Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Օրիֆլեյմ»–ն ու հայ հայտնիները անակնկալներով լի հեքիաթային օր պարգեւեցին Վանաձորի մանկատան սաներին (ֆոտո)

13:16, 30 դեկտեմբերի

«Օրիֆլեյմ» Հայաստան ընկերությունն իր գործունեության 15 տարիների ընթացքում աչքի է ընկել ոչ միայն բարձրորակ կոսմետիկայի արադրությամբ, այլեւ բարեգործական եւ կրթական ծրագրերի նախաձեռնությամբ: Այս տարի ընկերությունը որոշել էր ամանորյա անակնկալ մատուցել Վանաձորի մանկատան սաներին` իրականացնելով նրանց երազանքները: Երեխաները դեկտեմբերի 22-ին հյուրընկալվել էին «Օրիֆլեյմ» Հայաստանի գրասենյակում, որտեղ նրանց սպասում էին Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ջերմ ու տաք մթնոլորտ, ինչպես նաեւ՝ այն նվերները, որոնք սաները նախապես խնդրել էին իրենց ամանորյա նամակներում:

«Օրիֆլեյմի» բարեգործական միջոցառմանը բացի ընկերության աշխատակիցներից՝ միացել էին նաեւ հայկական շոու-բիզնեսից մի շարք հայտնիներ, այդ թվում` դերասանուհիներ Օլյա Հակոբյանը, Տաթեւ Հովակիմյանը, Անի Խաչիկյանը, երգիչներ Աստղիկ Սաֆարյանը, Տյոմը, Ռուսլան Էլյազյանը, դիզայներներ Գայանե Մանուկյանը, Միլենա Ջանոյանը, հաղորդավարուհի Անի Դաշյանը, բլոգերներ Հայկ Մկրտչյանը, Վեգա Անդրեասյանը, Մարիաննա Քաբաբյանը, Հեղնար Շալունցը, «ԼՈՖԹ» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնի տնօրեն Արեւիկ Համբարձումյանը, Հանրապետական կենտրոնի եւ «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտորնի տնօրեն Նարինե Մանուկյանը, Nemra ռոք խումբը, պարուհի Մարիա Չանդիրյանը, հաղորդավար Կարեն Մոլիտվինը, դիմահարդար Հրանուշ Եղոյանը, ոճաբան Նարինե Սիմոնյանը, Սիրուն Մինասը եւ ՀՀ սպորտի վարպետ Հովհաննես Ավագյանը։ Նրանք ի պատասխան մանուկների նամակների` պատրաստել էին ամանորյա նվերները` դրանք նախապես տեղավորելով տոնածառի տակ: Մանկատան սաներին սպասվում էին նաեւ ուրախ երգ ու պար, խաղեր, համեղ հյուրասիրություն եւ այլ անակնկալներ:

 «Օրիֆլեյմ» ընկերությունը Շվեդիայի թագուհի Սիլվիայի հետ հանդիսանում է «Համաշխարհային Մանկական ֆոնդի» համահիմնադիր ու շատ մեծ ռեսուրսներ է տրամադրում երեխաների հետ կապված ծրագրերին ամբողջ աշխարհում: «Օրիֆլեյմ» Հայաստան ընկերության տնօրեն Նաիրա Մարգարյանի խոսքով` բարեգործական ծրագրերը միշտ էլ եղել են ընկերության առաջնային արժեքներից մեկը:

«Մենք աշխարհի տարբեր ծայրերում տարբեր գործընկերներ ունենք: Հայաստանում մենք համագործակցում ենք «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ, միասին արդեն բավական երկար տարիներ իրականացնում ենք կրթական ուղղվածություն ունեցող ծրագրեր: Համագործակցություններ ենք ունենում նաեւ «Թումո»-ի հետ: Այս տարի որոշեցինք այսպես ամփոփել մեր տարին: Հյուրընկալել ենք Վանաձորի մանկատան երեխաներին, որպեսզի նրանց պարգեւենք լավ օր եւ լավ տրամադրություն: Փորձել ենք իրականացնել նրանց երազանքները, բոլոր նվերները ըստ իրենց նամակների են: Այս մանկատունը հունվարի 1-ից կազմալուծելու են, եւ մենք ցանկացանք հանրության ուշադրությունը հրավիրել այդ հարցին՝ փորձելով միասին գտնել ուղիներ, որպեսզի երեխաները դրսում  չմնան։ Ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել նաեւ այն անծանոոթներին, ովքեր լսելով նախաձեռնության մասին՝ պատրաստակամություն հայտնեցին միանալու մեզ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց նա: Իսկ երեխաներից յուրաքանչյուրը լի էր երազանքներով. նրանք դրանք լուռ ուղարկեցին երկինք` օդ բարձրացնելով իրենց փուչիկներն ու խոստովանելով՝ դա իրենց կյանքի ամենաերջանիկ օրն էր…

Նաիրա Մարգարյանի խոսքով` «Օրիֆլեյմ» Հայաստանն առաջիկայում էլ է հավատարիմ մնալու իր սկզբունքներին` տարբեր ոլորտներում իրականացնելով այլ բարեգործական ծրագրեր:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել