Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ինչպես 50 տարեկանում 30-ի տեսք ունենալ. Ջենիֆեր Լոպեսն ու նրա երիտասարդության 12 գաղտնիքները

23:26, 2 հունվարի

Հայտնի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը, կարծես թե, ետ է տվել ժամանակը։ Վերջերս կայացած Veersace-ի ցուցադրությանը նա 20 տարի անց կրկին կրել է հայտնի «մերկ» զգեստը։ Եվ թվում է՝ այդ ժամանակվանից սկսած ոչինչի չի փոխվել։ Cosmo-ն ներկայացրել է՝ ինչն է նրան օգնում իր տարիքից երիտասարդ տեսք ունենալ։

Երբեք բաց չի թողնում մարզումները

Իսկ դու մարզասրահ կգնա՞ս քո ծննդյան օրը։ Կամ մի քանի շրջան կվազե՞ս այգում։ Հաստատապես՝ ոչ։ Իսկ Ջենիֆերն՝ անպայման։ Հերթական շրջագայությունից հետո նա Instagram-ում գրել է. «Այսօրվա շոուից հետո ինձ սուպերկին եմ զգում։ Նախկինում ես մտածում էի. «27 օրվա ընթացքում 15 համերգը շատ է»։ Բայց ես ինձ խոստացել եմ, որ այդ գրաֆիկն ինձ չի թուլացնի… Հակառակը, ես միայն ավելի ուժեղ կդառնամ։ Կմարզվեմ ու կաշխատեմ՝ ավելի լավ մարզավիճակի հասնելու համար։ Այ՛ո, եղել են պահեր, երբ ես հոգնել եմ, երբ երկար թռիքչներ եմ ունեցել եւ սպորտով զբաղվել, երբ հարկավոր է եղել։ Բայց հիմա ես միայն երջանկություն ու երախտագիտություն եմ զգում, որ դիմացել եմ այդ ամենին»։

Գլիկոլային թթու է օգտագործում

Այն հեռացնում է մեռած հյուսվածքները եւ նպաստում մաշկի թարմացմանը։ Հատկապես դրական ազդեցություն է ունենում արեւայրուք ընդունած հասուն մաշկի վրա, եւ Լոպեսն այս թթուն առողջ փայլի աղբյուր է անվանում։

Շատ սպիտակուց է օգտագործում

Գաղտնիք չէ, որ Ջենիֆեր Լոպեսի դիետան բավական խիստ է։ Համոզվելու համար բավական է միայն նայել նրա գոտկատեղին։ Հաստատապես, նա եւս ինչ-որ արգելված բան ուտելու ցանկություն է ունենում։ Սակայն ի տարբերություն շատերի նա չի տրվում գայթակղությանը եւ ածխաջրերը փոխարինում է սպիտակուցներով. «Սպիտակուցն իմ փրկությունն է, երբ ես ցանկանում եմ ինչ-որ վատ բան ուտել։ Այն արագ է հագեցնում եւ վառելանյութ է մկանների համար»։

Մարզվում է առավոտյան

Սա նկատելի է աստղի Instagram-յան էջում, ուր նա պարբերաբար լուսանկարներ է հրապարակում նոր մարզահագուստով. «Արթնանում եմ արեւի հետ՝ ամբողջ օրը լույս տալու համար։ Պատրաստվում եմ մարզվել նոր լեգինսներով»։ Եվ անմիջապես հասկանալի է, որ այս մարմինը տրվում է նրանց, ովքեր առավոտյան ննջելու ժամանակ չունեն։

Գրեթե արեւայրուք չի ընդունում

Հայտնի է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները քայքայում են կոլագենն ու վատացնում են մաշկի էլաստիկայությունը, ինչը նպաստում է վաղ ծերացմանը։ Լոպեսը խուսափում է երկարատեւ այրեւայրուք ընդունելուց. «Ես հավատում եմ SPF-ով կրեմի արդյունավետությանը եւ ձգտում եմ ավելի քիչ ժամանակ անցկացնել արեւին»։

Տուրք չի տալիս վնասակար սովորություններին

«Ես չեմ ծխում, սուրճ ու սպիրտ չեմ օգտագործում։ Դա վնասում է մաշկն ու մեծացնում մարդկանց»,- հարցազրույցներից մեկի ընթացքում ասել է Ջենիֆեր Լոպեսը։

Շատ է քնում

Առանց սրա եւս չի լինի.  «Լավ զգալու համար 9-10 ժամվա քուն է հարկավոր։ Կամ նվազգույնը 8 ժամվա»։

Մեդիտացիա ամեն օր

Պարզվում է՝ նա դրանով սկսել է զբաղվել 2015թ.-ից, երբ հաջողությամբ համադրում էր դերասանուհու, երգչուհու եւ հեռուստահաղորդավարուհու կարիերաները։ Լոպեսը ձգտում է դրան ժամանակ հատկացնել յուրաքանչյուր առավոտ եւ երեկո։

Վճարում է երկու անձնական մարզչի

Սա բացատրություն ունի. «Նյու Յորքում ես մարզվում եմ Դեւիդ Քիրշի, Լոս Անջելեսում՝ Թրեյս Անդերսոնի հետ։ Ինձ դուր է գալիս փոխել մարզումների ռեժիմը, նրանք ինձ հետ տաբեր կերպ են աշխատում»։

Պարբերաբար մաքրում է դեմքը

Ջենիֆեր Լոպեսը երբեք դիմահարդարմամբ չի քնում. «Ես մարզումներից հետո պարտադիր մաքրում եմ մաշկս, որպեսզի ծակոտիները չփակվեն»։

Շատ ջուր է խմում

Զարմանալի չէ, որ նրա մարզումները մշտապես հեղուկ են պահանջում. «Ես շատ ջուր եմ խմում, հատկապես մարզումից առաջ։ Այդ դեպքում ես կարող եմ առավելագույնը ստանալ սպորտից»։

Բանջարեղեն է օգտագործում

Այս մասին նա բազմաթիվ անգամներ հայտնել է հարցազրույցներում. «Ես շատ բանջարեղեն եմ ուտում՝ սպանախ, բրյուսենյան կաղամբ, բրոկոլի։ Ես սիրում եմ պատրաստել, հատկապես պուերտոռիկյան ճաշատեսակներ, քանի որ դա այն սնունդն է, որով ես մեծացել եմ»։

 

Լուսանկարները՝ Instagram


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել