Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Խորհուրդ ենք տալիս մոտ նստել». Եվ ապրեցին նրանք երկար ու երջանիկ. «Մի անգամ հեքիաթում»

20:21, 14 դեկտեմբերի

NEWS.am STYLE-ն այսօր ներկայացնում է ֆենտեզի եւ դրամա ժանրի «Մի անգամ հեքիաթում» սերիալը:

Սերիալը 2011-ի հոկտեմբերից 2018-ի մայիս ցուցադրվել է ABC ալիքով եւ կազմված է 7 եթերաշրջանից:

Նախագծի շոուրաներներն են դարձել Էդվարդ Կիտսիսը եւ Ադամ Խորովիցը, իսկ գլխավոր դերերում հաստատվել են Ջենիֆեր Գուսվինը, Ջենիֆեր Մորիսոնը, Լանա Փարիան, Ռոբերտ Քարլայլը եւ այլք:

Սերիալի սյուժեն ծավալվում է երկու աշխարհներում՝ ժամանակակից եւ հեքիաթային: 28-ամյա Էմմա Սվոնի կյանքը փոխվում է, երբ նրա 10-ամյա որդի Հենրին, որից նա հրաժարվել էր շատ տարիներ առաջ, գտնում է Էմմային եւ հայտարարում, որ նա Գեղեցիկ Արքայազնի եւ Սպիտակաձյունիկի դուստրն է: Ինքնին հասկանալի է, որ տղան ոչ մի կասկած չունի, որ մեր աշխարհին զուգահեռ գոյություն ունի այլընտրանքային հեքիաթային աշխարհ՝ Սթորիբրուք քաղաքը (որի բնակիչները «մոռացել» են, թե անցյալում ովքեր են եղել), որտեղ արդյունքում հայտնվում է Էմման:

Սերիալի գաղափարը շատ օրիգինալ չես համարի, բայց հաշվի առնելով, թե մենք արդեն քանի անգամ ենք ժամանակի մեջ ճանապարհորդություններ տեսել (դեպի Երկրի կենտրոն, զուգահեռ աշխարհների միջեւ եւ այլն), ապա մեր աշխարհում հեքիաթային հերոսների մասին գաղափարը բավականին կրեատիվ է դիտվում:

Մեզ հայտնի բոլոր հավատալիքների ու լեգենդների այս մեկնաբանության մեջ ամենահրաշալին մեկնությանը միանգամայն արտասովոր մոտեցումն է: Ո՞վ է եղել այն հրեշը, որը Ձյունիկին փակել է իր ամրոցում եւ կարողացել նվաճել նրա սիրտը: Ի՞նչ կոկորդիլոս է կծել կապիտան Կրյուկի ձեռքը: Ո՞վ օգնեց Մոխրոտին ձեռք բերել իր երջանկությունը: Ինչպիսի՞ն է Կարմիր Գլխարկի գաղտնիքը եւ ո՞վ է իրականում սարսափելի գայլը: Ինչպե՞ս են լույս աշխարհ գալիս թզուկները: Ո՞վ է Հրաշքների երկրում որդերի թագուհին: Ինչո՞ւ խելքը թռցրեց գլխարկ կարողը: Եվ այլ շատ բաներ...

Հարգանքի մեծ հավաստիք հեղինակներին այն բանի համար, թե ինչպես են կարողացել ցույց տալ, որ մեր աշխարհում հայտնված նույնիսկ հեքիաթային հերոսները կարող են դառնալ խղճուկ եւ անհեթեթ:

Միեւնույն հերոսին մեզ ցույց են տալիս հեքիաթային աշխարհում եւ մեր:

Արքայազնն արդեն հիասքանչ չէ, այլ փոքրոգի ու թույլ բնավորության տեր:

Իրական կյանքում Սպիտակաձյունիկը հրաժարվում է հանուն իր երջանկության պայքարելուց:

Ջիմմի ծղրիդը, որը քայլող խիղճ է, կախվածության մեջ է հայտնվում:

Լվացարարուհի Մոխրոտը պատրաստ է իր երեխային վաճառել, իսկ նրա արքայազնը հայրիկի խորհրդով նրան այլեւս տեսնել չի ցանկանում:

Անգամ միտք առաջացավ, թե մի՞թե մեր աշխարհում ամեն ինչ այդքան տխուր է եւ ելք չկա: Բայց մի շտապեք եզրակացություններ կատարել, վերջիվերջո՝ նրանք հեքիաթային հերոսներ են:

Դերասանների վիթխարի կաստայից ցանկանում եմ նշել միայն մեկին:

Ռումպելշտիլցխենը նա է, առանց որի ցանկացած նման կինոնկար անիմաստ կլիներ: Խաղի մեջ յուրատեսակ ջոկեր: Հզոր, ուժեղ եւ չար հանճար, որը զուրկ չէ հրապույրից եւ հմայքից: Թեկուզ եւ պաթոսը երբեմն նույնիսկ չափից ավելի շատ է, դա, միեւնույն է, ոչինչ չի փչացնում: Ռոբերտ Քարլայլը հրաշալի է կատարում իր դերը եւ մտապահվում է որպես սերիալում ամենահետաքրքիր հերոս:

Ֆիլմում շատ բարոյախոսություն կա, դաստիարակչական շատ պահեր, որոնք մտորելու առիթ են ոչ միայն դեռահասների ու երեխաների, այլեւ ավելի մեծ տարիքի մարդկանց համար:

 

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել