«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

«Դիսնեյ»-ի Արիելը, արքայազնն ու Ձմեռ պապը. «Ջրահարսը» հայտնի հեքիաթի բեմադրության ամանորյա պրեմիերան ու հայտնի հյուրերը (ֆոտո)

11:25, 20 դեկտեմբերի

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, Պատանի հանդիսատեսի թատրոնում փոքրիկների ամենասիրելի պատմություններից մեկի՝ Հանս Քրիստիան Անդերսոնի «Ջրահարսը» հեքիաթի հիման վրա դիսնեյան մուլտֆիլմի համանուն ներկայացման պրեմիերան էր: Այո, օվկիանոսն իր բոլոր անիրական, բայց գեղեցիկ, բարի ու առեղծվածային հերոսներով հայկական բեմից ներկայացավ հայ մանուկներին:

Բեմադրության ռեժիսորը Դավիթ Հարությունյանն է, իսկ գլխավոր հերոսներին՝ ջրահարս Արիելին եւ արքայազն Էրիկին մարմնավորում են  ամուսիններ Մարինա Մնացականյանն ու Սեյրան Մովսիսյանը:

Դերասանները խոստովանեցին, թեեւ մանուկ ժամանակ էլ էին դիտել Walt Disney-ի համանուն մուլտֆիլմը, ներկայացումից առաջ մի քանի անգամ վերանայել են այն՝ իրենց հերոսներին լավագույնս ընկալելու եւ փոքրիկ հանդիսականին հնարավորինս համոզիչ ներկայացնելու համար:

«Արելիելը միշտ էլ իմ ամենասիրելի դիսնեյան հերոսուհիներից է եղել , բայց չէի կարծում, որ կգա մի օր ու ես կկարողանամ կերտել նրան: Հիմա շատ հուզված եմ, որովհետեւ չէի սպասում այսքան դրական արձագանքների: Առհասաակ, երբ մի նոր բան սկսում ես, ավելի շատ բացասկան արձագանքների ես սպասում քո իսկ կերպարի հետ կապված»,-ներկայացումից հետո NEWS.am STYLE-ի հետ իր ոգեւորությունը կիսեց Մարինան, որի հերոսուհին մինչ «ոտքեր» ձեռք բերելը, ստիպված էր խաղալ պոչ հիշեցնող նեղ հագուստով.

«Դժվարություն չեմ ունեցել, պարզապես շարժումներս էին սահմանափակ, բայց դա չխանգարեց ինձ»,-ասում է դերասանուհին:

Սեյրանն էլ խոստովանեց, որ հասուն տարիքում մուլտֆիլմը դիտելով՝ այն այլ կերպ է ընկալել.

«Փորձեցի իմ տեսանկյունով ներկայացնել Էրիկին: Արքայազն կերտելը մի փոքր այլ է, որովհետեւ բոլորը շատ բան են սպասում այդ հերոսից. ամեն մի փոքր սխալ ավելի մեծ է ընդգծվում այս դեպքում: Մինչ պրեմիերան մի փոքր կամ ու կացի մեջ էի, բայց այսօրվանից հետո սիրեցի Էրիկին, եւ նրան դասում եմ իմ լավագույն դերերի ցանկում: Իհարկե, ամեն ներկայացումից հետո ավելի կկատարելագործեմ կերպարս»,-նշում է դերասանը՝ հավելելով, որ հատկապես կարեւոր է այն փաստը, որ բեմում խաղում է կնոջ հետ: Մարինան էլ լրացրեց.

«Երբ համատեղ տեսարան ենք ունենում, հանգստություն է իմ մեջ մտնում, քանի որ գիտեմ, որ եթե անգամ սխալ բան լինի, նա կկարողանա դա շատ աննկատ շտկել: Կարողանում ենք միմյանց վստահել, ինչը շատ կարեւոր է»:

Սեյրանն իր առաջ խնդիր էր դրել՝ ամեն անգամ Արիելին տեսնելիս՝ Էրիկը պետք է նրան նորից սիրահարվեր.

«Այնտեղ Սեյրանն ու Մարինան չեն, այլ Արիելն ու Էրիկը. մենք ամուսիններ ենք, բայց ամեն տեսնելուց վերապրում եմ այդ սերը, որ ավելի ճիշտ ընկալվի հանդիսատեսի կողմից»:

Դերասանները խոստովանում են՝ փոքրիկների համար խաղալը կրկնակի պատասխանատվություն է.

«Փոքրիկների համար պետք է ավելի գունեղ խաղաս, այնպես, որ երեխաները հավատան քեզ: Այն ամենը, ինչը կանեինք մեծերի համար նախատեսված ներկայացման մեջ, այս դեպքում մենք անում ենք եռակի ավել՝ թե´ խոսքը, թե´ ձայնը, թե´ շարժումները:Երեխաներն ամենաբծախնդիր հանդիսատեսն են»:

Ռեժիսոր Դավիթ Հարությունյանի հետ դերասանական զույգն առաջին անգամը չէ, որ համագործակցում է. նշում են՝ կարեւոր է այն հանգստությունը, որը նա ստեղծում է պատասխանատու ներկայացումից առաջ.

«Շատ լավ է աշխատում դերասանի հետ, կես խոսքից հասկանում ենք իրար, ինձ դուր է գալիս այդ աշխատանքը: Նա վստահում է դերասանին, ինչը շատ կարեւոր է»,-ասում է Սեյրանը:

Ի դեպ, բացի Արիելից եւ արքայազն Էրիկից՝ հանդիսատըեսը բեմում կտեսնի նաեւ մուլտֆիլմի մյուս վառ կերպարներին՝ Սեբաստիանին, Ֆլաունդերին, Արքային, չարագործ Ուրսուլային, իսկ քանի որ ներկայացումը ամանորյա է, բեմում երեխաներին շնորհավորելու է գալիս նաեւ Ձմեռ պապը: Ներկայացման մյուս առանցքային կերպարներին մարմնավորում են Սամվել Դանիելյանը, Անի Բայաթյանը, Անահիտ Բաբելյանը, Արա Մաթեւոսյանը, Մարիետտա Նազարյանը, Վահան Միրաքյանը, Անդրանիկ Հակոբյանը, Ցողիկ Մարտիրոսյանը, Հայկ Ռշտունին, Էմմա Ազիզյանը, Արամ Ղեւոնդյանը, Լիլիթ Սարգսյանը եւ Արման Մաթեւոսյանը: Բեմադրությունն ու թարգմանությունը՝ Նարեկ Մանուչարյանի, բեմանկարիչ՝ Մարիամ Մուրադյան:

Առաջիկայում բեմադրություններ նախատեսվում են դեկտեմբերի 20-ից 30-ը, ինչպես նաեւ՝ հունվարի 3-13-ը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել