«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Հաշտությունը կայացավ». Գոհար Հարությունյանն ու Դայանա Դավթյանը մեծ աղմուկից հետո հանդիպեցին ու պարզաբանեցին կոնֆլիկտը (ֆոտո)

14:05, 20 դեկտեմբերի

Համացանցում արդեն մի քանի օր է, ինչ քննարկվում է «Միսս Տիեզերք» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Դայանա Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը` ուղղված իր հասցեին հնչած քննադատություններին, որոնք հիմնականում վերաբերում էին մրցույթում Դայանայի ներկայացրած ազգային զգեստին, որն ըստ օգտատերիերից շատերի` հայկական ազգային տարազի տարրեր չէր պարունակում:

Դայանան գրառման մեջ անդրադարձել էր ոչ միայն հագուստին, այլեւ դիզայեր Վերա Սմբատի եւ մրցույթի ազգային ղեկավար Գոհար Հարությունյանի հետ ունեցած տարաձայնություններին:

Ի վերջո ի՞նչ էր տեղի ունեցել: Հարցերի պատասխանները հնչեցին այսօր` դետեմբերի 20-ին, երբ Գոհարն ու Դայանան հանդիպեցին ասուլիսի շրջանակում, մեկնաբանեցին թեման եւ հայտարարեցին հաշտության մասին:

«Անմիջապես «Միսս տիեզերք»-ից հետո, երբ համացանցում հայտնվեց Դայանայի տարազով ելույթը, մեզ համար խուճապ սկսեց, քանի որ մենք չէինք սպասում նման արձագանքի: Պետք է նշեմ, որ այն մարդիկ, ովքեր թողնում էին մեկնաբանություններ, չգիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում «Միսս Տիեզերքի» տարազով փուլը: Այն մրցույթում պարտադիր չէ, որ լինի ավանդական: Մենք ներկայացրել ենք հագուստ, որը նախապես պայմանավորված է եղել բոլորիս կողմից, բայց որ այսպիսի վատ արձագանք կլինի հասարակության կողմից, մենք չէինք սպասում: Եվ անմիջապես այդ քննարկումներից հետո մեր երեքի միջեւ էլ եղավ խոսակցություն, որը դարձավ հանրային եւ տգեղ բոլորիս համար: Դրանից, իհարկե, պետք էր խուսափել, բայց մենք չխուսափեցինք: Տեղի ունեցավ այն, ինչ ունեցավ, եւ մենք բոլորս ցավում ենք դրա համար»,-ասաց Գոհարը,-«Պարզապես պետք է նշեմ, որ երբ տարվում էին նախապատրաստական աշխատանքները, այնպիսի տպավորություն էր, թե բացի մեզանից` ոչ մեկին այս մրցույթները պետք չեն: Երբեւիցե տիտղոս չեն տա այն երկրին, որտեղի ժողովուրդը գեղեցկուհու մեջքին չի կանգնում, նրանք դա զգում են, մեր աղջիկներն արդեն կոտրված են մեկնում մրցույթին: Քննարկումներն ամեն դեպքում ունեցան նաեւ իրենց դրական կողմերը, քանի որ արդեն ունենք առաջարկներ տարազի հետ կապված»:

Անդրադառնալով Դայանայի ներկայացրած տարազի ազգային տարրերին` Գոհարը նշեց. «Մեր տարազի մեջ ազգայինն աքսեսուարներն էին: Ես, իհարկե, չեմ իմացել, որ Դայանան ու դիզայները ունեցել են պայմանավորվածություն, որ Դայանան պետք է լուրջ ներկայանա, եւ ինձ համար զարմանալի էր այդ ելույթի լրջությունը, այդտեղից էլ սկսվեցին տարբեր խոսակցությունները»:

Դայանան անդրադառնալով քննարկման թեմա դարձած իր գրառմանը` հավելեց, որ իրեն տխրեցրել էր այն փաստը, որ համացանցում իր հասցեին նման քննադատություն էր սկսվել.«Ես գոհ էի իմ ելույթից, բայց, իհարկե, տխուր էր այն փաստը, որ համացանցում սկսվեցին բացասական քննարկումներ, որոնք փորձ արվեցին վերագրվել ինձ, թե ես եմ վատ ելույթ ունեցել»:

Մեկնաբանելով Դայանայի խոսքը` Գոհարը նշեց. «Դայանայի ելույթն ինձ համար շատ զարմանալի էր, քանի որ մենք որպես մոդելներ` կարողանում ենք հագուստին տալ ավելի մեծ փայլ, այսինքն` այդ ելույթով կարող ենք ծածկել թերությունները, եւ այդ առումով ես զարմացած էի, որ Դայանա լուրջ էր ներկայանում, քանի որ անդադար ասել էի, որ պետք է ժպտար, սովորաբար այդ մրցույթներում ժպտում են: Չեմ իմացել, որ եղել է պայմանավորվածություն դիզայների հետ: Դիզայներն ընդհանրապես իրավունք չունի մասնակցին ասելու, թե ինչպես ելույթ ունենա, քանի որ դա գեղեցկության մրցույթ էր, ոչ թե նորաձեւության ցուցադրություն: Եվ ես իմ պարզաբանման մեջ նշեցի, որ հավանաբար Դայանան նեղված է եղել ` տեսնելով այլ երկրների ճոխ եւ հարուստ զգեստները, սակայն ես երբեք չեմ նետել այնպիսի մեղադրանք, թե նա վատ է ներկայացել»:

Գոհար Հարությունյանը նաեւ վստահեցրեց, որ մինչ մրցույթի մեկնելը` Դայանան փորձել էր զգեստը եւ դժգոհություն չէր ունեցել, ինչին ի պատասխան` «Միսս Տիեզերք Արմենիան» լռությամբ համաձայնվեց:

Ինչեւէ «Միսս Արմենիա» կազմակերության ղեկավարի եւ տիտղոսակիր գեղեցկուհու միջեւ տարաձայնությունները հարթվեցին, ինչը կողմերը պաշտոնապես արձանագրեցին նաեւ ասուլիսի ընթացքում: «Հաշտությունը կայացել է: Իհարկե` վնասներով, բայց կարծում եմ` հիմնական արդյունքը եղել է տարազի հետ կապված երեւույթը, քանի որ շատ մարդիկ հայտնվեցին, որոնք պատրաստակամություն հայտեցին հաջորդ տարիներին սատարելու»: Ասուլիսի վերջում անդրադարձ եղավ նաեւ «Միսս աշխարհ»-ում ի դեմս տիտղոսակիր գեղեցկուհի Լիանա Ոսկերչյանի` Հայաստանի գրանցած հաջողությանը: Առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչը հայտնվել է հեղինակավոր մրցույթի «Տաղանդ» փուլի լավագույն հնգյակում, այն էլ` ազգային գործիք քանոնով:

«Շատ ուրախ եմ, որ միջազգային բեմում հնչեց քանոն: Արձագանքները շատ դրական էին, բոլորը շատ տպավորված էին ու շատ հետաքրքրված մեր գործիքով»,-հպարտությամբ նշեց Լիանան, որը երկու ամսվա ընթացքում էր սովորել տիրապետել գործիքին: Գոհարն էլ իր հերթին նշեց, որ հետագա տարիներին էլ իր հնարավորության սահմաններում կլինի մասնակիցների կողքին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել