Իսկ դուք արդեն մտածե՞լ եք՝ ինչ նվիրել մայրիկին Նոր տարուն։ Իհարկե, նա ուշադրությունն ավելի շատ կգնահատի, քան գումարը, որը կծախսեք նվերի համար, բայց մյուս կողմից՝ իսկ էլ երբ «երես տալ» մայրկին, եթե ոչ տոներին։ Առաջարկում ենք հետաքրքիր նվերների շարք մեր ամենաթանկագինների ու սիրելիների համար։
Ձմռանն ինչն ավելի լավ կտաքացնի, քան քիշիմիրից պատրաստված հագուստը։ Կարդիգանը կամ նուրբ սվիտերը Նոր տարվա համար հիանալի նվեր կլինեն։ Դա միաժամանակ ոճային ու գեղեցիկ նվեր է, որը միայն մեկ տարի չի օգտագործվի եւ ոչ ոքի անտարբեր չի թողնի։
Ոճային աքսեսուարը միանշանակ կուրախացնի նորաձեւ մայրկին։ Պայուսակներ, ձեռնոցներ, շարֆեր… եթե ձեր մայրիկը հետեւում է նորաձեւության վերջին միտումներին, նա հիացած կլինի։
Հարմարավետություն նվիրելը միշտ լավ գաղափար է։ Տան համար նախատեսված իրերը ոչ միայն գեղեցիկ են, այլեւ պրակտիկ նվեր։ Անուշաբույր մոմեր, փափուկ ծածկոցներ, արտասովոր ծաղկամաններ եւ զարդանկարված ափսեներ. ընտրեք այն, ինչ դուր կգա հասցեատիրոջը։ Մայրիկին տոնածառի վառ խաղալիքներ նվիրեք, տոնածառը միասին զարդարեք, ինչպես մանկության տարիներին։
Կերամիկական ծաղկամանի միջոցով տանը հարյուր տոկոսանոց հարմարավետության հասնել հնարավոր չէ, այդ պատճառով չպետք է մոռանալ այնպիսի գեղեցիկ իրերի մասին, ինչպիսին է տնային հագուստը։ Կարող եք մետաքսե գիշերազգեստ նվիրել կամ փափուկ խալաթ։ Հնարավոր չէ ավելի ցանկալի նվեր մտածել մայրիկների համար, որոնք սիրում են տանը ժամանակ անցկացնել։
Ոչ մի կերպար ավարտուն չի լինի առանց գեղեցիկ զարդերի։ Նոր տարին մայրիկին նոր ականջօղերով եւ մատանիներով ուրախացնելու հրաշալի առիթ է, որոնք նա վաղուց էր ցանկանում, բայց շարունակ հետաձգում էր գնումը։
Խնամքը կարող է իսկական արարողության վերածվել, եթե ճիշտ միջոցներ ընտրեք։ Մայրիկին ինտենսիվ սնուցող կրեմ նվիրեք, ռետինոլի պարունակության շիճուկ կամ պարֆյումերային լոսյոն ձեռքերի համար։
Աղբյուրը եւ լուսանկարները՝ Harper's Bazaar
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:36, 26 մայիսի
«Նուրբ»․ Քրիստինա Եղոյանի լուսանկարը20:12, 26 մայիսի
Թողարկվել է Ռոուեն Ատկինսոնի մասնակցությամբ «Մարդն ընդդեմ մեղվի» կատակերգական սերիալի թրեյլերը19:36, 26 մայիսի
«Մինչեւ չսովորես երջանիկ լինել ունեցածովդ, ավելին չես ստանա»․ Հրաչուհի Ութմազյան19:12, 26 մայիսի
«Արյուն ու մեղր»․ նոր կադրեր են հրապարակվել Վինի Թուխի եւ դրա ընկերների մասին սարսափ ֆիլմից18:45, 26 մայիսի
«Տիկնիկ»․ Աննա Թովմասյանի գարնանային լուքը18:12, 26 մայիսի
«Ինչպես սպանել ամուսնուդ» գրքի հեղինակին մեղավոր են ճանաչել իր ամուսնուն սպանելու համար17:38, 26 մայիսի
«Գեղեցկուհի»․ Գայանե Ասլամազյանի նոր լուսանկարները17:12, 26 մայիսի
Ֆիլիպ Կիրկորովը Նատաշա Կորոլյովային «վհուկ» է անվանել16:35, 26 մայիսի
Տարերքը՝ կինո․ Ֆրունզե Դովլաթյանը կդառնար 95 տարեկան16:12, 26 մայիսի
Մերիլին Մենսոնն արդարացվել է բռնության մեղադրանքներից հետո15:31, 26 մայիսի
«Սկզբում գլխավոր դերի համար էին կանչել քասթինգի». տիկտոկեր Թամ Սահակյանը` «Վիշապ» ֆիլմում նկարահանվելու ու սպասվող նոր սերիալում իր դերի մասին15:12, 26 մայիսի
Քիմ Քարդաշյանն իր ընտանիքից ներողություն է խնդրել նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի պատճառով