Երկարատեւ լռությունից հետո Արշակյան քույրերը վերադառնում են հայկական ազգային երաժշտության նորովի մատուցմամբ՝ Ամանորին ընդառաջ ներկայացնելով նոր անիմացիոն տեսահոլովակ՝ «Ձյան հեքիաթ» երգի հիման վրա։
Սա երգ-եռապատում է, որում համակցվել են Կարո Չալիկյանի ֆոնդի «Երկանք», Լիլիթ Սիմոնյանի հեղինակային «Ձյուն ա դրել» եւ Կոմիտասի ազգագրական ժողովածուի «Սար-սար» ստեղծագործությունները։ Տեսահոլովակի հեղինակը Նաիրա Մուրադյանն է։
«Ձյան հեքիաթի» հիմնական նպատակն է պահպանել ու շարունակել ազգային երաժշտության ավանդույթները։ Ինգա եւ Անուշ Արշակյաններն այս տեսահոլովակով ազդարարում են նոր նախագծի մեկնարկը, որը մեծագույն հարգանքի դրսեւորում է այս ձայնադարանը մեզ ժառանգած հանճարեղ մարդկանց հանդեպ։
Նախագծին մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, «Հովեր» երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է Սոնա Հովհաննիսյանը: Սիմֆոնիկ մշակումը կատարել է Անդրանիկ Բերբերյանը: Տեսահոլովակում օգտագործվել են Արմեն Քյուրքչյանի մշակած զարդանախշերը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:01, 19 մայիսի
«Դու իմ տունն ես»․ Անահիտ Սիմոնյանի ջերմ ֆոտոշարքը որդու հետ11:35, 19 մայիսի
«Եկել է նկարահանման»․ Միհրան Ծառուկյանի ջերմ լուսանկարը որդու հետ11:11, 19 մայիսի
Շարլիզ Թերոնը հանդիպում է Քիմ Քարդաշյանի նախկին ընկերոջ հետ10:47, 19 մայիսի
«Կյանքի դժվարությունները հաղթահարելու համար են, ժպիտը պարտադիր է…»․ Անդրե10:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ09:01, 19 մայիսի
Թոմ Քրուզն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» պատվավոր մրցանակին23:45, 18 մայիսի
«Սիրուն»․ Լիա Զախարյանի հրապուրիչ կերպարը23:09, 18 մայիսի
Discovery-ն սերիալ կնկարահանի Արմի Համերի հայտնի ընտանիքի մասին22:45, 18 մայիսի
«Ինչպես միշտ հմայիչ»․ Լիլուի լուսանկարը Կալիֆոռնիայից22:12, 18 մայիսի
Եվգենի Կուլիկը կդառնա նոր «Елки»-ի շոուրաները21:43, 18 մայիսի
Մարիամ Ադամյանի երեւանյան «street style»-ը21:12, 18 մայիսի
Իսկական տղամարդուն բնորոշ չորս հատկանիշ