«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Նոր տարի, նոր երազանքներ. հեքիաթային Դալիթան՝ NEWS.am STYLE-ի ամանորյա ֆոտոշարքում

12:08, 1 հունվարի

NEWS.am STYLE-ի ամանորյա ֆոտոշարքերից մեկի հերոսուհին այս տարի դարձել է երգչուհի Դալիթան, որի համար նախորդ՝ 2019 թ-ը բավական խորհրդանշական էր: Չնայած շատերը նրան համարում են նույն 11-ամյակը աղջիկը, որը ժամանակին ներկայացրեց Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում, նա վաղուց էլ մանուկ չէ: Անցած տարի Դալիթան նշեց ծննդյան 20-ամյակն ու նոր հաջողություններ գրանցեց ուսման մեջ:

Թե ինչպիսի 2020 է սպասում եւ ինչ ծրագրեր է կազմել, երգչուհին պատմել է մեզ հետ զրույցում:

Դալիթա, 2019-ը քեզ համար յուրահատուկ էր նրանով, որ նշեցիր 20-ամյակդ: Ինչ-որ փոփոխություններ զգացե՞լ ես քո մեջ տարվա ընթացքում:

Այո, ամենա հիասքանչ ծնունդներիցս մեկն էր։ Անկախ տարիքից՝ բոլոր ծնունդներս էլ յուրահատուկ են եղել ու անմոռանալի, իսկ 20-ամյակս նրանով էր յուրահատուկ, որ թինեյջեր տարիներին հաջորդեց կյանքի մի նոր փուլ։ Յուրաքանչյուր տարի ես ինձ զգում եմ ավելի պատասխանատու՝ մասնագիտությանս ոլորտում կայունանալու եւ ապագա նպատակներիս հասնելու համար, որի հետ մեկտեղ ավելանում է եւ աշխատասիրության, եւ համբերության զգացումը։ Բայց ընդհանրապես նույն աշխույժ Դալիթան եմ մնացել, ինչպես ասում են ընկերներս:

Քեզ հաճախ ավելի փոքր են ընկալում, այնպես, ինչպես  «Մանկական Եվրատեսիլին» մասնակցությանդ տարիներին: Եվ դա կապված է նաեւ նրա հետ, որ կտրուկ ոճափոխության մինչ օրս չես դիմել: Երբեւէ ինչ-որ խենթ մտքեր ունենո՞ւմ ես կերպարանափոխության:

2011թ-ի «Մանկական Եվրատեսիլն» իմ կարիերայի մեծ իրադարձություններից էր, եւ հենց այդ կերպարով են ինձ հիշում ու ավելի փոքր ընկալում: Անկեղծ՝ երբեք չեմ մտածել որեւէ կտրուկ կամ խենթ կերպարանափոխության մասին, քանի որ ինձ միշտ պատկերացրել եմ այնպիսին, ինչպիսին կամ: Թե ելույթների ժամանակ, թե առօրյայում միշտ արձակած մազերով եմ լինում, բայց ընկերներս ասում են, որ երկար մազերիս կսազեն տարբեր սանրվածքներ։ Ամենաշատը ասում են, որ «պոչիկ» է սազում ու այս անգամ ֆոտոշարքի համար որոշեցի հենց այս կերպարում լինել:

2019-ն ավելի ուսումնական էր քեզ համար. 2020-ն ինչպիսի՞ն ես նախատեսել՝ ավելի շատ ուսումնակա՞ն, թե՞ երաժշտական:

2020 էլ է լինելու ուսումնական, քանի որ ավարտելու եմ համալսարանս եւ սպասվում են թեզ, ավարտական քննություններ։ Ավարտելուց հետո ունեմ մասնագիտական ոլորտում շատ ծրագրեր, բայց միշտ էլ հաճելի է լինում, երբ հասցնում եմ երկուսն էլ՝ թե դասերս, թե երաժշտությունը։ Ի դեպ, իմ դեպքում, մեկը մյուսին լրացնում է ու հուսով եմ՝ կկարողանամ մեկ-մեկ կտրվել կոդերից եւ ժամանակս տրամադրել նաեւ նոտաներին ու երաժշտությանը:

Օրագիր պահո՞ւմ ես: Ծրագրերդ գրի առնո՞ւմ ես յուրաքանչյուր տարվա համար:

Ասում են՝ օրագրերը շատ են օգնում կողմնորոշվելու հարցում, բայց ես երբեք չեմ պահում, սիրում եմ ամեն ինչ ծրագրել մտքումս։ Սովորաբար տարվա ընթացքում կազմում եմ հաջորդող տարվա կարեւորագույն ծրագրերս, որոնցից յուրաքանչյուրը փորձում եմ իրականացնել, բայց առօրյա ծրագրերս այնքան շատ են լինում, որ արդեն սկսել եմ գրի առնել հեռախոսիս մեջ, որտեղ ունեմ հատուկ հավելված հենց նման բաների համար:

Հետեւո՞ւմ ես ամանորյա թրենդներին, թե ինչ դիմահարդարմամբ, կամ ինչ գույնի հագուստով պետք է դիմավորել Ամանորը:

Տեսնում եմ եւ տեղյակ եմ ամանորյա թրենդներից, բայց սիրում եմ դիմահարդարումը եւ հագուստներն ընտրել այնպես, որ ինձ դուր գան եւ ամենակարոեւորը՝ սազեն:

Ամենամեծ երազանքդ կամ նպատակդ, որ պահել ես 2020-ի համար:

Նպատակներս շատ են, որոնց ամեն օր ձգտում եմ հասնել, իսկ երազանքներս երբեք չեմ բարձրաձայնել:

Ուզում եմ եւ երազում, որ 2020-ը բոլորիս համար լինի առողջության, խաղաղության եւ սիրո տարի։ Թող, որ 2020-ը լինի ուրախ պահերով թեթեւ տարի, որ նույն ուրախությամբ անհամբեր սպասենք 2021-ին:

Եթե լինեիր Ձյունանուշ

Էլֆերի եւ Ձմեռ Պապի հետ կշրջեինք ամբողջ աշխարհով եւ կերջանկացնեինք մանուկներին ու բոլոր-բոլորին, քանի որ դիմացինին երջանկացնելուց ավելի բարի գործ չկա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Տեսանյութը՝ Մելինե Տոնոյանի

Զգեստները՝ ArmiMarti/Արմինե Մարտիրոսյան

Վարսահարդար՝ Ջեք Թեքեյան

Նկարահանումն իրականացվել է Grig PhotoStudio-ում


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել