմել Ամանորի գիշերը

15:12, 29 դեկտեմբերի

Ախ, այդ սարսափելի տոնը՝ Նոր Տարին։ Իհարկե, ամանորյա սեղանը չի կարող առանց շամպայնի կամ ալկոհոլային այլ խմիչքների լինել։ Հետեւաբար, եկեք տեսնենք, թե ի՞նչ եւ ինչպե՞ս կարելի է խմել Ամանորի գիշերը։

Կոնյակ

Այս հիանալի եւ էլիտար խմիչքը, որը սովորաբար 36-ից մինչեւ 45 աստիճան է, շատ հաճելի ու անուշաբույր է։

Կոնյակի պատրաստման տարբեր տեխնոլոգիաներ կան, հետեւաբար կոնյակի տարբեր տեսակներ են լինում։ Կոնյակը սովորաբար պատրաստում են կաղնու տակառների մեջ՝ այնտեղ պահելով մոտ 6 ամսից մինչեւ մեկ տարի եւ ավելի շատ։

Ինչպես է պետք խմել. Կոնյակ կարելի է տարբեր ձեւերով խմել. կարելի է մի փոքր տաքացնել կամ սառույց լցնել։ Բայց պարտադիր պայման է կոնյակի՝ կակաչի ձեւ ունեցող բաժակը, որը կոնյակին յուրահատուկ համ ու բույր է հաղորդում։ Բացի այդ, կոնյակը պետք է վայելել, խմելուց առաջ զգալ դրա բույրը, իսկ հետո ըմպել փոքր կումերով։

Վիսկի

Շոտլանդական ավանդական այս ըմպելիքը, որը նախընտրում էր խմել բրիտանացի գործակալ Ջեյմս Բոնդը, նույնպես կարող է զարդարել ամանորյա ձեր սեղանը։

Վիսկին պատրաստվում է հացահատիկի տարբեր տեսակներից եւ արդյունքում ստացվում է 40-60 աստիճանի խմիչք։

Ինչպես է պետք խմել. Վիսկին կարելի է խմել եւ կակաչի ձեւ ունեցող, եւ ավանդական երկար բաժակներով։  Ըմպելիքի մեջ անպայման պետք է կոլա, ջուր կամ սառույց լցնել։ Բացառություն է կազմում միայն ածիկի վիսկին, որը ոչ միայն ցանկալի է, այլեւ պարտադիր է ըմպել մաքուր վիճակում։

Ի դեպ, վիսկին օղի չէ, հետեւաբար այն մեկ շնչով պետք չէ խմել։ Այն հարկավոր է ըմպել փոքր կումերով եւ վայելել դրա համն ու բույրը։

Ջին

Առաջին անգամ Հոլանդիայում պատրաստված ջինը շատ սիրելի խմիչք է անգլիացիների համար, ովքեր ջինի առաջատար մատակարարներն են ամբողջ աշխարհում։ Այս խմիչքը լինում  է 38-47 աստիճան եւ ունի իրեն բնորոշ յուրահատուկ համ եւ բույր։ 

Ինչպես է պետք խմել. Շատերը կարծում են, որ ջինը պետք է միայն կոկտեյլներ պատրաստելիս օգտագործել (հիշեք հանրահայտ «Ջին տոնիկ» կոկտեյլ մասին), իսկ մյուսները կարծում են, որ այն նաեւ կարելի է ըմպել՝ սառույց ավելացնելով։ Եթե դուք նախընտրում եք երկրորդ տարբերակը, ապա ըմպեք այն հատուկ ջինի համար նախատեսված բաժակներվ եւ1/3 մասի սառույց ավելացրեք դրա մեջ։

Ռոմ

Այս խմիչքը շատ հայտնի է այն մարդկանց շրջանում, ովքեր ռոմանտիկ բնավորություն ունեն։ Այն սովորաբար լինում է 70-75 աստիճան եւ ունի ըմպելու որոշ կանոններ։

Ռոմն ամենուր տարբեր ձեւով են ըմպում, եւ ամեն ինչ կախված է այս խմիչքի տեսակից։

Սպիտակ ռոմ

Այս խմիչքը շատ մեղմ ու նուրբ համ ունի եւ սովորաբար օգտագործում են կոկտեյլներ պատրաստելիս։

Ոսկեգույն ռոմ

Ի տարբերություն սպիտակ ռոմի՝ ոսկեգույն ռոմը պահում են կաղնու փայտից պատրաստված տակառներում, ինչի արդյունքում այն յուրահատուկ համ ու բույր է ձեռք բերում։ Իհարկե, ոսկեգույն ռոմը նույնպես կարել է օգտագործել կոկտեյլների մեջ, բայց մաքուր վիճակում այն ուղղակի հիանալի է։

Սեւ ռոմ

Սեւ ռոմը նույնպես կաղնու տակառների մեջ են պատրաստում եւ երբեմն անգամ ածխացնում են։ Սեւ ռոմն ավելի երկար են պահում, քան ոսկեգույնը, հետեւաբար այն շատ ավելի արտահայտված համ ու բույր ունի։ Ինչպես կոնյակն ու վիսկին, այն նույնպես մատուցում են սառույցով եւ հատուկ բաժակների մեջ լցված։ Հիանալի հավելում կարող են լինել բարձորակ ծխախոտը կամ սիգարը, ինչպես նաեւ թարմ մրգերը։

Շամպայն

Շամպայնը մատուցում են սառը վիճակում, սառույցով եւ ջրով լի հատուկ տարայի մեջ։ Մասնագետները խորհուրդ են տալիս շամպայնը խմել ուտելուց առաջ կամ հետո։

Սակե

Սա ավանդական ճապոնական խմիչք է, որը պատրաստում են բրնձի խմորման միջոցով։ Այն սովորաբար լինում է 15-20 աստիճան։

Ինչպես է պետք խմել. Սակե խմում են 30-40մլ տարողությամբ փոքրիկ բաժակներով։ Սակեն կարելի է խմել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։ Սակայն այն ունի մի շատ կարեւոր կանոն՝ սակեն չի կարելի շատ տաքացնել, քանի որ այն կորցնում է իր համային բոլոր հատկանիշները։

Սակեն պետք է խմել փոքր կումերով։ Այն հիանալի համադրվում է ավանդական սուսիի, սուշիի ու ռոլերի, ձկան, խավիարի, պանրի եւ ընկույզի հետ։

Սակայն միշտ հիշեք. ալկոհոլի չարաշահումը վնասակար է ձեր առողջությանը։

 

 Աղբյուրը՝ wictoria.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել