Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Հայտնի ջազ երաժիշտ Ավիշայ Քոենը համերգ է տվել Երեւանում

22:17, 9 դեկտեմբերի

Երեւան է ժամանել հայտնի ամերիկացի ջազ կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող եւ կոնտրաբասահար Ավիշայ Քոենը։

Prime Production ընկերության հրավերով նա երեւանյան հանդիսատեսի համար ելույթ ունեցավ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), հայ տաղանդավոր դաշնակահար Վահագն Հայրապետյանի եւ հարվածային գործիքների փայլուն վարպետ Նոամ Դավիդի հետ։ Ընդ որում, Քոենը ելույթ է ունեցել հատուկ առիթով․ մշակութային հանրությունը տոնում է հայկական ջազի լեգենդ Լեւոն Մալխասյանի 75-ամյակը։

Մաեստրոյին շնորհավորելու եւ հիանալի երաժշտություն լսելու եկել էին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը՝ Աննա Հակոբյանը․․․

1998թ.-ից Ավիշայ Քոենը հասցրել է թողարկել ավելի քան մեկ տասնյակ ալբոմներ, նա մշտապես մասնակցում է լավագույն ջազային կատարողների ձայնագրություններին, ցանկալի հյուր է ամենահեղինակավոր երաժշտական միջոցառումների եւ փառատոների ժամանակ։ 

Այնպես որ, նրա այցը Հայաստան, անշուշտ, նշանակալի իրադարձություն է։  Ի դեպ, նա այստեղ առաջին անգամ չէ. երաժշտասերները հիացմունքով են հիշում Քոենի երեւանյան համերգը 2017թ.-ի մայիսին։ Նա նաեւ 1997թ․-ին է եկել հիանալի ջազ դաշնակահար Չիկ Կորեայի հետ․․․

«Նախկինում ես ցանկանում էի նշանավոր երաժիշտ դառնալ։ Հիմա, երբ արդեն դարձել եմ, ցանկանում եմ պարզապես համապատասխանել այս կարգավիճակին», - հարցազրույցներից մեկում ասել է Քոենը։  Եվ այս երեկո նա, իհարկե, այդ կարգավիճակին համապատասխանում էր․ չդադարող ծափահարությունները դրա վառ ապացույցն են։

Նրա երաժշտությունը «համեղ է», աուտենտիկայի, ջազի, մոդերնի ու դասականի յուրօրինակ խառնուրդ... Դրանում առկա են ե՛ւ խոնարհում իսրայելյան արմատներին, ե՛ւ լատինական մոտիվներ, ե՛ւ շատ խորը հուզականություն։

Հիասքանչ նվագախմբի մատուցմամբ եւ Վահագն Հայրապետյանի՝ դաշնամուրային փայլուն իմտրովիզացիաներով Քոենի ստեղծագործությունը հնչեց նոր գույներով, անսպասելի սահմաններով։

Լուսանկարները՝ Prime Production

Լուսանկարները՝ Prime Production


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել