Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Պրեմիերայի էի գնացել». Թող լինի լույս. «Հոսանքների պատերազմը»

20:20, 7 դեկտեմբերի

Խրթին հարց է, թե ո՞վ է մտորում այնպիսի սովորական պրոցեսի մասին, ինչպիսին լուսավորությունն է: Սեղմում ես կոճակը, եւ սենյակը լցվում է վառ էլեկտրական լույսով:

Որեւէ մեկը մտածե՞լ է, թե հաղորդալարերով ինչպիսի հոսանք է անցնում՝ մշտակա՞ն, թե՞ փոփոխական:

«Հոսանքների պատերազմը» ֆիլմի սյուժեն ցուցադրում է երկու մրցակիցների՝ Թոմաս Էդիսոնի եւ Ջորջ Վեսթինհաուզի դիմակայությունը: Էդիսոնը հանճարեղ գիտնական է ու գյուտարար, իսկ Վեսթինհաուզը հաջողակ ձեռներեց է եւ ինժեներ՝ ամուր եւ հուսալի ֆինանսական թիկունքով: Երկու մրցակիցները պայքարելու են քաղաքների փողոցները լուսավորելու հնարավորության համար, Էդիսոնը՝ մշտական հոսանքով, իսկ Վեսթինհաուզը՝ փոփոխական:

Ֆիլմը նկարահանվել է իրական իրադարձությունների հիման վրա (իհարկե՝ մի քանի բացթողումներով):

Ֆիլմի գլխավոր առավելությունը շքեղ դերասանական կազմն է: Քամբերբեթչը գերազանց է մարմնավորել ինքնավստահ ու ինքնագոհ Թոմաս Էդիսոնին, որը չէր ցանկանում լսել ոչ մեկի կարծիքը:

Հանդարտ եւ հավասարակշռված Վեսթինհաուզի դերակատարը Մայքլ Շենոնն է, նրա հերոսը ստացվել է խորաթափանց եւ շատ ճշմարտանման:

Փառքի ճաճանչների տակ իր տեղն է գտել նաեւ Նիկոլաս Հոլթը Տեսլայի դերում: Ցանկալի կլիներ, որ նրան մի փոքր ավելի շատ ժամանակ տային կերպարը բացահայտելու համար, բայց անգամ սահմանափակ հնարավորությունների պարագայում նա, միեւնույն է, կարողացել է ոգեւորել: Ահա թե ինչ է նշանակում տաղանդավոր տղա լինելը:

Միանգամայն լավն է նաեւ Թոմ Հոլանդը. ակնհայտ է, որ նա մի դերի զոհը չի լինի (Սարդ մարդը), նա իր դերասանական կարիերայում միանգամայն պատկառելի պոտենցիալ ունի:

Ֆիլմի ժամանակաչափը ընդամենը 102 րոպե է, բայց նույնիսկ դա հաշվի առնելով, ֆիլմն այնքան էլ դինամիկ չէ, սակայն շատ հետաքրքիր է: Ֆիլմի գլխավոր բացասական կողմն այն է, որ մատուցման առումով անչափ միակողմանի է:

Մինչեւ պրեմիերան, կինոնկարը ներկայացվում էր որպես մի քանի կողմերի դիմակայություն, բայց բուն ֆիլմում տոտալ կերպով գերակայում է Էդիսոնի գիծը: Այսինքն՝ մեզ հնարավորություն չի ընձեռվում ընտրել որեւէ կողմի, այս կամ այն հերոսին, այլ պարտադրում են մեն-միակին, որի ապրումներին պետք է մասնակից լինել:

Միակ բանը, որում ֆիլմը չհիասթափեցրեց, վիզուալ բաղադրիչն է:

Վիզուալն այնքան անթերի է հղկված, որ կարելի է հերթով անվերջ հիանալ ամեն կադրով: Այսպիսի արդյունք է ստեղծվել 2 բանի շնորհիվ:

Առաջինը արտասովոր օպերատորական աշխատանքն է, որը բազմիցս զարմացնում է նկարահանման իր ոճով: Այսինքն՝ ամբողջ կինոնկարը նկարահանված է «անկյան տակ»:

Երկրորդը, որն օգնել է մթնոլորտի արտահայտմանը, գունային ներկապնակն է, որը հագեցած է հիմնականում մուգ եւ սառը գույներով: Եվ միայն պայծառ լույսերի, ավելի ճիշտ՝ լամպերի ջերմությունն է տարրալուծում կինոնկարի մռայլ ներկապնակը:

Ամփոփում

Ավելի տրամաբանական կլիներ ֆիլմն անվանել «Հոսանքների պատերազմը. Էդիսոնի դարաշրջան», քանի որ հենց նրան են հեղինակները ավելի շատ ուշադրություն դարձրել: Ֆիլմը դանդաղ տեմպը չի օգտագործում հանուն բարօրության՝ ժամանակաչափը լցնելով տանելի իրադարձություններով: Կինոնկարը միանշանակ կարեւոր է դրանում ցույց տրվող իրադարձությունների տեսակետից, սակայն մատուցումը բավականին մակերեսային է եւ չի ընդգրկում էլեկտրականության վերահսկողության համար պատերազմի բոլոր բարդությունները:

P.S.

Ժապավենը վարձույթին պատրաստ էր դեռեւս 2017 թվականին, սակայն քանի որ պրոդյուսերների թվում էր, բացի Մարտին Սկորսեզեից եւ Տիմուր Բեկմամբեթովից, նաեւ Հարվի Վայնշթեյնը, թողարկումն անորոշ ժամանակով հետաձգել էին, կարծում եմ՝ գիտեք պատճառը:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել