Երբ կյանքդ ամբողջ ընթացքում տեսախցիկների նշանառության ներքո է, ամենակարեւոր պահերը ցանկանում ես գաղտնի պահել: Բայց գաղտնի ամեն բան վաղ թե ուշ բացահայտվում է, հատկապես եթե պապարացիները մշտապես հետեւում են ձեզ: Bazaar-ը ներկայացրել է ամենագեղեցիկ աստղային զույգերին, որոնք երկրպագուներից գաղտնի են ամուսնացել:
Հայդի Քլում եւ Թոմ Կաուլիտց
16 տարվա տարիքային տարբերությունը սիրահարների համար խոչընդոտ չէ: Բոլորովին վերջերս երկրպագուներն իմացել են, որ 2019թ.-ի փետրվարին՝ հարաբերությունները սկսելուց մեկ տարի անց, Tokio Hotel-ի մենակատարն ու գերմանացի սուպերմոդելն ամուսնացել են:
Ռայան Ռեյնոլդս եւ Բլեյք Լայվլի
Զույգը ծանոթացել է «Կանաչ լապտեր» ֆիլմի նկարահանումների ընթացքում` 2010թ.-ին, ինչից հետո սիրավեպը բավական արագ է զարգացել: Արդեն երկու տարի անց դերասանները գաղտնի ամուսնական արարողություն են կազակերպել: Հիմա արդեն զույգը սպասում է երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն:
Միլա Կունիս եւ Էշթոն Քութչեր
Այս զույգին երկար ժամանակ պահանջվեց՝ զգացմունքները գիտակցելու համար: Նրանք միասին նկարահանվել են «70-ականների շոու» սերիալում 1998-2006թթ., սակայն այդ տարիներին նրանց միայն ընկերական հարաբերություններ էին կապում: Վեց տարի անց Միլան եւ Էշթոնը սիրավեպ են սկսել, որը վերածվել է երկարատեւ հարաբերությունների: 2014թ.-ին զույգը հայտարարել է նշանադրության եւ դստեր լույս աշխարհ գալու մասին, իսկ մեկ տարի անց ամուսնացել է Կալիֆոռնիայում:
Բեյոնսե եւ Ջեյ Զի
Զույգի հարաբերությունները բացահայտվեցին 2002թ.-ին «Bonnie & Clyde» համատեղ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի թողարկումից հետո: Զույգի շուրջ դավաճանությունների մասին բազմաթիվ լուրեր էին պտտվում, սակայն 2008թ.-ին նրանք գաղտնի ամուսնացան Ջեյ Զիի նյույորքյան բնակարանում: Արարողությանը մասնակցում էին միայն մտերիմներն ու ընկերները: Սկզբնական շրջանում Բեյոսնսեն հանրության շրջանում նույնիսկ չէր կրում հարսանեկան մատանին` երկրպագուներից թաքցնելով նոր կարգավիճակը:
Ջասթին Բիբեր եւ Հեյլի Բոլդուին
Այս զույգի հարաբերությունները բազմաթիվ վեճեր ու սկանդալներ են առաջացրել: Նրանք ծանոթ են եղել դեռ մանուկ հասակից եւ երկար ժամանակ ընկերական հարաբերություններ են ունեցել, սակայն ընկերությունը վերաճել է սիրո: 2018թ.-ի սեպտեմբերին երգիչն ու մոդելը գաղտնի ամուսնացել են Նյու Յորքում:
Լուսանկարները՝ Fotobank/Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը