Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Պրեմիերայի էի գնացել». Ջեյ Ջեյ Աբրամսի տանջանքները. «Աստղային պատերազմներ. Սքայուոքեր. վերելք»

20:35, 25 դեկտեմբերի

Երբ «Դիսնեյը» գնեց «Լուկաս ֆիլմ» ընկերությունը, իսկ դրա հետ մեկտեղ նաեւ «Աստղային պատերազմների» բոլոր իրավունքները, անմիջապես հայտարարեց նոր եռապատումի նկարահանումների մասին:

Նոր եռապատումը մեկնարկելու եւ ֆրանշիզայի արդեն յոթերորդ ֆիլմը նկարահանելու համար հրավիրեցին ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսին, որը վերջերս մեծ հաջողությամբ վերակենդանացրել էր մեկ ուրիշ տիեզերական աշխարհ՝ «Star trek»-ը:

Յոթերորդ տեսարանի նկարահանումների ժամանակ նախապես Աբրամսն ինչ-որ մարտավարություն ուներ, որին ցանկանում էր հետեւել: Բայց, ավաղ, Ռայան Ջոնսոնը, որը 8-րդ մասի ռեժիսորն է, հիմնավորապես թաղեց գործընկերոջ բոլոր մշակումները... Ստուդիայի ղեկավարներին օգնության կանչեցին. «Աբրամս, ուշքի արի, կարգուկանոն հաստատի»:

Եվ դժբախտ Աբրամսը ստիպված էր մի կերպ ավարտել նոր եռապատումն ու կարկատել սյուժետային անցքերը. արդյունքում ֆիլմն ավելի շատ նման է կիսաեփ շիլայի այն ամենից, ինչը ձեռքի տակ հայտնվել է:

Իններոդ տեսարանում ժամանակի մեծ մասը տրամադրվել է հին սյուժետային գծերը փորփրելուն եւ 8-րդ տեսարանի մշակումները թաղելուն: Աբրամսն ասես անում է հայտնի ջեդայական ժեստը՝ ասելով. «Դուք չեք տեսել նախորդ ֆիլմը»: Միայն թե մենք ահա տեսել ենք, ընկեր Աբրամս:

Ռեժիսորների այսպիսի դիմակայությունը չէր կարող չանդրադառնալ ֆիլմի որակի վրա:

Տրամաբանական պարզաբանումների փոխարեն, հապշտապ պատրաստված անթացուպեր: Պատմության սահուն զարգացման փոխարեն, տարբեր տեսարանների գնդացրային կրակահերթ: Էմոցիոնալ շատ պահեր չեն գործում դրանց շտապողականության պատճառով (ինչ ասես, երբ ամենաէմոցիոնալ պահը խաղում է Չուբաքան): Եթե Աբրամսը նկարահաներ ամբողջ նոր եռապատումը, ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ:

Վիզուալ

Ի՞նչ է ամենից լավ կարողանում անել «Դիսնեյը»։

Ճիշտ է՝ փող ծախսել։

Հեքիաթային գեղեցիկ ու միաժամանակ իրական աշխարհներ ու բնապատկերներ, իրարահաջորդ հսկայական ալիքներ փոքրիկ մարդկանց շուրջ, ճակատամարտեր, որոնք շարունակում են պահել բարձր շեմը վիզուալ առումով։

Այս դրվագը կհիշվի նաեւ նրանով, որ առաջինն է նկարահանվել 65 միլիմետրանոց նեգատիվ ժապավենի վրա, որը պատկերմանը հատուկ մասշտաբ է հաղորդում։ Դե, կարելի է այսպիսի գեղեցիկ շապիկ պատրաստել, բայց ի՞նչ կա այնտեղ՝ ներսում...

Էքշըն

Եռապատումի ավարտի համար ռազմական բախումները բավական քիչ էին։ Կային լուսային սրերով մարտեր ծայրահեղ իրադրությունում, տիեզերական ճակատամարտեր օդաչուավոր սարքերով։

Բայց որեւէ նոր կամ լեգենդար բան մեզ չեն ցուցադրել։ Մանավանդ՝ եթե հիշենք այդ նույն «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմը։ «Անվերջություն» սագայի ավարտը նշանավորվել է ծավալներով տպավորիչ էքշըն տեսարաններով։ Մի կինոնկարում հաջողել են տեղավորել հազարավոր էակների ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմից՝ էկրանին կերպարների միաժամանակ գտնվելու ռեկորդ սահմանելով։

Մեզ ակնարկում են էպիկականության մասին, բայց իրականում ֆիլմը մասշտաբով եւ մատուցմամբ տանուլ է տալիս անգամ 2005 թվականի «Սիթհերի վրեժին»։

Արդյունքը

«Աստղային պատերազմներ. Սքայուոքեր. վերելք»-ը վիճելի ֆիլմ է։ Ինչ-որ մեկին դուր չի գա պատումի տեմպը, մեկ ուրիշին՝ սյուժեի շրջադարձերը, երրորդին՝ Ուժի հետ կապված հերթական փորձարկումները։ Ինչպես վերաբերվել Աբրամսի լուծումներին՝ յուրաքանչյուրի անձնական գործն է։ Նա արել է այն, ինչ կարողացել է, որպեսզի յուրովի ավարտի եռապատումը։ Ավելի լավ կլիներ, եթե նրա՞ն նկարել տային բոլոր երեք ֆիլմերը։ Միանշանակ՝ այո։ Բայց մեզ այժմ մնում է միայն անվերջ վիճել հեռու-հեռավոր գալակտիկայի մասին։

Եվ թող ձեզ հետ լինի ուժը։

Հ.Գ.

Ջորջ Լուկասը (Աստղային պատերազմների տիեզերքի հիմնադիրը) չէր եկել ֆիլմի պրեմիերային։

Հաճելի կինոդիտում

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել