Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Դերասան Ռոման Բաբայան. «Մեր երկիրը շատ լավն է, պարզապես մարդկանց մոտ հավատն է պակասում»

21:27, 26 հուլիսի

Դերասան Ռոման Բաբայանը շատերին ծանոթ է «Կյանքի կարուսել» հեռուստանախագծից: Սակայն հանրությանը նրա մասին շատ քիչ բան է հայտնի: NEWS.am STYLE-ը որոշեց դերասանի հետ զրուցել անցած ուղու եւ նրա կյանքի մասին: Սակայն չէինք կարող այդ ամենը փոքր-ինչ չհամեմել քաղաքականությամբ...

Կպատմե՞ք, ինչպե՞ս սկսվեց Ձեր դերասանական ուղին:

Մանկության տարիներից դերասանի մասնագիտությունն ինձ գրավել է, հիշում եմ` ժամերով դիտում էի Մհեր Մկրտչյանին, Կարպ Խաչվանքյանին, եւ այն, ինչ զգում եւ ապրում էի նրանց նայելիս, իմ մեջ շատ մեծ սեր ծնեցին դեպի այդ մասնագիտությունը: Հետո այդ սերն իմ մեջ հասունացավ եւ ծիլեր տվեց, իսկ մայրս դարձավ այն մարդը, ով սնուցեց այդ ծիլերն ու ամեն ինչ արեց, որ ես հասնեմ նպատակիս, ինչի համար իրեն անչափ շնորհակալ եմ:

Չորրորդ դասարանում էի սովորում, երբ նա ինձ տարավ «Մետրո» թատրոնի ստուդիա, որտեղ սովորեցի մինչեւ ինստիտուտ ընդունվելը: Կարող եմ ասել` մասնագիտական առաջին քայլերս այդտեղ արեցի: Այդ ընթացքում բազում դերեր եմ խաղացել ու բոլորն էլ մեծ երանությամբ եմ հիշում, բայց կցանկանամ առանձնացնել ինձ համար շատ թանկ մի դեր, որ այդ տարիներին եմ խաղացել:

Դպրոցում բեմադրեցինք Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկը», ես մարմնավորում էի գլխավոր հերոսին` Արա Գեղեցիկին: Չեմ կարող բացատրել, թե ինչ ապրումներ եմ ունեցել: Իհարկե, բնական հուզմունք կար, պատասխանատվության զգացումն էր մեծ, հիշում եմ` որքան երկար էին տեւում մեր փորձերը, իսկ երբ ներկայացումը վերջապես խաղացինք, եւ ես լսեցի դերասանական խաղիս վերաբերյալ արձագանքները, եւս մեկ անգամ համոզվեցի. մասնագիտության ընտրության հարցում ճիշտ որոշում եմ կայացրել եւ պետք է հաստատուն քայլերով շարունակեմ ճանապարհս այդ ուղղությամբ:

Իսկ «Կյանքի կարուսել» նախագիծը կարելի՞ է հավասարեցնել սերիալի:

«Կյանքի կարուսելը» սերիալ չէ, այն նախագիծ է, որի ընթացքում ներկայացվում են փոքրիկ պատմություններ` իրական կյանքից վերցված եւ մեկ մասով էլ ավարտվում են:

Իսկ Ձեր կարծիքով որքանո՞վ է այդ օգնում հայ հասարակությանը:

Հնարամիտ եւ խելացի մարդն ամեն ինչից կարող է քաղել իրեն անհրաժեշտ լավը, օգտակարը, բարին, գեղեցիկը: «Կյանքի կարուսելն» էլ նման է փոքրիկ առակի, ուսուցողական է եւ դաստիարակչական, ուստի մարդիկ պետք է վերցնեն հենց այն, ինչն ընկած է տվյալ պատմության հիմքում: Իսկ այդ փոքրիկ պատմություն-առակները որոշակի խորը դաստիարակչական բան, միանշանակ, ուսուցանում են:

Ձեր ամենահիշարժան դերը...

Դիպլոմային ներկայացումս` Ն.Պտուշկինայի «Աննորմալը» պիեսի հիման վրա բեմադրված, որտեղ մարմնավորում էի գլխավոր հերոսին: Այն, ինչ ապրում էր իմ կերպարը բեմում, նույն ժամանակ եւ գրեթե նույնությամբ ես ապրեցի նաեւ իրական կյանքում, այդ պատճառով էլ դերն ինձ համար ամենահիշարժանն է, ինչպես նաեւ ամենասիրելիներից:

Միացել էիք «Ոչ 150» ակցիային: Ի՞նչ հետաքրքիր միջադեպեր են եղել այդ ժամանակ:

Այո, միացել էի ու պատրաստ էի ժողովրդի հետ մինչեւ վերջ գնալ, բայց մեր հաղթանակը սպասվածից շուտ գրանցվեց: Ամեն պահն էլ ինձ համար թանկ էր ու հետաքրքիր: Հետաքրքիր էր լսել ուղեւորների տարբեր մեկնաբանություններն ու կարծիքները, զգալ նրանց ջերմ վերաբերմունքը, տեսնել, թե որքան միասնական, հավատով լեցուն ու ուժեղ կարող է լինել մեր ժողովուրդը, իսկ դա արդեն մեծ միջադեպ էր:

Համարո՞ւմ եք, որ այդ հաղթանակը նաեւ անձնական է:

Սա բոլորիս հաղթանակն է, սխալ է այն անձնավորել եւ դարձնել ինչ-որ մեկինը. ժողովրդի հաղթանակն է, մեր՝ արդեն ձեւավորված քաղաքացիական հասարակության հաղթանակը եւ հենց այդ փաստից ինձ շատ հպարտ եմ զգում:

Որքան գիտեմ, Դուք միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող գործակալություն ունեք: Կպատմե՞ք այդ մասին:

Համակուրսեցիներիս` դերասանուհի Նաիրա Մովսիսյանի եւ դերասան Հովհաննես Գասպարյանի հետ սկսեցինք մեր բիզնես-նախագիծը, ստեղծեցինք Romance Wedding party Planners կազմակերպությունը եւ զբաղվում ենք հարսանեկան երեկույթների եւ նման այլ միջոցառումների կազմակերպմամբ ու անցկացմամբ:

Իսկ որքանո՞վ է այդ բիզնեսն արդիական Հայաստանում:

Հարսանիքների եւ երեկույթների ժամանակ մարդիկ օգտվում են տարբեր ծառայություններից, մեր կազմակերպությունն այդ բոլոր ծառայությունները մատուցում է միաժամանակ եւ կարիք չի լինում դիմել տարբեր ընկերությունների. մեզ դիմելով` պատվիրատուն կարող է ժամանակ խնայել եւ համոզված լինել, որ իր միջոցառման անթերի եւ բարձր մակարդակն ապահովված է: Կազմակերպության առավելությունն ու տարբերությունը կայանում է նրանում, որ մենք յուրաքանչյուր հարսանիքի համար հատուկ սցենար ենք գրում, որն այլեւս ոչ մի տեղ չի կրկնվում:

Արդյո՞ք այս ամենը նշանակում է, որ Հայաստանում չի կարելի ապրել միայն դերասանի աշխատավարձով:

Համոզված եմ, որ յուրաքանչյուր դերասան կցանկանար իր ամբողջ ժամանակը, ուժն ու եռանդը ներդնել միայն թատրոնում. ըստ իս, միայն թատրոնում է հնարավոր ստանալ այն հոգեւոր բավարարվածությունը, որն անհրաժեշտ է դերասանին: Ինչ վերաբերում է Ձեր հարցին. կարծում եմ` ոչ մեկի համար էլ բացահայտում արած չեմ լինի, եթե ասեմ` այո՛, մենք չենք ստանում այնքան աշխատավարձ, որը կբավարարեր նորմալ ապրելու համար: Բայց համոզված եմ, որ այդ ժամանակի խնդիր է, պետք է հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու: Իսկ  մեր բիզնես-նախագծի ձեւաչափն այնպիսին է, որ կարող ենք օգտագործել նաեւ մեր դերասանական ունակությունները՝ մարդկանց երեկույթն անմոռացած դարձնելու համար:

Եթե հնարավորություն ունենայիք, ի՞նչ կփոխեիք Հայաստանում:

Ոչ մի բան էլ չէի փոխի. մեր երկիրը լավն է, պարզապես մի քիչ մարդկանց անտարբերությունը կհանեի, չնայած փորձը ցույց տվեց, որ այն արդեն «մահանում է» մարդկանց մեջ, եւ դա շատ ուրախացնող է: Կվերականգնեի նաեւ նրանց հավատը: Իսկ մեր Հայրենիքի համար յուրաքանչյուրս ենք պատասխանատու, ուստի երկրում ինչ-որ բան փոխելու համար նախ ինքներս մեզ պետք է փոխենք: Այդ ժամանակ արդեն ամեն բան իր տեղը կընկնի:

Զրուցեց Մարինա Ադուլյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել