Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Աստղեր, որոնք բարեգործություն են անում ոչ ցուցադրաբար

17:31, 5 հունվարի

Հայտնի մարդիկ հաճախ զբաղվում են բարեգործությամբ, բայց մեծամասամբ դրանից մամուլի համար ներկայացումներ են բեմադրում բազմաթիվ լուսանկարներով եւ հուզիչ հարցազրույցներով։  Բայց աստղերի շրջանում կան այնպիսինները, որոնք զբաղվում են բարի գործերով առանց ուշադրություն գրավելու, պարզապես հոգու հանգստության համար:

Քիմ Քարդաշյան․ «Երջանիկ եմ, որ կարողանում եմ բարություն նվիրել ինձ շրջապատողներին»

Մթերք է գնում այն կայարանների համար, որտեղ սննդամթերք են բաժանում աղքատներին նաեւ Քիմ Քարդաշյանը։  Պապարացիները ինչ-որ կերպ կարողացել են «բռնացնել» հայտնի աստղին, որը սնունդով տարողունակ փաթեթներ էր տանում։ Նրան, ի դեպ ուղեկցել է դուստրը՝ Նորթը։  Քարդաշյանի խոսքով՝ այն գիտակցումը, որ կարիքավորներին պետք է օգնել, նրա մոտ արթնացել է Փարիզում կողոպտվելուց հետո։ «Մինչ այդ ես շատ զգուշությամբ են վերաբերել նյութական բարիքներին», – հարցազրույցներից մեկում ասել է Քիմը, – թանկարժեք իրեր ձեռք բերելու համար շատ եմ աշխատել, իսկ հիմա ես հասկանում եմ, որ մեր կյանքում դրանք գլխավորը չեն։  Այսօր ես երջանիկ եմ, որ կարող եմ հոգ տանել իմ երեխաների համար եւ բարություն պարգեւել ուրիշներին»։

Արքայազն Հարրի եւ Մեգան Մարքլ

Սասեքսի դուքսին եւ դքսուհուն կարելի է անվանել ստաժ ունեցող բարերարներ։ Մեգանը դեռեւս իր կյանքի հոլիվուդյան շրջանում աջակցել է կանանց եւ երեխաների իրավունքները պաշտպանող կազմակերպություններին, իսկ Հարրին զգալի գումարներ է նվիրաբերել նախկին զինվորականների եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապող մարդկանց կարիքների համար: Միավորվելով դուքսն ու դքսուհին ոչ միայն չեն դադարել բարեգործ լինել, այլ սկսել են կրկնակի բարիք գործել։  Այսպես, նրանք հարսանիքին հրավիրված հյուրերին ու երկրպագուներին խնդրել են ոչ թե նվերներ ուղարկել, այլ գումար փոխանցել բարեգործական կազմակերպություններին, որոնց ցանկը կցված է եղել։  Մեգանն ու Հարրին նման կերպ առաջարկել են վարվել իրենց առաջնեկի՝ Արչիի համար նախատեսված նվերների հետ։

Ադել․ «Հրեշտակ, որն արժանի է լինել դրախտում»

Ադելը երբեք չի հրապարակում այն բարեգործությունները, որոնք անում է։ Սակայն դա չի նշանակում, որ մարդիկ դրանք չեն գնահատում։ Դեռ չէին հասցրել մարել հրդեհը, որը տեղի էր ունեցել 2015 թվականի հունիսի 14-ին Լոնդոնի Քենսինգթոն շրջանի Grenfell Tower բազմահարկ շենքում, որի ժամանակ զոհվել է յոթանասունից ավել մարդը, իսկ երգչուհին արդեն ժամանել էր դեպքի վայր: Ադելը մխիթարում էր տուժածներին ինչպես կարողանում էր՝ գրկախառնվում, քաջալերող խոսքեր ասում։

Որպես կանոն, նման դեպքերում աստղերի PR-մենեջերներն են ողբերգության վայրից լուսանկարներ եւ տեսանյութեր հրապարակում սոցիալական ցանցերում, սակայն Ադելի պարագայում ամեն ինչ այլ էր։ Նրա լուսանկարները տարածել էին Grenfell Tower-ի բնակիչները, որոնք ճանաչել էին երգչուհուն: «Այն, որ Ադելը եկել էր հրդեհից տուժածների մոտ եւ ոչինչ չէր ասել, ապացուցում է, թե ինչպիսի անկեղծ մարդ է նա», – գրել էր ականատեսներից մեկը, – Ադելը հրեշտակ է, որն արժանի է դրախտին, նրա սիրտը մեծ է եւ ես հպարտանում եմ նրանով»: Հետագայում երգչուհին հրդեհի ժամանակ ողջ մնացած երեխաների համար կազմակերպել էր մուլտֆիլմի ցուցադրություն, որից առջեւ հանդես էր եկել ինքը:

Ջասթին Բիբեր․ ցանկությունների իրականացում

Առանց աղմուկի ու ցուցադրության օգնում է կարիքավորներին նաեւ Ջասթին Բիբերը։ Իսկ այն Բարի ու լավ գորխերը, որոնք նա անում է, իրապես տպավորիչ են։  Երգիչը միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել Գանայի դպրոցների վերականգնման համար, իսկ վեց տարվա ընթացքում Make A Wish Foundation կազմակերպության օգնությամբ կատարել է ծանր հիվանդություններից տառապող երկու հարյուր երեխաների ցանկությունները: Լոս Անջելեսում զբոսանքի ժամանակ Բիբերը շփվում է անօթեւանների հետ՝ նրանց ուտելիք եւ ջուր գնելով։  Իսկ մի օր, իմանալով, որ յոթ տարեկան, լեյկեմիայով հիվանդ երկրպագուն առողջական վիճակի պատճառով չի կարողանում այցելել իր համերգին, նա չեղյալ է համարել ելույթը եւ գնացել կլինիկա՝ աջակցելու եւ քաջալերելու նրան։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել